Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin Aliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energy At suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani Badalyan Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia 

Անթույլատրելի ենք համարում Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումը. Մարտի 1-ի գործով տուժածների հայտարարությունը

Society

Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալները եւ զոհերի հարազատները հայտարարություն են տարածել Վահրամ Ավետիսյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին:

«ՀՀ կառավարությունը առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Այս լուրը դարձել է հասարակական լայն քննարկման առարկա, քանի որ առաջադրված թեկնածուի հայրը 2008-2016թթ պաշտոնավարել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում։

Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումը եւ դրա հետեւանքով առաջացած դժգոհությունը կիսում ենք նաեւ մենք` 2008 թ.-ի քաղբանտարկյալներս և մարտիմեկյան ոճրագործության զոհերի իրավահաջորդները։

Ուստի, դիմում ենք ՀՀ կառավարությանն ու Ազգային ժողովին և հայտարարում, որ անթույլատրելի ենք համարում Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումն ու հաստատումը, գլխավորապես երկու պատճառով.

1.            2008 թ.-ին Հայաստանում Սահմանադրական կարգը տապալելու միջոցով իշխանությունը զավթած խումբը, իր վերահսկողության տակ առնելով ամբողջ դատական իշխանությունը, ձեռնամուխ եղավ նաև 2008-ի համաժողովրդական շարժման ակտիվիստներին և առաջնորդներին ապօրինի վճիռներով բանտերում պահելու հանցավոր գործընթացին։ Քննչական մարմինների եւ դատախազության այն ժամանակվա ղեկավարներ Անդրանիկ Միրզոյանի եւ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ «կարված» շինծու մեղադրանքները կալանքի որոշման եւ մեղադրական դատավճռի էին վերածվում տասնյակ դատավորների մուրճի հարվածով, եւ ապա` վերջնականապես հաստատվում Վճռաբեկ դատարանի քրեական պալատում, որի նախագահն էր այսօր կառավարության կողմից հաստատված թեկնածուի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը։

 Մարտիմեկյան ոճրագործության և դրա հետ կապված հարյուրավոր մարդկանց ապօրինի հետապնդումների հարցերը արդեն իսկ դարձել են Հայաստանի դատական ատյանների, ընդհուպ` Սահմանադրական դատարանի քննության առարկա: Աներկբա է, որ քննության արդյունքում, ի թիվս այլոց, պատասխանատվության պետք է ենթարկվի նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի երբեմնի նախագահ Դավիթ Ավետիսյանը: Ուստի, անթույլատրելի է, որ վերջինիս հետ փոխկապակցված անձ և մերձավոր ազգական հանդիսացող Վահրամ Ավետիսյանը որևէ կարգավիճակով ուղղակի կամ միջնորդավորված մասնակցություն ունենա այդ գործերի քննությանը: Ակներև է նաև, որ Վահրամ Ավետիսյանի ընտրության պարագայում, Սահմանադրական դատարանում երկարաժամկետ կտրվածքով գործ ենք ունենալու շահերի ակնհայտ բախման երևույթի հետ, ինչը կասկածի տակ է դնելու առնվազն մարտիմեկյան ոճրագործությանն առնչվող գործերի հնարավոր քննության լեգիտիմությունը:

2.            «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատավորին ներկայացվող պահանջների ցանկում սահմանված է նաև, որ Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել բարձր բարոյական որակներով անձնավորությունը: Համոզված ենք, որ այդպիսի պահանջն օրենքում տեղ է գտել` նկատի ունենալով Սահմանադրական դատարանի բացառիկ դերը երկրի պետական-հասարակական կյանքում և նշանակում է ընդամենը մեկ բան` Սահմանադրական դատարանի դատավորն իր գործունեությամբ, աշխարհայացքով և կենսագրությամբ պետք է լինի բարոյական հեղինակություն հասարակության համար: Մինչդեռ, հայ հասարակությունը Վահրամ Ավետիսյանի անունն առաջին անգամ լսեց կառավարության նիստի ժամանակ: Հատկանշական է նաև, որ Պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչը երբևէ հրապարակայնորեն չի դատապարտել թե մարտիմեկյան ոճրագործությունը, թե ավազակապետական համակարգի գործունեությունը, ինչպես նաև չի արտահայտել իր դիրքորոշումը հանրային կյանքում նշանակալի որևէ այլ երևույթի կամ իրադարձության վերաբերյալ: Ուստի, կառավարության մոտ պետք է որ հիմնավոր կասկած առաջանար Վահրամ Ավետիսյանի անաչառության և արդարամտության առումով:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը, կոչ ենք անում Կառավարությանը` առաջնորդվելով Հայաստանում լիակատար արդարադատություն հաստատելու և հասարակության վստահությունը ամբողջապես վայելող Սահմանադրական դատարան ձևավորելու` ստանձնած հանձնառությամբ, հետ կանչել Վահրամ Ավետիսյանի առաջադրումը, հակառակ դեպքում, դիմում ենք Ազգային ժողովի պատգամավորներին` այս հարցում դրսևորել առավելագույն բծախնդրություն` մերժելով Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:  

Միևնույն ժամանակ, համարում ենք, որ հեղափոխական իշխանությունը պետք է պատասխանատվության ենթարկի 2008 թ-.ին, դրանից առաջ և հետո քաղաքական հետապնդումների մասնակից դարձած դատավորներին, մաքրի դատական համակարգը այդպիսիներից և զերծ պահի բոլոր այն անձանցից, ովքեր որևէ առնչություն են ունեցել Սահմանադրական կարգը տապալելուն կամ օժանդակել են այդ ծանր հանցագործությանը։ Ակնկալում ենք նաև, որ արագացված կարգով պետք է արդարացվեն ապօրինի հետապնդումների և դատավճիռների ենթարկված բոլոր անձինք:

 

1.            Հակոբ Հակոբյան

2.            Գրիգոր Ոսկերչյան

3.            Լեւիկ Խաչատրյան

4.            Վահագ (Վարդգես) Հայոցյան

5.            Աշոտ Մանուկյան

6.            Արամ Բարեղամյան

7.            Արշակ Բանուչյան

8.            Հարություն Ուռուտյան

9.            Տիգրան Բաղդասրյան

10.          Հովհանես Հարությունյան

11.          Վլադիմիր Առաքելյան

12.          Ժորա Սափեյան

13.          Մկրտիչ Սափեյան

14.          Ռուբիկ Ոսկանյան

15.          Շոթա Սաղաթելյան

16.          Սամսոն Խաչատրյան

17.          Սամվել Հարությունյան

18.          Աշոտ Թադեւոսյան

19.          Աղասի Մկրտչյան

20.          Մելիք Գրիգորյան

21.          Կարեն Թարխանյան

22.          Խաչիկ Գասպարյան

23.          Արեգ Գեւորգյան

24.          Հովհաննես Ղազարյան

25.          Մասիս Այվազյան

26.          Դավիթ Առաքելյան

27.          Ֆելիքս Գեւորգյան

28.          Իսահակ Մալխասյան

29.          Մկրտիչ Աբրահամյան

30.          Վարդան Ղավալբաբունց

31.          Դավիթ Քիրամիջյան

32.          Վահե Ղազարյան

33.          Տիգրան Մկրտչյան

34.          Գեւորգ Ղազարյան

35.          Լեւոն Խաչատրյան

36.          Տիգրան Մելքոնյան

37.          Ալբերտ Ներսիսյան

38.          Սարգիս Գեւորգյան

39.          Տիգրան Առաքելյան

40.          Արտակ Կարապետյան

41.          Մարզպետունի Այվազյան

42.          Անդրանիկ Սափեյան

43.          Հայկ Գեւորգյան

44.          Ռաջու Պետրոսյան

45.          Սողոմոն Երիցյան

46.          Արման Շահինյան

47.          Շմավոն Գալստյան

48.          Գաբրիել Գաբրիելյան

49.          Յաշա Մելքոնյան

50.          Դավիթ Մաթեւոսյան

 

Մարտի 1-ի զոհերի հարազատներ՝

1.            Սարգիս Քլոյան

2.            Վաչագան Ֆարմանյան

3.            Էդիկ Հարությունյան

4.            Հովսեփ Խաչատրյան

5.            Ռուզան Հարությունյան

6.            Վարդուհի Գեւորգյան

7.            Լիլա Հովհաննիսյան

8.            Մայրամ Հովհաննիսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Joint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide Memorial
Most Popular