Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

Սինանյանը վարկաբեկում է Հայաստանը. նա անփորձ քաղաքական գործիչ է. Պապյան

Հասարակություն

Ցավն այն է, որ Զարեհ Սինանյանը չի ունեցել միջազգային հարաբերությունների գործունեության որևէ փորձ և դրա հետևանքով պարբերաբար սխալներ է թույլ տալիս: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց պատմաբան, դիվանագետ և քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այն հայտարարությանը, թե աճող, հզոր պետությունները երբեք միատար չեն ու միշտ հզորանում են այլ ազգերին իրենց մեջ ուծացնելու հաշվին, և, որ նման կերպ են առաջնորդվել նաև հայ թագավորները:

«Իր ողջ փորձը ամերիկյան փոքր քաղաքներում տնտեսական կառավարման փորձ է եղել: Երբ դու միջազգային հարաբերությունների մեջ ես լինում, դու աստիճանաբար վարժվում ես, և մտքերդ պետք է ճիշտ ձևակերպես: Վերջին երկու հարցազրույցներին Սինանյանն այնպիսի ձևակերպումներ արեց, որոնք երկիմաստ էին, և կարող էին հասարակության տարբեր խմբերի համար ոչ ընդունելի լինել, մինչև իսկ՝ վիրավորական: Եթե խոսքը վերաբերում է այն բանին, որ թող գան օտարազգի ներկայացուցիչներ, ու մենք իրենց այստեղ կուծացնենք, ապա անընդունելի ձևակերպում է»,- ասաց Պապյանը:

Քաղաքագետը կարծում է՝ Սինանյանի հայտարությունը չի չեզոքացնի Հայաստան-Ճապոնիա շփման թույլ օղակը, պարզապես նման արտահայտությունները տհաճ նստվածք են թողնում:

«Ինչ վերաբերում է ճապոնացիների ծագումնաբանությանը ասեմ, որ դա բարդ, գիտական հարց է և բնավ կարիք չկա, որ նման պաշտոնյան մտնի այդ դաշտ: Այստեղ խնդիրն այն է, որ սփյուռքի հանձնակատարը պիտի հստակ ուղենիշներ ու քաղաքականություն իրականացնի: Մենք տեսնում ենք՝ բավականին վիճելի հայտարարություններ և նաև գործունեություններ, հաճախ՝ ոչ թափանցիկ: Օրինակ, «իԳործ» ծրագրի համար, որը սփյուռքահայ մասնագետներին հրավիրում է աշխատելու Հայաստանի պետական մարմիններում, մեր պետությունը ահագին գումար է ծախսելու և պիտի իմանանք՝  ովքեր են գալիս, ինչպիսի մասնագիտական հմտություններ ունեն նրանք և, եթե Հայաստանի հարկատուն միլիոնավոր դրամների ծախս պիտի անի ծրագիրը իրականացնելու համար, մենք ինչ իմանանք՝ արդյունքը ինչպիսին է լինելու. դրանք պետք է լինեն հստակ և թափանցիկ գործընթացներ»,- մտահոգված է դիվանագետը:

Հարցին, թե Սինանյանը իր արած արտահայտություններով արդյո՞ք նկատի ուներ, որ մեր պետական քաղաքականությունը հզորացնելու համար եզդիների ազգային մշակույթը վերանալու է, Պապյանը պատասխանեց. «Ոչ, պարզապես որպես անփորձ քաղաքական գործիչ է, երևույթներին մոտենում է միայն մի կողմից և չի կարողնում ըմբռնել իր խոսքերի բազմազան դրսևորումները և հասցեատերերին»:

Ներողություն խնդրելու առումով՝ Պապյանը նշեց՝ Սինանյանը կարող է ասել, որ խոսքը եզդիների մասին չէր. «Այստեղ վարկաբեկվում է Հայաստանի քաղաքականությունը, որովհետև եզդիներից ավելի փոքրաթիվ այլազգի ներկայացուցիչներ կան, և դրանով հանդերձ մենք ունենք ընտրական օրենսգրքի մեջ ամրագրված կետեր»:

Անելով ուծացման մասին հայտարարություն՝ պետք էր մտածել, որ դա իրականությանը չի համապատասխանում: Հայաստանում մենք երբևէ նման քաղաքականություն չենք իրականացրել և չենք իրականացնում, և անհիմն հղում կատարելով Տիգրան Մեծին՝ վիրավորական է, որովհետև այն, ինչ եղել է 2000 տարի առաջ և հիմա, տարբեր բաներ են, հատկապես, որ չգիտենք, թե իրականում ինչ է եղել այն ժամանակ, ունենք սահմանափակ տեղեկություններ, որոնք հաղորդվել են ժամանակի աղբյուրներից»,- եզրափակեց քաղաքագետը:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված