Ռուստամ Բաքոյանը հիվանդանոցում է
Общество«Կարմիր Խաչում պառկած, նստած, կանգնած զանգվածային անկարգություններ հրահրողը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ տեղեկացնելով, որ բուժում է ստանում Կարմիր Խաչի հիվանդանոցում։
«Առանձնապես լուրջ բան չկա, ծանր աշխատանքային տարվանից հետո փոքր-ինչ գերհոգնածություն կա, որոշեցի մի քիչ հանգստանալ՝ գալով Կարմիր Խաչ։ Այս պահին ինձ շատ լավ եմ զգում։ Պարզապես պետք է թարմանալ, որպեսզի կարողանանք աշխատել»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Բաքոյանը։
Նա նշեց, որ հիվանդանոցից դուրս կգրվի հաջորդ շաբաթվա ընթացքում։