Մեսսին, նախքան «Բարսելոնայում» մարզվելը, կորոնավիրուսի թեստ է հանձնել. Ole
Սպորտ«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին կորոնավիրուսի թեստ է հանձնել, հայտնում է Ole-ն: Ակումբը բժշկական թիմ է ուղարկել Մեսսիի տուն՝ ստուգումներն անցկացնելու: Եթե թեստի արդյունքը բացասական լինի, երկուշաբթի օրը ֆուտբոլիստը կսկսի մարզվել «Բարսելոնայի» հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին «Բարսելոնային» հայտնել է գործող պայմանագիրը խզելու ցանկության մասին: Սակայն ուրբաթ օրը արգենտինացին ասաց, որ կշարունակի խաղալ «Բարսելոնայում»: Այս իրավիճակի պատճառով Մեսսին չի մարզվել «Բարսելոնայի» հետ: Ակնկալվում էր, որ արգենտինացին շաբաթ օրը կհայտնվի ակումբի բազայում և կանցնի կորոնավիրուսի թեստ, բայց դա տեղի չունեցավ: Ակումբը չի տուգանի ֆուտբոլիստին մարզումը բաց թողնելու համար: