Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Генпрокурор: 44-дневная война стала самым серьезным и жестоким уроком Министр экономики Армении принял посла Великобритании Галстанян: Мы пришли повидаться с жителями Киранца, поговорить с ними, а нас не пускают в село 

«Փաշինյանի ձախողման պատճառը «սուրբ» կադրերը չեն՝ ինքն է»

Политические

Հեղափոխությունից հետո անցել է ընդամենը 2 տարի, և արդեն ժողովուրդը բաժանված է խմբերի։ Մի մասը  սիրում և վստահում  է վարչապետին այնպես, ինչպես 2 տարի առաջ․ մյուս մասը՝ առիթը բաց չի թողնում գրեթե ամեն օր իր բողոքն արտահայտելու ԿԲ-ի, Կառավարության կամ ԿԳՄՍՆ շենքի դիմաց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի նշանակած կադրերի հրաժարականը։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում քաղաքական գործիչ Ալբերտ Բաղդասարյանն ասաց, որ իշխանությունը ժողովրդի համակրանքը շահելու համար պետք է շատ տքնի․ «Դժվար է իշխանությանը պահել ժողովրդի այն նույն համակրանքը, որը իշխանության գալու պահին է եղել։ Նիկոլ Փաշինյանը հնարավոր ամեն ինչ արել է, որ ճիշտ հակառակ պրոցեսը լինի․ նա հեռացել է ժողովրդից»,- նշեց նա։

Ըստ Բաղդասարյանի՝ ժողովրդի մի ստվար զանգված հատկապես պահանջում է Առողջապահության և ԿԳՄՍ նախարարների հրաժարականը, քանի որ իրենց ոլորտը սերտ առնչություն ունի հասարակության հետ․ «Կոնկրետ այդ երկուսի գործողությունները այս պահին առնչվում են բնակչության զգալի մասի հետ, և բնական է, որ այդ գործողությունները հակադրություններ են առաջացնում հասարակության շրջանում։ Այն, որ մարդիկ պահանջում են Արսեն Թորոսյանի և Արայիկ Հարությունյանի հրաժարականը, դեռ չի նշանակում, որ միայն իրենք են թերացել իրենց գործում։ Այստեղ բնակչության համար դոմինանտ խնդիր է կրթության նոր չափորոշիչները և կորոնավիրուսը, ահա թե ինչու են շեշտվում հիմնականում այս երկու անունները։ Այդ երկուսի հանդեպ մարդկանց օբյեկտիվ դժգոհությունների չափը գերազանցել է 50%-ը։ Այլ բան է, որ այդ օբյեկտիվ և սուբեկտիվ պատճառաների գումարով առաջացած դժգոհությունն ավելի ակտիվ շահարկում են այն մարդիկ, որոնք աջակցել կամ ներկայացրել են նախորդ իշխանություններին»,- ասաց Ալբերտ Բաղադասարյանը։

Նա այն կարծիքին է, որ 2018 թվականին մարդիկ դուրս եկան ոչ թե ընտրելու Նիկոլ Փաշինյանին, այլ մերժելու նախորդ իշխանություններին․ «Պարզապես ժողովուրդը ցանկացավ մերժել այն ժամանակ, երբ ոտքի էր ելել Նիկոլ Փաշինյանը։ Ով էլ լիներ նրա փոխարեն ժողովուրդը ընտրելու էր այդ մեկին, քանի որ նրանց համար այդ պահին կարևոր էր նախորդ իշխանություններից ազատվելը։ Ինչպես հիմա են մարդիկ դուրս գալիս իրենց դժգոհություններն արտահայտելու, այնպես էլ երկու տարի առաջ էր Նիկոլ Փաշինյանը դուրս եկել նույն նպատակով։ Այստեղ էականը այն չէ, թե ով և ինչքան է բողոքում կամ դժգոհում, այստեղ էականն այն է, թե մենք ի՞նչ ենք ուզում։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի սարքած փոսերից կկարողանա՞նք դուրս գալ դեպի զարգացման ուղի, թե՞ ոչ, սա է միակ գլխավոր հարցը։ Մենք փոսի մեջ էինք մինչև 2018 թվականը և այդ ժամանակ ոչ թե փոսից դուրս եկանք, այլ ընկանք մեկ այլ փոսի մեջ»,-պարզաբանեց քաղաքական գործիչը։ 

Ըստ նրա՝ մեր երկրում թյուր ըմբռնում կա կադրերի հետ կապված, և պետք չէ Նիկոլ Փաշինյանի ձախողումները բարդել իր իսկ ընտրած կադրերի վրա․ «Ստալինյան խոսք կա՝ կադրերն են որոշում ամեն ինչ, մեր երկրում մինչև այսօր այսպես են մտածում։ Կադրերը որոշում են ամեն ինչ միայն ավտորիտար համակարգերում, երբ անձերն են որոշում, և համակարգը չի աշխատում։ Ստալինի այս խոսքը ճիշտ էր սովետական տոտալիտար համակարգի ժամանակ։ Կառավարման կայուն հակակշիռներ ունեցող  երկրներում անձերը շատ փոքր ազդեցություն ունեն երևույթների վրա, բայց գլխավորը համակրգի տրամաբանությունն է, որին ենթարկվում են անձինք։ Օրինակ՝  Արսեն Թորոսյանը մինչև կորոնավիրուսը համարվում էր կառավարության միակ աշխատող, միակ առաջադեմ կադրը, երբ կորոնավիրուսը եղավ, և եկավ նրա պատասխանատու լինելու պահը և նրա գործողությունները բերեցին նրան, որ կուռք կադրը դարձավ ամենամերժելի կադրը։ Պետք է հասկանանք, որ կադրերը չեն որոշում ամեն ինչ։ Նիկոլ Փաշինյանի ձախողման պատճառը այդ կադրերը չեն, Նիկոլ Փաշինյանի ձախողման պատճառը ինքն է, քանի որ ինքը պետությունից չի հասկանում։ Ինքը չի հասկաացել, որ կադրերը չեն որոշում ամեն ինչ, ինքը չի հասկացել, որ այս կառավարման համակարգը քանի կա, քանի կա Սահմանադրությամբ որոշված միահեծան վարչապետական իշխանությունը, կադրերը չեն որոշում ամեն ինչ։ Կադրերը Քրիստոս չեն, կադրերը սրբեր չեն։ Եթե մի կադրը գնա՝ մյուսը գա, մարդիկ երանի են տալու նախորդ կադրին, քանի որ համակարգը այդպիսին է, այն փչացնում է մարդկանց»,- ասաց Ալբերտ Բաղդասարյանը։

Նա մեզ հետ զրույցում նշեց չորս հիմնական նախապայմաններ, որոնց առկայության դեպքում հաջորդ ընտրություններին նորից կընտրվի Նիկոլ Փաշինյանը․ «Սաղ մնա հին Սահմանդրությունը, սաղ մնա հին Ընտրական օրենսգիրքը, սաղ մնան Սահմանադրական դատարանն ու Մուկուչյանը․ այս ամենի առկայության դեպքում հնարավոր է Նիկոլ Փաշինյանի նորից ընտրվելու հավանականությունը։ Ոչ ոք չի կարող ասել, թե քանի տոկոս կհավաքի վարչապետը, գուցե Լուկաշենկոյի պես 80% ձայն հավաքի։ Ինչքան ուզենք, այդքան կխփենք․ այս սկզբունքը գործել է և մինչև այսօր գործում է։ Նախորդ ընտրաժողովի ժամանակ էլ ինչքան ուզեցին, այդքան խփեցին։ Եթե «Իմ քայլի» հավաքական ձայները կասկածի տակ չվերցնենք, ապա մնացած բոլորինը սարքած ձայներ են։ Այս ընտրությունները կեղծվեցին մեկ բանի համար, որ ԱԺ-ի տեսքը ձևավորվի այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը կամ իր պատվիրատուներն ու իրեն թելադրողներն էին ցանկանում։ Միամտություն է հավատալ Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե երբ կորցնի ժողովրդի վստահությունը, կհեռանա իշխանությունից, քանի որ այս համակարգը պահպանողը ցեխի մեջ է խրված և այն ատամներով պետք է պահի՝ հետագա բարդություններից խուսափելու համար»,- եզրափակեց Ալբերտ Բաղդասարյանը։

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Тяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Заявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовераВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 4 МАЯВС Азербайджана не обстреливали армянские позиции: МО АрменииТрамп лидирует согласно последним опросам избирателей В ЕС предупредили Грузию о возможности упустить «шанс на евроинтеграцию»Боррель назвал срок окончания конфликта на Украине без поставок западного оружияSkoda показала внешность спортивной версии кроссовера EnyaqГлавы МИД Армении и Мальты обсудили вопросы о деятельности ОБСЕ и председательстве Мальты в ОрганизацииГенпрокурор: Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные «ГД»Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер АветисянПосол: Великобритания выступает против ограничений азербайджанских независимых СМИApple проведет рекордный выкуп акций из-за плохих продажВ МИД России заявили, что Армения должна нести обязательства в рамках ОДКБВ рамках визита Кэмерона в Киев был дан старт переговорам о столетнем соглашении о партнерствеАрмения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производстваВ первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов«Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позицийОмбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещениеЕвросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: КупманВардапетян: Сообщение с требованием о привлечении к ответственности Пашиняна Генпрокуратура Армении направила в СНБГенпрокурор: 44-дневная война стала самым серьезным и жестоким урокомВ Турции заявили, что товарооборот с Израилем был прекращенМинистр экономики Армении принял посла ВеликобританииГенеральный директор Ucom выступил с лекцией во Французском университете АрменииВ Ереване обнаружено тело 17-летнего юношиИталия готовит девятый пакет военной помощи УкраинеВ Венесуэле заявили о похищении более $1 млрд по коррупционным схемам поставок нефтиСо дня гибели рейса Ереван-Сочи прошло восемнадцать летИТ-компании обязали подать в ФНС согласие на раскрытие налоговой тайныМИД: Армения высоко ценит глубокие дружеские отношения с Польшей
Самое популярное