Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց
Իրավունք![Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց](/timthumb.php?src=disc/02-05-24/f51dfb15061204e8ec7b3d5c8cdf0204.jpg&w=780)
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:
Հիշեցնենք՝ «Civic.am»-ի լրագրողի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանը, լրագրողի խոսքով, հարվածել է իրեն։
Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով նա տուժող է ճանաչվել, իսկ Սուքոյանին ձերբակալել են։
![](banners/armflix.jpg)