Լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը․ Գևորգ Էմին-Տերյան
ԲլոգոսֆերաԱյս պահին ԵՊՀ-ում ընթանում է հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը։ Նիստի օրակարգում ներառված է «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, քարտուղարի ընտրությունները։ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, այս պահին սովորական անդամ Գևորգ Մուրադյանը հանձնարարել է ԵՊՀ անվտանգության ծառայությանը թույլ չտալ, որ լրագրողները մտնեն շենք։
«Գևորգ Մուրադյանի և Հայկակ Արշամյանի առաջարկով, ներս կթողնեն միայն տեսախցիկները` առանց լրագրողների և օպերատորների։ Լրագրողները մերժել են առաջարկը»,-գրել է Էմին-Տերյանը։