Исламское сопротивление Ирака заявило, что нанесло ракетный удар по израильскому порту Хайфа В Иране от наводнения пострадали более 5000 человек Министр ИД РА Арарат Мирзоян посетит с официальным визитом Венгрию Помощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в Армению CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо изменений Делегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБР Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности 

Սերժ Սարգսյանը հետաքրքրացնում է քաղաքական խաղը

Аналитический

Թավշյա հեղափոխությունից ուղիղ 2 տարի և 100 օր անց, ի վերջո, խոսեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հանդես գալով ապրիլյան պատերազմին նվիրված մամուլի ասուլիսով: Թեև Սարգսյանը հայտարարեց, որ անգամ այդ ասուլիսը չի կարելի դիտարկել քաղաքական ակտիվության նշան, այնուամենայնիվ փաստենք, որ ՀՀԿ-ն իր նախագահ Սերժ Սարգսյանով վերջին շրջանում զգալի քաղաքական ակտիվություն է դրսևորում (սոցիալական կայքերում ՀՀԿ գրասենյակների էջերի բացում, հանրային դաշտում կարկառուն հանրապետականների ակտիվացում և այլն) և այդ ակտիվությունը առաջին հերթին պետք է դիտարկել Նիկոլ Փաշինյանի և իր թիմի վարկանիշի անկման համատեքստում: Նաև դա է պատճառը, որ ասուլիսի ավարտից րոպեներ անց իշխանական թիմից սկսեցին հնչել հայտարարություններ առ այն, որ «մերժվածների խոսքը որևէ մեկին այսօր չի հետաքրքրում», «մերժվածները կարող են միայն խոսել»: Սակայն այս տեսանկյունից իշխանությունները միանշանակ թերագնահատում են Սարգսյանի ակտիվացման հավանական հետևանքները:

Բանն այն է, որ ՀՀԿ-ն հեղափոխությունից երկու տարի անց էլ շարունակում է իր ձեռքում պահել բավական լուրջ քաղաքական լծակներ, խոսքը՝ ՏԻՄ ղեկավարների մասին է՝ գյուղապետերի, համայնքապետերի և քաղաքապետերի: Նրանց մեծ մասը հեղափոխությունից հետո շարունակել է պաշտոնավարել, առևերույթ պահպանելով լոյալությունը գործող իշխանություններին: Հայաստանի քաղաքական դաշտում մշտապես էլ պայքար է ծավալվել հատկապես ՏԻՄ հանդեպ վերահսկողության սահմանման համար, քանի որ հայաստանյան իրականության մեջ՝ հատկապես ընտրությունների ժամանակ այդ հանգամանքը զգալի առավելություն է ապահովում: Սակայն Նիկոլ Փաշինյանը երկու տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ ապահովել այն կադրային բազան, որով կկարողանար հանրապետականներին փոխարինել ՔՊ-ականներով՝ Վանաձորի, Գյումրիի, Գորիսի, Աշտարակի և տասնյակ այլ խոշոր քաղաքների ղեկավարները ՀՀԿ-ական են մինչ օրս: Հետևաբար արձանագրենք, որ այս առումով Սերժ Սարգսյանի ձեռքին բավական լուրջ խաղաքարտեր են պահպանվել և ՀՀԿ դիրքավորումը քաղաքական դաշտում այսօր շարունակում է մնալ ամենամեծը: Անգամ հեղափոխությունից հետո անցկացված ՏԻՄ ընտրություններում մի շարք համայնքներում (Տանձուտ, Նոր Կեսարիա,Ղազարավան, Լուսաղբյուր, Մրգանուշ) հաղթանակ են տարել ոչ թե ՔՊ-ականները, այլ ՀՀԿ թեկնածուները: Իհարկե՝ ՀՀԿ-ն ներկայացված չէ խորհրդարանում, սակայն որոշ տեղեկությունների համաձայն՝ դա եղել է հենց Սերժ Սարգսյանի ցանկությունը և մարտավարության մի մասը: 

Ասուլիսի ընթացքում հնչեցին բավական հետաքրքիր մեսիջներ, որոնք ևս թույլ են տալիս ենթադրել, որ քաղաքական աշունը թեժ է լինելու: Նախ Սարգսյանը հայտարարեց, որ այս ասուլիսը առաջինն է ասուլիսների շարքից և որ դրանք կրելու են պարբերական բնույթ: Մյուս կողմից թեև Սերժ Սարգսյանը հնարավորինս խուսափեց ապրիլյան հանձնաժողովի գործունեությանը որևէ գնահատական տալուց, այդ օրերի իրադարձությունների վերաբերյալ նրա պատասխանները փաստացի քանդեցին մինչ այս հյուսվող միֆերը՝ նույն բահերով կռվելու, 80-ականների զենքերի, դիզվառելիք չլինելու, հրամաններ ուշացնելու մասով: Իսկ սա արդեն իսկ ենթադրում է, որ ապրիլյան քառօրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի ձևավորումը երրորդ նախագահը դիտարկում է միայն ու միայն քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ: Կարմիր թելի պես ողջ ասուլիսի ընթացքում անցնում էր այն շեշտադրումը, որ Հայաստանը ապրիլյան պատերազմում հաղթանակ է տարել, մնացած բոլոր հայտարարությունները ունեն քաղաքական դիվիդենտ հավաքելու նպատակ:

Սարգսյանի այս ասուլիսը ուղղված էր ոչ միայն ներքին լսարանին, այլ իհարկե պաշտոնաթողությունից հետո քաղաքական ակտիվության իր առաջին հայտն էր դրսի խաղացողներին: Մասնավորապես ուշագրավ էր երրորդ նախագահի բացահայտումը՝ կապված ՌԴ կողմից Հայաստանին տրամադրած ռազմական օգնության իրական ծավալների հետ և դաշնակիցներին պայմանավորված պատերազմի մեջ անհիմն մեղադրելու համար Նիկոլ Փաշինյանին ամոթանք հայտնելը: Ասուլիսի այս հատվածը կարելի է դիտարկել իբրև քաղաքական ռևերանս ռուսական կողմին, քանի որ Սարգսյանը ակնարկում է՝ Փաշինյանը փչացնելով հարաբերությունները դաշնակիցների հետ զգալիորեն հարվածել է Հայաստանի անվտանգային համակարգին: Պատահական չէր Սարգսյանի այն պնդումը, որ բոլոր երեք նախագահների օրոք Հայաստանը ունեցել է ձեռբերումներ անվտանգության առումով, սա ինքնին ենթադրում է, որ, ըստ Սերժ Սարգսյանի, հետհեղափոխական Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման շրջանում անվտանգային առումով ձեռքբերումներ չեն արձանագրվել, փոխարենը հարձակման են ենթարկվել այդ անվտանգությունը երաշխավորող կառույցները՝ Զինված ուժերը: Սարգսյանի այն դիտարկումը, որ առնվազն մինչ 2018 թվականը բանակը ամենահեղինակավոր կառույցն էր ասվածի վառ ապացույցն է:

Ուշագրավ էր նաև Սերժ Սարգսյանի մեսիջը՝ Արցախյան բանակցությունների Նիկոլ Փաշինյանի «կետի» վերաբերյալ: Ըստ երրորդ նախագահի՝ լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը այսօր շատ մեծ է և դրա պատճառը այն է, որ հայկական կողմը բանակցային գործընթացը հնարավորինս շեղել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված օրակարգերից և այն տարել Հայաստանի համար ոչ բարենպաստ հունով: Շատ է խոսվել այն մասին, որ հեղափոխության օրերին Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, որոնց մեջ էր մտնում նաև բանակցություններում ստատուս-քվոի պահպանումը: Նիկոլ Փաշինյանը, իր կետը առաջ մղելով, փաստացի տապալել է այդ ստատուս քվոն՝ առավել քան հավանական դարձնելով պատերազմական գործողությունների սցենարը՝ Տավուշում ռազմական բախումն էլ ստատուս-քվոի վերացման հետևանքն էր և հենց այդ մասին է ակնարկում Սերժ Սարգսյանը: 

Պաշտոնաթողությունից հետո Սերժ Սարգսյանի առաջին ասուլիսը տվեց ահռելի կոնտենտ ներքաղաքական քննարկումների և դիսկուրսի համար և միանշանակ վկայեց այն մասին, որ քաղաքական աշունը թեժ է լինելու և այդ թեժությունը ապահովելու գործում ՀՀԿ և Սերժ Սարգսյանի դերակատարումը լինելու է շոշափելի… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Исламское сопротивление Ирака заявило, что нанесло ракетный удар по израильскому порту ХайфаВ Израиле запретят вещание Al JazeeraВ Ереване обнаружили труп мужчины, повесившегося на деревеТеплые объятия архиепископа Баграта Галстаняна и Игоря Хачатурова во время шествияТысячи жителей Венгрии вышли на антиправительственные протестыПредстоятель Ширакской епархии: Полностью поддерживаю курс архиепископа БагратаВ Иране от наводнения пострадали более 5000 человекТерапия светом может улучшить работу мозга на молекулярном уровнеМинистр ИД РА Арарат Мирзоян посетит с официальным визитом Венгрию Путин передал поздравления с Пасхой патриарху КириллуМинистры иностранных дел Турции и Ирана обсудили региональные события54-летняя Дженнифер Лопес вышла в свет в прозрачном костюмеПомощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в АрмениюДвижение «Тавуш во имя родины» продолжило свое шествие в ЕреванВ ЕС сообщили, что Россия готовит диверсию в Европе CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо измененийАрхиепископ Баграт Галстанян обратился к властям РА: Говорю вам на вашем языке: ведите себя хорошо, покайтесьДелегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБРВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 МАЯДвижение, возглавляемое архиепископом Багратом, принимает участие в Святой Литургии в Ахарцине Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании
Самое популярное