Տիագո Սիլվան տեղափոխվել է «Չելսի»
«ՊՍԺ»֊ի նախկին խաղացող Տիագո Սիլվան տեղափոխվել է «Չելսի»։ Լոնդոնյան ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիագո Սիլվայի՝ «Չելսիի» հետ պայմանագրով նրան կվճարվի տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։