Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia Armenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas Mavrides Armenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpart 

Մանվել Գրիգորյանը վերակենդանացման սարքավորումներով գտնվում է տանը. առողջությունը չի վերականգնվում․ փաստաբան

Right

«Մանվել Գրիգորյանը վերակենդանացման սարքավորումներով գտնվում է տանը։ Վերջին օրերին խնդիրներ ծագեցին ուղեկցվող հիվանդությունների հետ կապված, տարբեր բժշկական կենտրոններից բժիշկներ են գալիս բուժման նպատակով։ Փորձում են բուժել 40 ուղեկցող հիվանդություն, սակայն քանի որ մի հիվանդության համար նախատեսված դեղամիջոցները կարող են հակառակ ազդեցությունն ունենալ մեկ այլ հիվանդության համար, հետևաբար առողջությունը չի վերականգնվում։ Իսկ փաստը էպիկրիզն է, որտեղ նշվում է՝ թեև ստանում է բուժում, բայց հիվանդություններն ավելանում են»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ 

Նրա խոսքով՝ հնարավորություն կա առողջության հետ կապված մտահոգիչ գործողություններ անելու, բայց չի արվում․ «Երբ տեսնում ենք՝ պետությունն ունի պարտավորություն, որ խոչընդոտներ չլինեն անձի բուժման հետ կապված, առավել ևս, երբ կա ՄԻԵԴ-ի որոշում, փորձում ենք պարզել խոչընդոտի պատճառը, տեսնում ենք, որ իրավական պատճառը զրո է, և դա ընդամենը անձի կամ անձանց քմահաճույք է։ Թեև Առողջապահության նախարարը 6 ամիս առաջ հայտարարում էր, թե իր հսկողության տակ է, լավագույն բժիշկներն են բուժում, այժմ որևէ կերպով չի արձագանքում, իսկ դրա իրավական հետևանքների կրողը լինելու է ՀՀ-ն»,- նշեց նա։ 

Փաստաբանը նշեց՝ Մանվել Գրիգորյանի գիտակցությունը, տրամաբանությունը բավականին նորմալ են, սակայն տվյալ անձի համար ցավալի է, երբ 24 ժամվա ռեժիմով ցավազրկող է ստանում՝ իմանալով, որ այլ վայրում կարող է ավելի լավ բուժում ստանա, բայց չի ստանում․ «Այսպիսի նախադեպ ձևավորելով՝ Հայաստանում մենք չենք կարող արժանապատիվ քաղաքացի ունենալ և այդ ուխտը չոքելու է ցանկացածի դուռը, եթե նման նախադեպ եղավ։ Հետագայում լինելու է պատասխանատվության խնդիր, որը վերաբերելու է ինչպես դատարանի անգործությանը, այնպես էլ Առողջապահության նախարարի անտարբերությանը»,- ասաց Լևոն Բաղդասարյանը։ 

Ավելի վաղ՝ Լևոն Բաղդասարյանը հայտարարություն էր տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Մանվել Գրիգորյանն առողջության վերականգնման հետ կապված բուժում չի ստանում, քանի որ հիվանդությունների ավելացման և վատթարացման պայմաններում Հայաստանի առողջապահական համակարգը, բացի հիվանդությունները կոնսերվացնելուց, ի զորու չէ այլևս հիվանդին բուժել։

Ապացույցը՝ հիվանդի բժշկական վերջին էպիկրիզը։ Եթե հիվանդի արդեն քառասունի հասնող հիվանդություններն առանձին վերցրած Հայաստանում հնարավոր է արդյունավետ բուժել, ապա այդ բոլոր հիվանդությունները, որոնք առաջացել են արդյունավետ բուժում չստանալու արդյունքում, մեկ մարդու օրգանիզմում համալիր բուժելը Հայաստանի բուժհիմնարկներում անհնարին է, որի արդյունքում էլ, ըստ բժշկական էպիկրիզների և բժիշկների, հիվանդություններն ավելանում ու վատթարանում են։ Փաստում եմ, որ Առողջապահության նախարարը, որպես մասնագիտացված առողջապահական պետական լիազոր մարմնի ղեկավար, դա լավ գիտակցելով, ցույց է տալիս անտարբերություն, իսկ Գրիգորյանի գործով դատավորը, տիրապետելով այդ փաստերին, ցույց է տալիս անգործություն։ Արդյունքում հիվանդը գտնվում է անօգնական վիճակի մեջ, քանի որ պետական մեքենան խոչընդոտում է հիվանդին բուժվել այն կլինիկայում, որը ժամանակին բուժել և վիրահատել է հիվանդին, և ծանոթանալով հիվանդի Հայաստանյան բժշկական փաստաթղթերին, բուժման մեթոդիկային, պահանջեց իր հիվանդին անհապաղ տեղափոխել իրենց կլինիկա։ 

Ո՞րն է պետության կամ արդարադատության շահը, թողնել հիվանդին անօգնական վիճակում, թույլ չտալ վերականգնել առողջությունը, խոշտանգել և սպանել, անգամ այն դեպքում, երբ դրանից մեկը կամ ոմանք հաճույք են ստանում նման դաժան վերաբերմունքից։ Չէ որ գործում է բումերանգի օրենքը և մաթեմատիկական ճշգրտությամբ կպնելու է տվյալ անձանց ու իրենց սերունդներին։

Սոցիալական պետություն կոչվող երկրում արգելել ծանր հիվանդին իր մերձավորների միջոցների հաշվին իր նախընտրած կլինիկայում բուժվել, միաժամանակ ընդունելով, որ հիվանդությունները վատթարանում ու ավելանում են, պետական մակարդակով դաժան վերաբերմունք է, խոշտանգում է: Իսկ դատավորի կողմից ծանր հիվանդություններով պայմանավորված դատական նիստերը հետաձգելով, չթույլատրելով հիվանդին արդյունավետ բուժում ստանալ, դատապարտելով հիվանդին առանց դատ ու դատաստանի դանդաղ մահվան, վատ նախադեպ հանդիսացող դատական իշխանության գործառույթ է, որը վաղը յուրաքանչյուրը կարող է զգալ իր մաշկի վրա։

Մարդու նկատմամբ նման դաժան վերաբերմունքի հանդիպել եմ բացառապես գրական ստեղծագործություններում, տեսաֆիլմերում, կապված հայերի ցեղասպանության թուրքերի կողմից, հրեաների հոլոքոստի ֆաշիստների կողմից։

Այսօր Արցախի հերոսը, ում հրամանատարությամբ ազատագրված տարածքները բանակցային փուլում գլխավոր դեր են խաղում, գտնվում է քսանչորսժամյա ցավազրկողների, արհեստական շնչառության տակ։,Փաստում եմ, անտարբերությունը հանցավոր անգործությունն է, յուրաքանչյուրին իր լիազորություննեի չափով:

Լևոն Բաղդասարյան, Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide MemorialWe mourn together with Armenian people: Embassy of Russia to ArmeniaArmenian Genocide is the most heinous crime committed in human history - Fabio Massimo CastaldoEverything necessary should be done to prevent recurrence of genocide: Costas MavridesThe threat of genocide is still present in the world – MFA of ArmeniaFrench and Armenians are forever connected: MacronArmenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas MavridesToday we commemorate victims of Armenian Genocide: Ambassador of FranceStatement of MFA of Armenia on the occasion of the 109th anniversary of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan paid tribute to memory of victims of Armenian Genocide in TsitsernakaberdArmenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP
Most Popular