«Դա ռումբի պայթյունի հետևանք է». Թրամփը՝ Բեյրութում կատարվածի մասին
ԱշխարհԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բեյրութում կատարվածը ռումբի պայթյունի արդյունք է։ Նա հավելել է, որ այդպես են կարծում նաև որոշ գեներալներ, ում հետ ինքը հանդիպել է։ Նրանք ևս Լիբանանում տեղի ունեցած պայթյունը հարձակում են համարում: «Դա հարձակում է, ինչ֊որ ռումբի պայթյուն»,֊հայտարարել է Թրամփը: