Գառնու տաճարում ֆիլմի նկարահանումներ են. պարզաբանում
Հասարակություն«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի գործընկերներ սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, իբրեւ թե «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։
Հայտնում ենք, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը։
Ըստ ֆիլմի տնօրեն Դիաննա Ավետիսյանի նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելը։
Նշենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը եւ գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Այն նկարահանվում է անվճար հիմունքներով, մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ»։
Այնուամենայնիվ, ինչպես երևում են կադրերում, պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները փաստացի չեն պահպանվել: