Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին. Զոհրաբ Մնացականյան
ԲլոգոսֆերաՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցական խոք է հղել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի կապակցությամբ։
«Ցնցված եմ Բեյրութի պայթյունի և դրա ավերիչ հետևանքների սարսափելի լուրով: Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ են:
Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին:
Բեյրութի փառքը հաստատակամորեն կվերականգնվի», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարարը։