Կումանը կփոխարինի Սեթյենին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում․ Football Espana
ՍպորտՖուտբոլային Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը գլխավորելու է «Բարսելոնան», հայտնում է Football Espana- ն՝ վկայակոչելով As-ին: Ավելի վաղ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել էր, որ շուտով աշխատանքից կազատվի «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Կիկե Սեթյենը:
Հրապարակման համաձայն՝ մարզչի փոփոխությունը տեղի է ունենալու «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի նիստից հետո, որը նախատեսված է երկուշաբթի օրը: Նշվում է, որ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն «կապտանռնագույնների» մարզչի պաշտոնի համար ևս մեկ հավակնորդ է համարվում, բայց կատալոնական ակումբը նախընտրել է 57-ամյա Կումանին, որը, որպես ֆուտբոլիստ, հանդես էր գալիս «Բարսելոնայում»: Marca-ի փոխանցմամբ՝ հոլանդացուն տեսել են կիրակի օրը՝ Բարսելոնայի օդանավակայանում: