Դավիթ Գյուրջինյան, ամոթ. քո դասավանդած արժեքներին ստել ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը մեկ օրում Երևանը դարձրեց իսկական ակադեմիական քաղաք. Էդգար Ղազարյան ՈՒՂԻՂ. Մեկնարկվել են խաղաղ անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Գրեթե բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են. Գառնիկ Դանիելյան Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. Շարմազանով Սրբազանը այս պահին Կոնսերվատորիայում է. երթը շարունակվում է (տեսանյութ) Գեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարին Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին (տեսանյութ) Սա սրբազան պայքար է և լիահույս եմ, որ մեր սերունդը վերադառնալու է Արցախ. քաղաքացի Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը նոր մարդիկ են միանում (տեսանյութ) 

Անհարմար իրավիճակ «սորոսականների» համար

Վերլուծական

Հայաստանում գործող «Բաց հասարակության հիմնադրամի» հետ համագործակցող իրավապաշտպանները և ՀԿ ղեկավարները խիստ նեղվել են Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելու փաստից: Հաստկապես սրտնեղած էր «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով իր ֆեյսբուքյան էջում չզլացավ նշել՝ ժողովրդավարության բաստիոնի այլևս չենք ձգում, լավագույն դեպքում` կղզյակ ենք: 


Սրտնեղած էին նաև Լևոն Բարսեղյանը, Արթուր Սաքունցը: Ըստ նրանց` Լուկաշենկոյին կարող էր շնորհավորել միայն ժողովրդավարությունը չհարգող և ավտորիտար լիդերը: 

Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ երբ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը Արցախ սորոսականների դեսանտ էր ուղարկում, նրանք չէին բողոքում: Դանիել Իոաննիսյանը ողջունում էր այդ աննախադեպ և ժողովրդավարական քայլը: «Տարիներ շարունակ Եվրոպական միությունը, որպես ժողովրդավարական արժեքներ կրող ու տարածող սուբեկտ, աջակցում էր Հայաստանում ընտրությունների որակի զարգացմանն ու դիտորդական առաքելության իրականացմանը: Բայց այժմ ժողովրդավարության տարածման հերթը Հայաստանինն է և ՀՀ Կառավարությունը հենց նոր որոշեց գումար հատկացնել Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:Սա աննախադեպ որոշում է: Հայաստանի կառավարությունը ժողովրդավարության համար նախկինում միշտ փող խնդրողի դերում էր, իսկ այժմ՝ հատկացնողի:Մենք ակտիվորեն սկսում ենք աշխատել Արցախում և իրականացնելու ենք ոչ միայն դիտորդական առաքելություն, մեդիա-մոնիտորինգ ու ընտրողների կրթություն, այլև աջակցելու ենք Արցախի պետական մարմիններին՝ բարձր որակի ընտրություններ իրականացնելու համար»- գրել էր Իոաննիսյանը: 

Հաջորդ գրառմամբ էլ Իոաննիսյանը հարձակվում էր ԱԱԾ նախկին պետի վրա` պնդելով, որ Փաշինյանը ժողովրդավարական լիդեր է, ով լավ գիտի, թե ինչպես է պետք կառուցել պետություն: «Վանեցյանը ակնարկում է, որ Նիկոլ Փաշինյանը գլուխ չի հանում պետականաշինությունից, առաջնայինը չի տարբերում երկրորդականից և այլն:Անասնաբուծի դիպլոմով ու հեղափոխությունից առաջ ԱԱԾ-ի Երևանի վարչության պետի տեղակալի պաշտոնին հասած մեկը, ում օրոք երկրի ղեկավարին են գաղտնալսել, համարում է, որ Նիկոլ Փաշինյանից լավ գիտի, թե ինչպես կառուցել պետություն»,- գրել էր նա: 


Նույն Իոաննիսյանն էր, որ պաշտպանում էր Փաշինյանի հարձակումները եկեղեցու և եկեղեցու սպասավորների դեմ` պնդելով, որ այդ քաղաքականությունը ոչ միայն ճիշտ է, այլ նաև կրոնների հավասարությունը պետք է սահմանվի սահմանադրությամբ, իսկ դա ենթադրում է հայ առաքելական եկեղեցու դիրքերի թուլացում: 


Մեկ այլ սորոսական Արթուր Սաքունցը հայտարարում էր, որ «2020 թվականը այն կետն է լինելու, որն այլևս ամրագրելու է ժողովրդավարական ու իրավական պետության վերականգնման անդարձելիությունը»: 


Նույն Սաքունցը գովաբանում էր իշխանությունների կողմից համաճարակի ընթացքում մարդկանց իրավունքներն ու ազատությունները չսահմանափակելը: «Կորոնավիրուսի համավարակի կանխման նպատակով տեղեկատվության տարածման սահմանափակումներից հրաժարվելը, տեղեկատվության տարածման, կարծիքի արտահայտման ազատության ապահովումը, չնայած նաև ապատեղեկատվության տարածմանը նպաստեց, բայց հենց տեղեկատվության ազատությունն ու կարծիքի արտահայտման ազատությունը հանդիսացավ ապատեղեկատվության հետևանքների չեզոքացման երաշխիքը։ Սա կարևոր դաս է. ժողովրդավարության արժեքների ապահովման մեջ է ժողովրդավարության պաշտպանության երաշխիքը»,- գրել էր Սաքունցը։ 

Մեկ այլ սորոսական Լևոն Բարսեղյանը հայտարարում էր, որ «իդեալական իշխանություն չկա, բայց այս և նախորդ իշխանությունների միջև կան տարբերություններ»: «Իշխանության անկանխատեսելիությունը փոխարինվեց կանխատեսելիությամբ: Սա շատ կարևոր տարբերություն է: Կոռումպացված իշխանության փոխարեն ունենք առայժմ չկոռումպացված իշխանություն: Ցինիկ իշխանության փոխարեն ունենք համեստ իշխանություն»: 

Ինչ է ստացվում, սորոսականները հերթական անգամ ի ցույց են դնում իրենց երկակի ստանդարտները. ամիսներ առաջ ժողովրդավարական լիդեր հռչակված Փաշինյանին այսօր նույն սորոսականները պիտակավորում են իբրև ավտորիտարի: Պարզ է, որ սորոսականները առաջնորդվում են իրենց նեղ քաղաքական օրակարգով և շահերով, և սա ասվածի հերթական վառ ապացույցն է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. ՎարդևանյանՈվ միացավ, միացավ, գնացեք․ Բրյուսիվի ռեկտոր (տեսանյութ)Բայդենը պատրաստ է Թրամփի հետ բանավեճի Հրապարակն այդքան բազմություն չէր տեսել նույնիսկ 2018-ի ապրիլին և 2021-ի հունիսյան հանրահավաքին. ՇարմազանովԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնումԴավիթ Գյուրջինյան, ամոթ. քո դասավանդած արժեքներին ստել ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներԲագրատ Սրբազանը մեկ օրում Երևանը դարձրեց իսկական ակադեմիական քաղաք. Էդգար ՂազարյանԵս կայացրել եմ իմ որոշումը, միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ ԹամամյանԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր ԳյուրջինյանինՎարչապետ դառնալու ոչ հավակնություն ունեմ, ոչ ցանկություն, չեմ էլ կարծում, որ դա ճիշտ է (տեսանյութ)Ուսանողները պատուհաններից ողջունում են Սրբազանի երթը, վերջինս կոչ է անում միանալ (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Մեկնարկվել են խաղաղ անհնազանդության ակցիաները (տեսանյութ)Գրեթե բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են. Գառնիկ ԴանիելյանՆիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովՈւսանողնե'ր ջան, ոչնչից մի վախեցե'ք, այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի, դուք հայրենատեր եք. Սրբազան (տեսանյութ)Սրբազանը այս պահին Կոնսերվատորիայում է. երթը շարունակվում է (տեսանյութ)Գեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարինԲլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկելԲրյուսովի որոշ ուսանողները եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին (տեսանյութ) Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին (տեսանյութ)ԵՊՀ-ի Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներինԻսրայելը հարվածել է Ռաֆահին. կան զոհերՍա սրբազան պայքար է և լիահույս եմ, որ մեր սերունդը վերադառնալու է Արցախ. քաղաքացիԲագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը նոր մարդիկ են միանում (տեսանյութ)Փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ)Երեկ սկիզբն էր ամեն ինչի, ոչ թե վերջը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ես վստահում եմ Սրբազանի գլխավորած շարժմանը. էսքան մարդ չի կարող «ռուսի ագենտ» լինել. քաղաքացիԼավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք, սա խաղաղ, հաշտության պայքար է, ժողովու'րդ ջան. Սրբազան (տեսանյութ)Պուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակել «Փաշինյա´ն,հեռացի´ր». բողոքի ակցիաներ մայրաքաղաքումԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ)Երեկ ՔՊ-ից որոշ մարդիկ կապվել են մեզ հետ. անուններ հիմա չտամ. Պետրոսյան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Սրբազանի աջակիցները Հանրապետության հրապարակում ենԱրարատի մարզից Երևանի մուտքը փակ է, քաղաքացիները միացել են Սրբազանի շարժմանը (տեսանյութ)Մայիսի 10-ի աստղագուշակ Հունահռոմեական ոճի ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել վարկանիշային վերջին մրցաշարումՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանը Որոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳործընթացը պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ ՍրբազանԴիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ)Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՍահմանադրությամբՀիշեք եւ մտավորականի անիմաստ պիտակից հանեք. Հռիփսիմե ԱռաքելյանՕրվա խորհուրդ. Մայիսի 10Հրապարակում ոստիկանական կուտակումներ են ՀԻՄԱ․ Սրբազանի հարցազրույցըՈւՂԻՂ. Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում«Ժողովուրդ». Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին
Ամենադիտված