Եղեգնուտի համայնքապետարանի՝ մոտ մեկ ամիս շղթաներով փակված դուռը բացվեց (տեսանյութ)
ОбществоԱյսօր առավոտյան Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի չորս ավագանիների և համայնքի ղեկավարի տեղակալի կողմից Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ներկայացվեց դիմում, որտեղ հստակ մատնանշված է համայնքապետարանի՝ մոտ մեկ ամիս շղթաներով փակված դուռը բացելու և համայքապետարանի աշխատանքները վերսկսելու՝ օրենքով սահմանված կարգի մասին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց «Հանուն ժողովրդի բարեկեցություն» ՀԿ նախագահ Այսեր Իսայանը:
«Մարզպետի կողմից չստանալով ոչ մի արձագանք՝ ժամը 12։00-ին դռները բացեցինք։ Համայքապետարանը անցավ իր բնականոն գործունեությանը։ Օրենքի ուժով՝ համայնքապետի պաշտոնավարումը կրկին կշարունակի Ժ/Պ Ռազմիկ Մկրտչյանը»,- ասաց Իսայանը:
Հիշեցնենք, որ եղեգնուտցիները մոտ մեկ ամիս է, ինչ պայքարում էին, որպեսզի նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը չվերականգնվեր իր պաշտոնում: