Արցախը համայն հայությանն է՝ անկախ քաղաքական հայացքներից․ Արմեն Աշոտյան
ԲլոգոսֆերաՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել․
«Արցախը համայն հայությանն է՝ անկախ քաղաքական հայացքներից։
Արցախի ղեկավարությունը պարտավոր է համախմբել ազգային ներուժը, ոչ թե նպաստել դրա ջլատմանը։
Արցախի ղեկավարը ոչ թե անձ է, այլ ինստիտուտ։
Արցախը մշտապես եղել է սրբատեղի, որի սահմաններից սկսած մինչեւ Ստեփանակերտ բոլորը անխտիր մի կողմ են դրել հայաստանյան քաղաքական տարաձայնությունները։
Դուք պատկերացնու՞մ եք, թե այսօրվա հայտարարությունները ինչպես են օգտագործվելու բոլորիս դեմ թշնամու կողմից։
Ազատ անկման մեջ ենք ու անդունդի հատակը դեռ չի երեւում»