Помощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в Армению CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо изменений Делегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБР Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства 

Հունաստանը հակածխախոտային պայքարի նոր մոտեցում է որդեգրում․ վնասի նվազեցումը՝ որպես պետական քաղաքականության մաս

Армения

Մեր օրերում մի շարք երկրներ հակածխախոտային պայքարի շրջանակում նոր մոտեցումներ կիրառելու քայլեր են ձեռնարկում, քանզի ակնհայտ է, որ սիգարետի դեմ պայքարը վերջին տասնամյակների բարդագույն մարտահրավերներից է։ Ասվածի վառ օրինակ է Հունաստանը, որտեղ ծխողների տեսակարար կշիռը աշխարհում ամենաբարձրներից է։ Չնայած հանրային փակ տարածքներում ծխելու արգելքին և վերջին տարիների ընթացքում սիգարետի գների աճին, երկրի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ը ծխող է։

Միջազգային լավագույն փորձ

Շատ երկրներ արդեն իսկ իրենց պետական քաղաքականության մեջ ընգրկում են վնասի նվազեցման «միջանկյալ ուղին»՝ օգնելու ծխողներին աստիճանաբար ազատվել այդ ծայրահեղ վնասակար սովորությունից։ Լավ օրինակ է Նոր Զելանդիան՝ մի երկիր, որտեղ պետական մակարդակով սահմանված է մինչև 2025 թվականը ծխից ամբողջապես ազատվելու նպատակ։ Այս նպատակին հասնելուն ուղղված միջոցառումներից մեկն էլ երկրի Առողջապահության նախարարության կողմից սիգարետի՝ նվազեցված ռիսկով այլընտրանքների պաշտոնական հաստատումն է՝ հիմնվելով գիտական հետազոտությունների տվյալների վրա։

Այս որոշումը մեծապես կնպաստի հանրային առողջապահության ոլորտում տարվող աշխատանքների արդյունավետությանը, եթե ծխողները սիգարետը փոխարինեն առանց այրման այլընտրանքներով։ Ուստի, Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է հատուկ առցանց տեղեկատվական հարթակ, որի նպատակն է ծխողներին տեղեկացնել սիգարետների և դրանց այլընտրանքների միջև առկա տարբերություններին, այսպիսով՝ ուղղորդելով նրանց դեպի անցումը նվազեցված ռիսկով այլընտրանքների։

2020 թ․ Նոր Զելանդիայում սկսեցին վերանայել սիգարետի այլընտրանքների վերաբերյալ իրավական կարգավորումները, որպեսզի վնասի նվազեցման պետական քաղաքականությունն արտացոլված լինի իրավական մակարդակում։ Գործընթացին շատ զգուշավոր մոտեցում է ցուցաբերվում, քանզի վերջնական նպատակն է այլընտրանքներ ներկայացնել միայն ծխողների համար, ոչ թե՝ չծխողների և երիտասարդների։

Ծխախոտի դեմ պայքարի առավել առաջադեմ մեթոդներ են որդեգրում նաև ԱՄՆ-ում, որտեղ էլեկտրոնային սիգարետները դեռ տարիներ առաջ ճանաչվել են առողջության պահպանման տեսանկյունից ավելի լավ տարբերակ, քան սիգարետը։ Մասնավորապես, ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վարչությունը (USFDA) թույլատրել է ծխախոտի տաքացման համակարգերը ներկայացնել որպես “մոդիֆիկացված ռիսկով ծխախոտային արտադրանք” (MRTP)՝ ընդունելով, որ համակարգը տաքացնում է ծխախոտը, սակայն չի այրում՝ զգալիորեն կրճատելով վնասակար քիմիական տարրերի ազդեցությունը ծխողի օրգանիզմի վրա։

Ի՞նչ քայլեր են իրականացվում Հունաստանում

Տարիների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ավելի լայն տարածում է ստանում անցումը նվազեցված ռիսկով այլընտրանքներին՝ նպատակ ունենալով օգնել ծխողներին ձերբազատվել սիգարետի բաղադրության մեջ առկա բազմաթիվ քիմիական տարրերի բացասական ազդեցությունից։ Ավելին, գիտական հանրությունը ևս նպաստում է նրան, որ վնասի նվազեցումը հակածխախոտային պայքարի և ռազմավարության կարևոր բաղադրիչը դառնա՝ ինչպես կանխարգելումը և ծխելը թողնելը։

Վերջին տարիներին այս հարցը Հունաստանում քննարկվել է «Ծխախոտի վնասի նվազեցման գիտական վեհաժողովի» շրջանակներում, որն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 24-ից և 25-ը։ Հատկանշական է, որ նախորդ տարվա վեհաժողովի ընթացքում, մասնակից գիտնականները հայտարարեցին, որը հակածխախոտային պայքարում ռիսկի նվազեցումը կարող է լինել շատ արդյունավետ որոշում։ Գիտնականները հավատացած էին, որ նվազեցված ռիսկով այլընտրանքները առավել նախընտրելի տարբերակ կարող են լինել այն ծխողների համար, ովքեր չեն ցանկանում միանգամից հրաժարվել այդ սովորությունից։ Այս ամենը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է, որ ոլորտի իրավական կարգավորումները հնարավորություն ստեղծեն բնակչությանը կրթելու և անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև հնարավորինս նվազեցնեն ծխելու բացասական ազդեցությունը հանրային առողջության վրա։

Սիգարետի այլընտրանքների վերաբերյալ գիտական նյութերի թիվն աստիճանաբար աճում է։ Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանի Երկրորդ սրտաբանական կլինիկայի կանխարգելիչ սրտաբանության լաբորատորիայի գիտաշխատողները ուսումնասիրել են ծխախոտի տաքացման համակարգերի ազդեցությունը սրտի աշխատանքի, անոթային պատերի փոփոխությունների և արյան մակարդման վրա։ Այս հետազոտության արդյունքները ներկայացվել են 2019 թ․ օգոստոսին Փարիզում կայացած «Համաեվրոպական սրտաբանական վեհաժողովին»։

Հետազոտության ղեկավար, Աթենքի համալսարանի պրոֆեսոր, կանխարգելիչ սրտաբանության լաբորատորիայի ղեկավար Իգնատիոս Եկոնոմիդիսը նշում է, որ ստացված արդյունքները ցույց են տալիս, որ սիգարետը սրտանոթային համակարգի աշխատանքի վրա մի քանի անգամ ավելի մեծ բացասական ազդեցություն ունի, քան սիգարետի նորարարական այլընտրանքները։ Մեկ ամիս տևած հետազոտությունների արդյունքում՝ ուսումնասիրելով սրտանոթային աշխատանքի և արյան շրջանառության վերաբերյալ ստացվող ցուցանիշները, գիտաշխատողների խումբը եկավ այն եզրահանգման, որ սիգարետը ծխախոտի տաքացման համակարգով փոխարինելը մի քանի անգամ նվազեցնում է սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը։

Հարկ է նշել, որ 2019 թվականի դեկտեմբերին կայացած առողջապահության քաղաքականության վերաբերյալ վեհաժողովի ընթացքում Հունաստանի առողջապահության նախարարության կողմից վնասի նվազեցումը ներկայացվել է որպես հակածխախոտային պայքարի չորրորդ հիմնասյունը՝ կանխարգելման, դադարեցման և պասիվ ծխելն արգելելու հետ միասին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Путин передал поздравления с Пасхой патриарху КириллуМинистры иностранных дел Турции и Ирана обсудили региональные события54-летняя Дженнифер Лопес вышла в свет в прозрачном костюмеПомощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в АрмениюДвижение «Тавуш во имя родины» продолжило свое шествие в ЕреванВ ЕС сообщили, что Россия готовит диверсию в Европе CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо измененийАрхиепископ Баграт Галстанян обратился к властям РА: Говорю вам на вашем языке: ведите себя хорошо, покайтесьДелегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБРВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 МАЯДвижение, возглавляемое архиепископом Багратом, принимает участие в Святой Литургии в Ахарцине Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовера
Самое популярное