Իլոն Մասկը օգնություն է առաջարկել Բելառուսին
ԱշխարհTesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը արձագանքել է Թվիթերի օգտատերերի գրառմանը Բելառուսում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասին՝ հարցնելով, թե ինչպես կարող է օգնել: Սոցցանցի օգտատերերից մեկը իր էջում կոչ է արել բոլորին «պատմել Բելառուսում տեղի ունեցած բողոքի ցույցերի և դրանք դաժան կերպով ճնշելու մասին: Այնուհետև նա իր գրության վրա նշել է ամերիկացի ձեռներեցներ Իլոն Մասկի և Բիլ Գեյթսի օգտահաշիվները: «Ում ձայնը որ լսելի է, թող օգտագործի այն հիմա», - գրել է օգտատերը։
«Ցավում եմ կատարվածի համար։ Ինչպե՞ս կարող եմ ձեզ օգնել», - մեկնաբանությունների բաժնում գրել է Մասկը։ Վերջինիս արձագանքին ի պատասխան՝ նրան խնդրել են ուշադրություն հրավիրել Բելառուսում տեղի ունեցած բողոքի ցույցերին, օգտագործել արբանյակները երկրում ինտերնետի կայուն աշխատանքը պահպանելու համար, ինչպես նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերել։