Ռուսաստանն աշխարհում առաջինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գրանցեց․ Պուտին
Համաշխարհային Մամուլ![Ռուսաստանն աշխարհում առաջինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գրանցեց․ Պուտին](/timthumb.php?src=disc/11-08-20/3e7705214cbb17bbfdd06b917814d35c.jpg&w=780)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին։
«Որքան ես գիտեմ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութն աշխարհում առաջին անգամ գրանցվել է այսօր», - ասաց նա կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրել է ria.ru-ն։
Նա առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոյին խնդրել է իրեն մանրամասներ ներկայացնել այդ կապակցությամբ։
«Չնայած ես գիտեմ, որ այն աշխատում է բավականին արդյունավետ, ձևավորում է դիմացկուն իմունիտետ, և կրկնում եմ, կատարվել են բոլոր անհրաժեշտ ստուգումները», - ասել է Պուտինը:
Պուտինը նշել է, որ իր դուստրերից մեկն արդեն պատվաստվել է։
![](banners/armflix.jpg)