«Հրապարակ». Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնում «Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին (տեսանյութ) ՀԻՄԱ․ դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներով Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու ՀԻՄԱ․ ԱԺ նիստ Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է. կան բերման ենթարկված կիրանցիներ «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ» Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» 

Ես չեմ ուզում մտնել քաղաքական բորշչի մեջ, ես պետության մարդ եմ. Գասպարյան

Քաղաքական

Երբ Տավուշի դեպքերը համեմատում են Ապրիլյան պատերազմի հետ, Շուշիի ազատագրումը՝ իրենց հեղափոխության հետ, դա, մեղմ ասած, տկարամտություն է։ Այս մասին PARA TV ՀԸ-ին հայտարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Ես չգիտեմ մի կուսակցություն, որ սրիկաների հավաքածու է, չգիտեմ մի կուսակցություն, որի ծրագրերը վատն են, համարյա բոլորն իրար նման են։ Իրագործողների մեջ է խնդիրը․ նորմա՞լ մարդիկ են դա անում, թե՞ տգետները, թե՞ տխմարները, թե՞ հայրենիք չունեցողները, թե՞ մարդիկ, որ կարող են գրոշով երկիրը վաճառել, մտածելով, որ փոքրիկ սրիկայություն են անում, որը, մեծ հաշվով, պետությանը սպառնալիք չի։ Բայց այդ փոքրիկ սրիկաները լուսատտիկի նման շատանում են», նշել է նախկին ոստիկանապետը։

Մեկնաբանի հարցին, թե շատ է խոսվում, որ «ռեւանշիստական նկրտումներ ունեն հները, նման ձգտումներ ունե՞ք», նախկին ոստիկանապետը նշել է, թե չի կարծում, որ ինչ-որ բան ունի ապացուցելու։

«Քննադատել հետին հայացքով, փորձելով պատմությունը ձեւափոխել, նորից գրել, ասել, թե 30 տարվա մեջ ոչինչ չի արվել․․․ Եթե 30 տարի ոչինչ չարվեր, այսօր իրենք չէին կարող գալ եւ «կառուցել»։ Ինձ հոգնեցրել է այն, ինչը ես տեսնում եմ՝ այդ ատելությունը, ոտնձգությունները, այդ դատարկ խոսքերը, այդ եկեղեցի փնովելը, մի բան ասելը եւ ուրիշ բան անելը․․․ Ես չեմ ուզում մտնել քաղաքական բորշչի մեջ, ես պետության մարդ եմ։ Ինձ նմանը ոտքի է կանգնում եւ գլուխ է բարձրացնում, երբ տեսնում է, որ պետությունը սպառնալիքի տակ է, իսկ հիմա շատ բաներ եմ տեսնում, որ իմ պետությունը սպառնալիքի տակ է․ Սկսած այդ կոնվենցիաներից, հիմա էլ ասում են՝ Բեյրութից մեր մարդկանց բերենք-լցնենք այստեղ։ Է, շարունակեք այդպես։ Սկզբում տունդ կառուցիր։ Ամեն ինչ դիլետանտիզմի մակարդակի է հասել․ ամեն մեկը պետք է զբաղվի այն գործով, որը կարողանում է։ Երիտասարդ պաշտոնյան պետք է դիմի նրան, որը փորձ ունի, դա այդ փորձն ունեցողին չի պետք, այլ նրան, ով չունի այդ փորձը,  դատարկ գոռոզությունը այն մարդու, որի թուրն աջուձախ է կտրում, կարող են այդ թուրը ձեռքիցդ խլել ու աջուձախ կտրել քեզ։ Չի կարելի վախեցնել հասարակությանը, չի կարելի վախեցնել ժողովրդին, չի կարելի սպառնալ ժողովրդին, չի կարելի խաբել ժողովրդին, չի կարելի հնարել ժողովրդի մասին», ասել է Վլադիմիր Գասպարյանը։

«Իրեն հարցաքննե՞լ են այս 2 տարվա ընթացքում»  հարցին ի պատասխան նախկին ոստիկանապետն ասել է, թե 2 տարի զբաղված են իրեն հարցաքննելով․

 «Մի քանիսով էլ մեղադրանք կա, բայց իրենք գիտեն, որ այդպես չէ, ինձանից լավ գիտեն, խոսելիս էլ աչքերիս մեջ չեն նայում, ակնարկում են, թե վերեւից են ասում։ Ձեր ստեղծած ոստիկանության համեմատ մենք սուրբ էինք։ Այն ինչ ես եմ տեսնում՝ վատ եմ զգում դրանից։ Մարդկանց չի կարելի վախեցնել, մարդիկ հիմա վախենում են հեռախոսով խոսելիս, վախեցած ժողովուրդն իշխանության կողքին չի կանգնում, դասալքում է իր իշխանություններին։ Ես այդ «դուխով» բառը չեմ սիրում, արժանապատվություն է պետք։ Ոստիկանը պետք է մարդասեր լինի, դա մարդասիրական մասնագիտություն է, հիմա հաճախ եմ տեսնում, որ իշխանություն ունեցողներն ուզում են իշխանություն ցույց տալ, նաեւ ուզում են խոնարհվելով վեր բարձրանալ։ Դուխը առանց խելքի, նշանակում է մի օր մեկի գլուխն ես ուտելու կամ քոնն են ուտելու, խելքով մարդն էլ առանց դուխի նստում է մի անկյունում ու ոչ մեկին պետ չի։ Խելքն ու ոգին համատեղել է պետք», ասել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնումԹուրքը մտնում ա գյուղ, տնետուն ա անում, մենք էլ ի վիճակի չենք ստեղ ապրելու. Կիրանցում լարված է«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն ՄխիթարյանԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՕրվա խորհուրդ. Մայիսի 2 «Էս ի՞նչ արիք էս ժողովրդի հետ», «Հերթով թող մինի վրա տրաքեն». Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ)ՌԴ օդային տարածքում 12 ԱԹՍ է ոչնչացվել Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին (տեսանյութ)Գյուղի անչափահաս էրեխեքին էլ են տարել, վաղը թուրքը գալու ա, ոստիկանները դուրս կգա՞ն թուրքի դեմ (տեսանյութ)ՀԻՄԱ․ դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներովԵրբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է (տեսանյութ)Կյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվելԱզգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն Այ անամոթներ, էդ տղերքը նաև հանուն ձեզ են զոհվել, դուք արժանի չեք. Կիրանցում գերլարված վիճակ էՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելուՀԻՄԱ․ ԱԺ նիստ Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է. կան բերման ենթարկված կիրանցիներ«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»«Եթե ադրբեջանը պնդում է, որ Արցախն իր տարածքն է եղել, այդ դեպքում իրենք որպես մուսուլման ազգ ինչո՞ւ են կառուցել հայկական եկեղեցիներ»Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց (տեսանյութ)Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Սև բերետավորների նոր խմբաքանակ է գալիս ԿիրանցՍպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը․ «Հրապարակ»Կանայք փակ են պահում Կիրանցի ճանապարհը. հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա. գյուղապետ«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալԱնգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել«Ժողովուրդ». Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում ենՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել. պաշտոնականԻսկ ինչու են Փաշինյանի, նրա կնոջ ու երեխաների շուրջ թիկնապահներ պտտվում, թող ծառ տնկի. լրագրողը հեգնել է Փաշինյանին«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի (տեսանյութ)Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Ոստիկանությունը զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ականազերծողների համար (տեսանյութ)Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Բիրտ ուժ կիրառելով ոստիկանություն են բերման ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՈւշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց Օդեսայում պայթյուններ են որոտացել, խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկար)Թբիլիսիում իրադրությունը լարված է․ ցուցարարների դեմ կիրառվել են ռետինե փամփուշտներ (տեսանյութ)Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»․ Փաշինյան (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան (տեսանյութ)Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ)
Ամենադիտված