Արցախի նախագահը լուսակար է հրապարակել ԱԱԾ պետի դստեր հարսանիքից Թարմացում. սննդային թունավորման կասկածով բոլոր անձանց վիճակը լավ է. մամուլի խոսնակ Երևանի քաղաքային իշխանությունները պարտավոր են դադարեցնել խայտառակությունը. հայտարարություն Հիվանդանոցի բժիշկներն ու կորոնավիրուսով հիվանդները թունավորվել են Արտ Լանչ-ի ուտելիքից. Hraparak.am Արցախի ԱԱԾ տնօրենը հարսանիք է անում. Փաշինյանը, Արայիկ Հարութունանը, Բակո Սահակյանը եւս մասնակցում են (տեսայութ, լուսանկարներ) Արշավախմբի մասնակիցներից մեկը բարձրադիր վայրից իջնելիս՝ վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին Ադրբեջանի նախագահի հայտարարությունները խորապես հիասթափեցնող են. ԱԳՆ խոսնակ Ալիևը լավ կանի՝ օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան. Տաթևիկ Հայրապետյան Հայ դիպուկահարը խոցել է նշանակետը 2574մ հեռավորությունից՝ թարմացնելով սպորտային սեփական ռեկորդը 

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունները պատահական դրվագներ չէին. Իտալիայում ՀՀ դեսպան

Արտաքին Քաղաքական

Իտալիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է դեսպան Ծովինար Համբարձումյանի ելույթը Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Նա, մասնավորապես, ասել է.

«Մեծ ուրախությամբ ընդունեցի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման հրավերը՝ քաջ գիտակցելով ինձ շնորհված պատիվը և ինձնից պահանջվող պատասխանատվությունը: Այստեղ եմ՝ որպես Իտալիայի համար բարեկամ երկրի ներկայացուցիչ: Մի երկրի, որը Իտալիայի նման հնագույն արմանտներ ունի: Մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները կրում են միասին անցած ճանապարհի հետքերը, որենք գալիս են անցյալի խորքից, որի նկարագրությունը սկսվում է այստեղից ոչ շատ հեռու գտվող Մարկոս Աուրելիոսի սյունից։ Եվ հենց Իտալիայում կարելի է տեսնել Հայաստանը և Հռոմը նույն քարտեզի վրա՝ կողք կողքի՝ որպես երկու հինավուրց քաղաքակրթությունները։ Շատ խորհրդանշական է նաև, որ Հայ Առաքելական Եկեղեցու առաջին կաթողիկոսի մասունքները պահպանված են Նեապոլի և Նարդոյի Սուրբ Գրիգոր Հայի անունը կրող եկեղեցիներում։ Այս ամենը դարերի ընթացքում ամրացրել է մեր բարեկամությունը, որի վրա է հիմնված մեր երկու պետությունների միջև առկա կայուն և վստահելի հարաբերությունները։

Դեսպանի իմ առաքելությունը սկսել եմ ուղիղ մեկ ամիս առաջ՝ Նախագահ Մատարելլային հանձնելով իմ հավարարմագրերը։ Իմ պարտականությունների կատարմանը անցել եմ հստակ մանդատով՝ ավելի խորացնել մեր՝ արդեն իսկ շատ ակտիվ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և, իհարկե, միջխորհրդարանական ոլորտներում։ Իսկապես, 2018թ. փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան մեր երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդեց։ 2019թ. ապրիլին մոտ 40 խորհրդարանական ուխտագնացություն են կատարել Հայաստան՝ որպես առաջին քրիստոնյա երկիր։ Եվ ուրախ եմ, որ հենց երեկ նաև Պատգամավորների պալատը կողմ քվեարկեց Սենատի կողմից արդեն իսկ վավերացված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը։

Հարգարժան սենատորներ,

Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական շատ կարևոր տարածաշրջանում, տարածաշրջան՝ լի անվտանգային բազմաթիվ մարտահրավերներով, որոնց շարքում ամենաբարդը թերևս ղարաբաղյան հակամարտությունն է: Այն շարունակում է մնալ չկարգավորված՝ դառնալով մշտական լարվածության աղբյուր և սպառնալով Հվ. Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ Վերջին նման լարվածությունն արձանագրվեց վերջերս, սակայն այս անգամ Ադրբեջանը լարվածություն սանձազերծեց ոչ թե Ղարաբաղի հետ շփման գծում, այլ Հայաստանի հետ սահմանին։

Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունեցել է Զինված ուժերի կազմի 5 կորուստ, 10 զինվորական և 2 ոստիկան ստացել են տարբեր աստիճանի վիրավորում: Ավելին, ադրբեջանական մարտական ԱԹՍ հարվածի հետևանքով վիրավորվել է Չինարի գյուղի մեկ խաղաղ բնակիչ: Հինգ երիտասարդ կյանք, հինգ ընտանիք, հինգ որդեկորույս մայր... Ու դեռ քանի քանիսը հակառակորդի կողմից, որ դարձյալ չես կարող անտարբերությամբ նայել, քանի որ նրանք էլ ունեին մայր, ընտանիք, երազանքներ...

Հարգարժան Սենատորներ,

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունները պատահական դրվագներ չէին: Դրանք արդեն տարիներ շարունակ վարվող հայատյաց քաղաքականության, ատելության ու թշնամության քարոզի դրսևորման մի օղակն են: Նման հարձակումները պարբերաբար են, բայց Ադրբեջանի կողմից հայերի հասցեին հնչեցվող սպառնալիքները՝ ամենօրյա:

Պատահական չէ, որ սահմանային լարվածությանը նախորդել են նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգայնորեն համաձայնեցված միջնորդության ձևաչափի դեմ ուղղված քննադատությունները։ Մեջբերում եմ Ադրբեջանի նախագահի բառերը. «Նրանց հիմնական թեզն է /նկատի ունի համանախագահներին/՝ խնդիրը ռազմական լուծում չունի,- հետո հարցում է,- իսկ ո՞վ ասաց»։

Վերջին ամիսների իր հրապարակային հայտարարություններում և ելույթներում Ադրբեջանի ղեկավարը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի կարողության մասին։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հռետորաբանությունը ուղեկցվել է նաև ս.թ. մայիսի վերջին Ադրբեջանում անցկացված լայնածավալ զորավարժություններով, որն իրականացվել է առանց նախնական ծանուցման և Վիեննայի փաստաթղթի հստակ խախտմամբ: Ավելին, զորավարժությունները տեղի էին ունենում համավարակի ամենաթեժ օրերին։

Պատերազմ սկսելու ցանկության մասին էր վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին:Նշեմ նաև, որ դարձյալ համավարակի պայմաններում, հուլիսի 29-ից սկսված Թուրքիան, Ադրբեջանի հետ համատեղ, Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժություններ են անցկացնում։

Հուլիսի 12-ից սկսված Ադրբեջանի ռազմական գործողությունները ուղեկցվել են նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված տեղեկատվական պատերազմով և կիբերհարձակումներով: Համացանցը և սոցիալական ցանցերը հեղեղվել են ապատեղեկատվությամբ և բացահայտ կեղծ լուրերով՝ Հայաստանի բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով: Անշուշտ, այդ փորձերը ձախողվել են ՀՀ կառավարության և տեղեկատվության պաշտոնական աղբյուների նկատմամբ Հայաստանի բնակչության վստահության բարձր մակարդակի շնորհիվ:
ՀՀ նկատմամբ Ադրբեջանի վերոնշյալ բոլոր գործողությունները՝ քաղաքական, ռազմական, դիվանագիտական, կիբեր ուղղություններով ակնհայտորեն վկայում են, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածի այս էսկալացիան եղել է նախապես ծրագրված և կանխամտածված գործողություն:

Ադրբեջանի կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դոլարներ է ծախսել սպառազինությունների գնման վրա, ինչը կարող էր ուղղվել սեփական ժողովրդի բարեկեցությանը, և սա այժմ անհրաժեշտ է արդարացնել։ Ադրբեջանի ղեկավարը, իր վերջին տարիների ելույթներում պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններով, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի, ինչպես նաև Հայաստանի հարավային հատվածի՝ Զանգեզուրի շրջանի նկատմամբ։ Իտալիան բոլորովին այն երկիրը չէ, որտեղ ես պետք է բացատրեմ, թե որ երկիրն ինչպես է հայտնվել աշխարհի քարտեզի վրա, փառք Աստծո վկայություններն այս երկրում ամեն քայլափոխի են։ Տարիներ շարունակ Ադրբեջանը մերժում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրմանը:

Արդեն տարիներ ի վեր Ադրբեջանը, ամենաբարձր մակարդակով ամբողջ աշխարհի հայերին հռչակել է Ադրբեջանի թիվ մեկ թշնամի։ Մինչ օրս Բաքվի օդանավակայանից արտաքսվում են անգամ հայկական ազգանուն կրող, սակայն այլ երկրների քաղաքացիները՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլն․․․

Ուստի, կարո՞ղ են արժանահավատ լինել Հայաստանի կողմից հարձակման ենթարկվելու մասին Ադրբեջանի հայտարարությունները։
Այսօր օգոստոսի 6-ն է, և ամբողջ աշխարհը ոգեկոչում է Հիրոշիմայի զոհերի հիշատակը։ Այս հսկայական ողբերգությունից, որին րոպեների ընթացքում զոհ գնացին հարյուր հազարավոր մարդիկ, անցել է 75 տարի։

Եվ չնայած Հիրոշիմայի և Նագասակիի ռմբակոծությունների ուղղակի և անուղղակի վնասների ծանրությանը, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն այսօր սպառնում է ռմբակոծել Մեծամորի ատոմակայանը. մարդասիրական իրավունքի, մասնավորապես Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության կոպիտ խախտում։

Այդպիսի սպառնալիքները ոչ այլ ինչ են, եթե ոչ պետական ահաբեկչություն և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում հենց ադրբեջանցիների համար: Նման անպատասխանատու գործելաոճը վկայում է Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության՝ անգամ սեփական ժողովրդի անվտանգության նկատմամբ ցուցաբերվող բացարձակ անտարբերության մասին։ Այս կոնտեքստում է, որ Ադրբեջանի զինծառայողներին պարբերաբար անհեռանկար գործողությունների դրդելը հաճախ անդառնալի հետևանքների է հանգեցնում:

Ինչպես կարող է պետությունը, որի հոգը չէ սեփական քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը, փորձի տնօրինել, ասել է թե վտանգի ենթարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Լեռնային Ղարաբաղը տարածք չէ, գյուղատնտեսական հող չէ, անշարժ գույք չէ, որի նկատմամբ կարելի լինի կիրառել սեփականության իրավունք խոսքը գնում է մարդկանց բնական իրավունքի մասին։

Լեռնային Ղարաբաղը մարդիկ են, մեզ նման մարդիկ, իսկ ազատության համար պայքարը նրանց արժեցել է մարդկային կյանքեր։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ազատության համար պայքարը նշանակում է խեղված ճակատագրեր, փշրված երազներ, դառը մանկություն։
Հարգարժան հանձնաժողովի անդամներ,

Արտաքին թշնամու կերպար ստեղծելը նորություն չէ Ադրբեջանի ղեկավարության համար: Նման ցավալի օրինակ է 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակման սանձազերծումը, որը բազում մարդկային կյանքեր արժեցավ: Նույն սցենարը կրկնելով` այսօր Ադրբեջանը փորձում է ցրել ներհասարակական զայրույթը` կապված երկրում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի, նավթի գների անկման, կոռուպցիայի, հիմնարար ազատությունների բացակայության հետ, մինչդեռ Հայաստանում մեծ թափով ընթանում են ժողովրդավարական կարևոր բարեփոխումներ։

Հայաստանի նոր ղեկավարությունը քաջ գիտակցում է այս տարածաշրջանում խաղաղ և անվտանգ ապրելու անհրաժեշտությունը և խաղաղասիրական հայտարարությամբ է հանդես եկել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ի՞նչ լսեցինք այդ հայտարարությանն ի պատասխան։ Ռազմատենչ հռետորաբանություն, առավելապաշտական նկրտումներ, շփման գծում նոր լարվածության աճ և վերջապես, ոչ ավել, ոչ պակաս լարվածության աճ հայ-ադրբեջանական սահմանին։

Այս համատեքստում ուզում եմ շնորհակալություն հայտնել Իտալիայի Կառավարությանը և հատկապես նախարար Դի Մայոյին և պետքարտուղարի տեղակալ Մանլիո Դի Ստեֆանոյին իրենց հավասարակշռված դիրքորոշման համար, որը նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը։
Միջազգային հանրությունը ևս հիմնականում հավասարակշռված արձագանք ցուցաբերեց ռազմական այս միջադեպին և հանդես եկավ կրակն անհապաղ դադարեցնելու և իրավիճակը կայունացնելու դիրքերից։ Թուրքիան, ընդհակառակը, հանդես եկավ աննախադեպ սադրիչ հայտարարություններով՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով Ադրբեջանին և սպառնալով Հայաստանին:

Այսօր, ցավոք, կարելի է հստակ արձանագրել, որ Թուրքիան դարձել է հակամարտություններ խթանող պետություն, լինի դա Մերձավոր Արևելքում, Կիպրոսում, Հյուսիսային Աֆրիկայում, Հվ. Կովկասում, ասիական տարածաշրջանում և այլն։ Թուրքիայի ապակայունացնող այս դիրքորոշումը պետք է լրջորեն ընդունել նաև վերջինիս ղեկավարության նեոօսմանյան աշխարհաքաղաքականության և ռազմաքաղաքականության որդեգրման ավելի լայն համատեքստում: Նման քաղաքականության ամենաթարմ օրինակը Թուրքիայի որոշումն է բյուզանդական դարաշրջանի Սուրբ Սոֆիա տաճար-թանգարանը վերածել մզկիթի։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը երբևէ չի ընկրկել Ադրբեջանի պատերազմի սպառնալիքների առաջ: Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության առնչությամբ, հատկապես ռազմական այս սրացումից հետո, ամրապնդվել է: Հայաստանը երբևէ չի հրաժարվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ առարկայական բանակցություններ վարելուց, սակայն այդ բանակցություններում չի կարող լինել առաջընթաց, քանի դեռ Ադրբեջանը մի կողմից բանակցում է, մի կողմից թեժացնում թշնամական հռետորաբանությունը, մյուս կողմից էլ՝ կրակում։ Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված հիմնարար իրավունքը՝ առանց որևէ սահմանափակման Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, և Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգությունը չեն կարող զիջվել ոչ մի դեպքում։
Հետագա բանակցային գործընթացին առարկայական և արդյունավետ բնույթ հաղորդելու նպատակով բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցության վերականգնումը առավել քան հրամայական է: Սա կարևոր է առաջին հերթին շատ պրակտիկ տեսանկյունից, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը իրար հետ կարող են պայմանավորվել մի բան, որին Արցախի ժողովուրդը բոլորովին համաձայն չլինի։

Մեծարգո սենատորներ,

Այս ծայրահեղ պայթյունավտանգ իրավիճակում մեր ակնկալիքը միջազգային հանրությունից հստակ է՝

• Անվերապահորեն աջակցել բանակցային գործընթացին ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում,

Ադրբեջանին կոչ անել՝

• Հարգել 1994թ. եռակողմ զինադադարը,

• Ապահովել վստահության կառուցման նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը. ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում և հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրում,
• Զերծ մնալ քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին վնաս հասցնելուց և Հայաստանի ատոմակայանը պայթեցնելու սպառնալիքներից,
• Վերջ դնել Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերի նկատմամբ ռազմատենչ և սպառնալից հայտարարություններին։

Մեծարգո սենատորներ,

Նոր սերունդների մեջ ատելության սերմանումն ավելի է հեռացնում խնդրի կարգավորումը։
Անօգուտ է հորինել պատմություն՝ հիմնված ստի վրա։
Արցախի հակամարտությունը տարածքային վեճ չէ։
Արցախի հակամարտությունը կրոնական վեճ չէ։
Արցախի հակամարտությունը այդ 150.000 մարդկանց կյանքն է, նրանց նպատակները, երազանքները և, ի վերջո, իրենց իրավունքը՝ որոշել սեփական ճակատագիրը և կարողանալ իրենց հողի վրա ապրել խաղաղության և անվտանգության մեջ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հիշում եմ՝ ինչպես մատները մտցրեց մեջս»Բեն Ավետիսյանի եւ սիրելիի կրքոտ լուսանկարըԱլիևը պատրաստվում է պատերազմի, իսկ մեր իշխանությունը ձի կամ էշ հեծնած հնոտիք է քրքրում ու «նապաստակ նկարում». Բեքարյան Արցախի նախագահը լուսակար է հրապարակել ԱԱԾ պետի դստեր հարսանիքիցՎարդավառի լճում հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դի Ուզբեկստանի փոխվարչապետը մահացել է կորոնավիրուսից Թարմացում. սննդային թունավորման կասկածով բոլոր անձանց վիճակը լավ է. մամուլի խոսնակԵրևանի քաղաքային իշխանությունները պարտավոր են դադարեցնել խայտառակությունը. հայտարարություն Երբեք չէի ամուսնանա 24 տարեկանում. Արուս Տիգրանյանը անկեղծանում է«Ես երջանիկ եմ»․ Էրիկ Կարապետյանը հարսանեկան տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հիվանդանոցի բժիշկներն ու կորոնավիրուսով հիվանդները թունավորվել են Արտ Լանչ-ի ուտելիքից. Hraparak.amԱրցախի ԱԱԾ տնօրենը հարսանիք է անում. Փաշինյանը, Արայիկ Հարութունանը, Բակո Սահակյանը եւս մասնակցում են (տեսայութ, լուսանկարներ) Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը ամուսնացել է (տեսանյութ)Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին այրվում են եղևնիներ. հրդեհաշիջմանը մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից «Լոռի» ակումբը նոր սպորտային տնօրեն ունի Արշավախմբի մասնակիցներից մեկը բարձրադիր վայրից իջնելիս՝ վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Թշնամու հետ սիլի-բիլի անելու համար պատասխան տալուց դժվար թռնեք. Արփինե Հովհաննիսյան Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներինԱդրբեջանի նախագահի հայտարարությունները խորապես հիասթափեցնող են. ԱԳՆ խոսնակ Գեղեցկուհի Սոֆի Դևոյանի շքեղ կերպարը (լուսանկարներ)Ալիևը լավ կանի՝ օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան. Տաթևիկ ՀայրապետյանՀայ դիպուկահարը խոցել է նշանակետը 2574մ հեռավորությունից՝ թարմացնելով սպորտային սեփական ռեկորդը Սննդային թունավորման դեպքեր` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում Հմայիչ Արփի Գաբրիելյանի նոր լուսանկարը «Իմ երազանքների հարսանիքը»․ Արուսիկ Տիգրանյանը տեսանյութ է հրապարակել իր հարսանիքիցԱռաջին երեք Թումո-տուփերը կտեղակայվեն Արցախում ընթացիկ տարում. Արայիկ Հարությունյան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության հարցն է. ՄնացականյանԱրուսիկ Տիգրանյանի հարսանիքի ժամանակ շնորհավորել են նաև Գարիկ Պապոյանի ծննդյան տարեդարձըՕդի ջերմաստիճանը կնվազիԱրցախում նոր կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք է հաստատվել Բանգկոկում ցուցարարները վարչապետի հրաժարականն են պահանջելՌուսական ռազմաբազայի 27-ամյա զինծառայողը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նա մահացել է Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհը մարված է․ ԱԻՆ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Աջափնյակի իր համակիրների հետՆիկոլին բզեք, որ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա ելույթում լրջագույնս հակադարձի Ալիեւին․ Աշոտյան«Ավրորան» նպաստում է Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանն աշխարհում․ ՓաշինյանՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 277 նոր դեպք․ 2 պացիենտ մահացել էՄահացել է առողջապահության նախկին նախարար Նորայր ԴավիդյանըՕրվա խորհուրդ Կոտայքի մարզում բախվել են Mercedes G500-ն ու KIA Forte-ն. կա վիրավոր.Աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-ի համար Գայանե Բաղդասարյանը ներկայացել է նոր սեքսուալ ֆոտոշարքով Ամբողջովին մերկ Վոլոչկովան` ռուսական բաղնիքում (տեսանյութ)Ահասարսուռ կադրեր. ռուս տղամարդը կացնահարել է իր նախկին կնոջ սիրեցյալին (տեսանյութ)«RyanAir-ն ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել»Արուսիկ Տիգրանյանի «ոչ ավանդական» հարսի պարը (տեսանյութ)«Պարո՛ն վարչապետ, լավ, ի վերջո, դուք տարբերում եք Համո Սահյանին ինչ-որ մի չինովնիկից». Համո Սահյանի որդի. 168.am Մարիամ Փաշինյանը ներկայացել է գրավիչ կերպարում (լուսանկար)«Ժպիտը կնոջ լավագույն դիմահարդարումն է». Աստղիկ Սաֆարյանի հմայիչ կերպարը (լուսանկարներ) Բեյրութի նավահանգստի պահեստում 1,3 տոննա պայթուցիկ է հայտնաբերվել
Ամենադիտված