«Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել է պայմանագրի դրույթները Մեսսիի հետ․ Daily Record
Սպորտ«Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել է պայմանագրի պայմանները արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսի հետ, հայտնում է Daily Record-ը: Ըստ պարբերականի՝ արգենտինացու պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ նախատեսված է հինգ տարի ժամկետով և 700 միլիոն եվրոյի չափով: Նշվում է, որ Մեսսիին առաջարկվել է մասնաբաժին City Football Group- ում, որը ղեկավարում է անգլիական ակումբը: Պայմանագրի պայմանների համաձայն՝ արգենտինացի հարձակվողը ստիպված կլինի երեք մրցաշրջան անցկացնել Անգլիայում, այնուհետև մեկնել ԱՄՆ, որտեղ կպաշտպանի Նյու Յորքի ֆուտբոլային ակումբի գույները: Չնայած պայմանագրի մեջ նշված գումարի զգալի չափին՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը դեռ փորձում է կարգավորել հարաբերությունները Մեսսիի հետ: Մասնավորապես, Մեսսիի հայրը և գործակալը մեկնել են «Բարսելոնա»՝ հանդիպելու ակումբի նախագահի հետ: