Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin Aliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energy At suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani Badalyan Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex 

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունները պատահական դրվագներ չէին. Իտալիայում ՀՀ դեսպան

Foreign

Իտալիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է դեսպան Ծովինար Համբարձումյանի ելույթը Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Նա, մասնավորապես, ասել է.

«Մեծ ուրախությամբ ընդունեցի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման հրավերը՝ քաջ գիտակցելով ինձ շնորհված պատիվը և ինձնից պահանջվող պատասխանատվությունը: Այստեղ եմ՝ որպես Իտալիայի համար բարեկամ երկրի ներկայացուցիչ: Մի երկրի, որը Իտալիայի նման հնագույն արմանտներ ունի: Մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները կրում են միասին անցած ճանապարհի հետքերը, որենք գալիս են անցյալի խորքից, որի նկարագրությունը սկսվում է այստեղից ոչ շատ հեռու գտվող Մարկոս Աուրելիոսի սյունից։ Եվ հենց Իտալիայում կարելի է տեսնել Հայաստանը և Հռոմը նույն քարտեզի վրա՝ կողք կողքի՝ որպես երկու հինավուրց քաղաքակրթությունները։ Շատ խորհրդանշական է նաև, որ Հայ Առաքելական Եկեղեցու առաջին կաթողիկոսի մասունքները պահպանված են Նեապոլի և Նարդոյի Սուրբ Գրիգոր Հայի անունը կրող եկեղեցիներում։ Այս ամենը դարերի ընթացքում ամրացրել է մեր բարեկամությունը, որի վրա է հիմնված մեր երկու պետությունների միջև առկա կայուն և վստահելի հարաբերությունները։

Դեսպանի իմ առաքելությունը սկսել եմ ուղիղ մեկ ամիս առաջ՝ Նախագահ Մատարելլային հանձնելով իմ հավարարմագրերը։ Իմ պարտականությունների կատարմանը անցել եմ հստակ մանդատով՝ ավելի խորացնել մեր՝ արդեն իսկ շատ ակտիվ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և, իհարկե, միջխորհրդարանական ոլորտներում։ Իսկապես, 2018թ. փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան մեր երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդեց։ 2019թ. ապրիլին մոտ 40 խորհրդարանական ուխտագնացություն են կատարել Հայաստան՝ որպես առաջին քրիստոնյա երկիր։ Եվ ուրախ եմ, որ հենց երեկ նաև Պատգամավորների պալատը կողմ քվեարկեց Սենատի կողմից արդեն իսկ վավերացված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը։

Հարգարժան սենատորներ,

Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական շատ կարևոր տարածաշրջանում, տարածաշրջան՝ լի անվտանգային բազմաթիվ մարտահրավերներով, որոնց շարքում ամենաբարդը թերևս ղարաբաղյան հակամարտությունն է: Այն շարունակում է մնալ չկարգավորված՝ դառնալով մշտական լարվածության աղբյուր և սպառնալով Հվ. Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ Վերջին նման լարվածությունն արձանագրվեց վերջերս, սակայն այս անգամ Ադրբեջանը լարվածություն սանձազերծեց ոչ թե Ղարաբաղի հետ շփման գծում, այլ Հայաստանի հետ սահմանին։

Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունեցել է Զինված ուժերի կազմի 5 կորուստ, 10 զինվորական և 2 ոստիկան ստացել են տարբեր աստիճանի վիրավորում: Ավելին, ադրբեջանական մարտական ԱԹՍ հարվածի հետևանքով վիրավորվել է Չինարի գյուղի մեկ խաղաղ բնակիչ: Հինգ երիտասարդ կյանք, հինգ ընտանիք, հինգ որդեկորույս մայր... Ու դեռ քանի քանիսը հակառակորդի կողմից, որ դարձյալ չես կարող անտարբերությամբ նայել, քանի որ նրանք էլ ունեին մայր, ընտանիք, երազանքներ...

Հարգարժան Սենատորներ,

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունները պատահական դրվագներ չէին: Դրանք արդեն տարիներ շարունակ վարվող հայատյաց քաղաքականության, ատելության ու թշնամության քարոզի դրսևորման մի օղակն են: Նման հարձակումները պարբերաբար են, բայց Ադրբեջանի կողմից հայերի հասցեին հնչեցվող սպառնալիքները՝ ամենօրյա:

Պատահական չէ, որ սահմանային լարվածությանը նախորդել են նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգայնորեն համաձայնեցված միջնորդության ձևաչափի դեմ ուղղված քննադատությունները։ Մեջբերում եմ Ադրբեջանի նախագահի բառերը. «Նրանց հիմնական թեզն է /նկատի ունի համանախագահներին/՝ խնդիրը ռազմական լուծում չունի,- հետո հարցում է,- իսկ ո՞վ ասաց»։

Վերջին ամիսների իր հրապարակային հայտարարություններում և ելույթներում Ադրբեջանի ղեկավարը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի կարողության մասին։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հռետորաբանությունը ուղեկցվել է նաև ս.թ. մայիսի վերջին Ադրբեջանում անցկացված լայնածավալ զորավարժություններով, որն իրականացվել է առանց նախնական ծանուցման և Վիեննայի փաստաթղթի հստակ խախտմամբ: Ավելին, զորավարժությունները տեղի էին ունենում համավարակի ամենաթեժ օրերին։

Պատերազմ սկսելու ցանկության մասին էր վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին:Նշեմ նաև, որ դարձյալ համավարակի պայմաններում, հուլիսի 29-ից սկսված Թուրքիան, Ադրբեջանի հետ համատեղ, Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժություններ են անցկացնում։

Հուլիսի 12-ից սկսված Ադրբեջանի ռազմական գործողությունները ուղեկցվել են նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված տեղեկատվական պատերազմով և կիբերհարձակումներով: Համացանցը և սոցիալական ցանցերը հեղեղվել են ապատեղեկատվությամբ և բացահայտ կեղծ լուրերով՝ Հայաստանի բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով: Անշուշտ, այդ փորձերը ձախողվել են ՀՀ կառավարության և տեղեկատվության պաշտոնական աղբյուների նկատմամբ Հայաստանի բնակչության վստահության բարձր մակարդակի շնորհիվ:
ՀՀ նկատմամբ Ադրբեջանի վերոնշյալ բոլոր գործողությունները՝ քաղաքական, ռազմական, դիվանագիտական, կիբեր ուղղություններով ակնհայտորեն վկայում են, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածի այս էսկալացիան եղել է նախապես ծրագրված և կանխամտածված գործողություն:

Ադրբեջանի կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դոլարներ է ծախսել սպառազինությունների գնման վրա, ինչը կարող էր ուղղվել սեփական ժողովրդի բարեկեցությանը, և սա այժմ անհրաժեշտ է արդարացնել։ Ադրբեջանի ղեկավարը, իր վերջին տարիների ելույթներում պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններով, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի, ինչպես նաև Հայաստանի հարավային հատվածի՝ Զանգեզուրի շրջանի նկատմամբ։ Իտալիան բոլորովին այն երկիրը չէ, որտեղ ես պետք է բացատրեմ, թե որ երկիրն ինչպես է հայտնվել աշխարհի քարտեզի վրա, փառք Աստծո վկայություններն այս երկրում ամեն քայլափոխի են։ Տարիներ շարունակ Ադրբեջանը մերժում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրմանը:

Արդեն տարիներ ի վեր Ադրբեջանը, ամենաբարձր մակարդակով ամբողջ աշխարհի հայերին հռչակել է Ադրբեջանի թիվ մեկ թշնամի։ Մինչ օրս Բաքվի օդանավակայանից արտաքսվում են անգամ հայկական ազգանուն կրող, սակայն այլ երկրների քաղաքացիները՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլն․․․

Ուստի, կարո՞ղ են արժանահավատ լինել Հայաստանի կողմից հարձակման ենթարկվելու մասին Ադրբեջանի հայտարարությունները։
Այսօր օգոստոսի 6-ն է, և ամբողջ աշխարհը ոգեկոչում է Հիրոշիմայի զոհերի հիշատակը։ Այս հսկայական ողբերգությունից, որին րոպեների ընթացքում զոհ գնացին հարյուր հազարավոր մարդիկ, անցել է 75 տարի։

Եվ չնայած Հիրոշիմայի և Նագասակիի ռմբակոծությունների ուղղակի և անուղղակի վնասների ծանրությանը, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն այսօր սպառնում է ռմբակոծել Մեծամորի ատոմակայանը. մարդասիրական իրավունքի, մասնավորապես Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության կոպիտ խախտում։

Այդպիսի սպառնալիքները ոչ այլ ինչ են, եթե ոչ պետական ահաբեկչություն և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում հենց ադրբեջանցիների համար: Նման անպատասխանատու գործելաոճը վկայում է Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության՝ անգամ սեփական ժողովրդի անվտանգության նկատմամբ ցուցաբերվող բացարձակ անտարբերության մասին։ Այս կոնտեքստում է, որ Ադրբեջանի զինծառայողներին պարբերաբար անհեռանկար գործողությունների դրդելը հաճախ անդառնալի հետևանքների է հանգեցնում:

Ինչպես կարող է պետությունը, որի հոգը չէ սեփական քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը, փորձի տնօրինել, ասել է թե վտանգի ենթարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Լեռնային Ղարաբաղը տարածք չէ, գյուղատնտեսական հող չէ, անշարժ գույք չէ, որի նկատմամբ կարելի լինի կիրառել սեփականության իրավունք խոսքը գնում է մարդկանց բնական իրավունքի մասին։

Լեռնային Ղարաբաղը մարդիկ են, մեզ նման մարդիկ, իսկ ազատության համար պայքարը նրանց արժեցել է մարդկային կյանքեր։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ազատության համար պայքարը նշանակում է խեղված ճակատագրեր, փշրված երազներ, դառը մանկություն։
Հարգարժան հանձնաժողովի անդամներ,

Արտաքին թշնամու կերպար ստեղծելը նորություն չէ Ադրբեջանի ղեկավարության համար: Նման ցավալի օրինակ է 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակման սանձազերծումը, որը բազում մարդկային կյանքեր արժեցավ: Նույն սցենարը կրկնելով` այսօր Ադրբեջանը փորձում է ցրել ներհասարակական զայրույթը` կապված երկրում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի, նավթի գների անկման, կոռուպցիայի, հիմնարար ազատությունների բացակայության հետ, մինչդեռ Հայաստանում մեծ թափով ընթանում են ժողովրդավարական կարևոր բարեփոխումներ։

Հայաստանի նոր ղեկավարությունը քաջ գիտակցում է այս տարածաշրջանում խաղաղ և անվտանգ ապրելու անհրաժեշտությունը և խաղաղասիրական հայտարարությամբ է հանդես եկել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ի՞նչ լսեցինք այդ հայտարարությանն ի պատասխան։ Ռազմատենչ հռետորաբանություն, առավելապաշտական նկրտումներ, շփման գծում նոր լարվածության աճ և վերջապես, ոչ ավել, ոչ պակաս լարվածության աճ հայ-ադրբեջանական սահմանին։

Այս համատեքստում ուզում եմ շնորհակալություն հայտնել Իտալիայի Կառավարությանը և հատկապես նախարար Դի Մայոյին և պետքարտուղարի տեղակալ Մանլիո Դի Ստեֆանոյին իրենց հավասարակշռված դիրքորոշման համար, որը նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը։
Միջազգային հանրությունը ևս հիմնականում հավասարակշռված արձագանք ցուցաբերեց ռազմական այս միջադեպին և հանդես եկավ կրակն անհապաղ դադարեցնելու և իրավիճակը կայունացնելու դիրքերից։ Թուրքիան, ընդհակառակը, հանդես եկավ աննախադեպ սադրիչ հայտարարություններով՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով Ադրբեջանին և սպառնալով Հայաստանին:

Այսօր, ցավոք, կարելի է հստակ արձանագրել, որ Թուրքիան դարձել է հակամարտություններ խթանող պետություն, լինի դա Մերձավոր Արևելքում, Կիպրոսում, Հյուսիսային Աֆրիկայում, Հվ. Կովկասում, ասիական տարածաշրջանում և այլն։ Թուրքիայի ապակայունացնող այս դիրքորոշումը պետք է լրջորեն ընդունել նաև վերջինիս ղեկավարության նեոօսմանյան աշխարհաքաղաքականության և ռազմաքաղաքականության որդեգրման ավելի լայն համատեքստում: Նման քաղաքականության ամենաթարմ օրինակը Թուրքիայի որոշումն է բյուզանդական դարաշրջանի Սուրբ Սոֆիա տաճար-թանգարանը վերածել մզկիթի։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը երբևէ չի ընկրկել Ադրբեջանի պատերազմի սպառնալիքների առաջ: Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության առնչությամբ, հատկապես ռազմական այս սրացումից հետո, ամրապնդվել է: Հայաստանը երբևէ չի հրաժարվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ առարկայական բանակցություններ վարելուց, սակայն այդ բանակցություններում չի կարող լինել առաջընթաց, քանի դեռ Ադրբեջանը մի կողմից բանակցում է, մի կողմից թեժացնում թշնամական հռետորաբանությունը, մյուս կողմից էլ՝ կրակում։ Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված հիմնարար իրավունքը՝ առանց որևէ սահմանափակման Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, և Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգությունը չեն կարող զիջվել ոչ մի դեպքում։
Հետագա բանակցային գործընթացին առարկայական և արդյունավետ բնույթ հաղորդելու նպատակով բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցության վերականգնումը առավել քան հրամայական է: Սա կարևոր է առաջին հերթին շատ պրակտիկ տեսանկյունից, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը իրար հետ կարող են պայմանավորվել մի բան, որին Արցախի ժողովուրդը բոլորովին համաձայն չլինի։

Մեծարգո սենատորներ,

Այս ծայրահեղ պայթյունավտանգ իրավիճակում մեր ակնկալիքը միջազգային հանրությունից հստակ է՝

• Անվերապահորեն աջակցել բանակցային գործընթացին ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում,

Ադրբեջանին կոչ անել՝

• Հարգել 1994թ. եռակողմ զինադադարը,

• Ապահովել վստահության կառուցման նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը. ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում և հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրում,
• Զերծ մնալ քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին վնաս հասցնելուց և Հայաստանի ատոմակայանը պայթեցնելու սպառնալիքներից,
• Վերջ դնել Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերի նկատմամբ ռազմատենչ և սպառնալից հայտարարություններին։

Մեծարգո սենատորներ,

Նոր սերունդների մեջ ատելության սերմանումն ավելի է հեռացնում խնդրի կարգավորումը։
Անօգուտ է հորինել պատմություն՝ հիմնված ստի վրա։
Արցախի հակամարտությունը տարածքային վեճ չէ։
Արցախի հակամարտությունը կրոնական վեճ չէ։
Արցախի հակամարտությունը այդ 150.000 մարդկանց կյանքն է, նրանց նպատակները, երազանքները և, ի վերջո, իրենց իրավունքը՝ որոշել սեփական ճակատագիրը և կարողանալ իրենց հողի վրա ապրել խաղաղության և անվտանգության մեջ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian Genocide
Most Popular