Ոտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում են Ագրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալ Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է Փաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպել Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Շոլց Քիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին «Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը 

Շատ վտանգավոր է և ամենակարևորը՝ անկեղծ չէ. իրավապաշտպանը` Աննա Հակոբյանի աղմկահարույց լուսանկարների մասին

Հասարակություն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությունը, որով Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք ծանոթանացել են զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ, հայտնվել է սուր քննադատությունների կիզակետում։

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ նման ուղերձները խաղաղության չեն պատրաստում․ «Եթե վերլուծենք այս 2,5 տարվա ընթացքում իշխանությունների կողմից հնչած ուղերձների տարբերությունը, ապա սկզբից նրանք դիրքավորվել էին խաղաղության դիսկուրսի մեջ և կոչ էին անում թե՛ երկխոսելու, թե՛ միջազգային հանրության աչքում այլ տեսակի իշխանություն երևալու, որովհետև շատ հաճախ ուղերձները այդքան էլ խաղաղասիրական կոնտեքստների և փիլիսոփայության մեջ չէին։ Այնուամենայնիվ, զինվորական հագուստով այդպիսի նկարներ կամ զենքի գործածմամբ PR չէր արվել մինչ այժմ: Ես կարծում եմ՝ առաջին հերթին միջազգային հանրության ոչ այնքան միջամտությունը խաղաղություն ստեղծելու, մյուս կողմից՝ երկու տարվա ընթացքում որևէ առանցք՝ հասարակությանը համախմբող, այդպես էլ չստեղծվեց: Սկզբից եկավ Նոր Հայաստանի կոնցեպտը, որը այդքան էլ պարզ չէր, հետո ի հայտ եկավ տնտեսական հեղափոխության կոնցեպտը, որը  էլի պարզ չէր, նաև խաթարվեց այս համավարակի հետ կապված իրադարձություններով»,- ասաց Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանի կարծիքով՝ ազգին համախմբելու միակ մեխանիզմը, իշխանությունների պատկերացմամբ, այնուամենայնիվ, մնում է բանակի կոնցեպտը, որը հմտորեն օգտագործվում էր նաև նախկին իշխանությունների կողմից, ինչպես նաև հեղափոխության ժամանակ։

«Նույն Նիկոլ Փաշինյանը կրում էր զինվորական համազգեստ, և ազգը ինչ որ տեղ բանակի էր վերածվել, այսինքն՝ մի դիսկուրս, որը միշտ կենսունակ է, որովհետև մարդիկ միշտ մտածում են՝ ուժի կիրառման և ուժով պարտադրելու պատկերացումների և ոչ թե նոր տիպի համագործակցության դաշտում․ ցավոք, դեռևս այդպիսի հասարակություն ենք: Կարծում եմ՝ հուլիսյան վերջին լարվածությունը ևս իր ավերիչ գործը կատարեց, և դա ևս նպաստեց, որպեսզի Աննա Հակոբյանը, որը սկզբից բոլորովին այլ ուղերձներով էր հանդես գալիս, փոխի իր մոտեցումը և սկսի հանդես գալ հանրային տարածքներում՝ որպես անվտանգության կամ զենքի և բանակի մաս կազմելու կանանց կոչով։ Չեմ կարծում, որ Հայաստանը նախահարձակ լինի, բայց, այնուամենայնիվ, խաղաղության էլ չեն պատրաստում»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Հովհաննիսյանը նշում է, որ ամենևին պետք չէ օրինակ վերցնել դիմացինից և անել այն, ինչ նա է անում․ «Զենքը այլ բան չէ, քան սպանության գործիք։ Այս պահին պատերազմ չկա, թեժ գործողություններ չկան և նմանատիպ կոչերը, ֆոտոշարքերը կամ քարոզչությունը համարում եմ հասարակությանը խաղաղության չպատրաստել և  այդ տրամաբանությունից հետ բերել»։

«Շատ լավ կլինի, որ իշխանություններն անկեղծ լինեն, ոչ թե օգտագործեն տարբեր մեթոդներ։ Ինքս ֆեմինսիտ եմ և այդ պայքարը ինքնին ենթադրում է խաղաղաշինություն, խաղաղասիրական պայքար և մարդու իրավունքների հավասարության գիտակցում և որ ամենակարևորն է՝ ցանկացած խնդրի լուծում չդիտարկել ուժի տիրույթում: Թե իշխանությունը կոնկրետ ինչպիսի դիրքորոշում ունի՝ ինքը պետք է որոշի, բայց տարբեր ուղերձների շփոթ ստեղծելը, կարծում եմ, շատ վտանգավոր է և ամենակարևորը՝ անկեղծ չէ հասարակության հետ երկխոսության պարագայում: Հասարակության հետ խոսելիս՝ երկու տարբեր մոտեցումները ես համարում եմ բավական վտանգավոր»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանն ընդգծում է՝ հասարակության ձայները լռեցվում են այն պարագայում, երբ միևնույն դիրքից խոսում են իշխանությունները և՛ խաղաղության, և՛ ռազմականացման տեսանկյունից․ «Հասարակությանը պետք է բարձրաձայնի, կապ չունի, թե գերիշխող մոտեցումը որն է, և հասարակության մեջ պետք է խոսեն այն մարդիկ, որոնք ունեն հստակ դիրքորոշում տվյալ հարցի վերաբերյալ, ոչ թե լինի այնպես, որ բոլոր դիրքերից խոսի միայն իշխանությունը և լռեցնի բոլոր գաղափարական ձայները»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր
Ամենադիտված