Հավատացե՛ք, մի քայլ է պակասում մեզ անհրաժեշտ, բայց ոչ բավարար հաղթանակից․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Խաչատուրով եղբայրները մասնակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ) Պուտինն ստորագրել է Միշուստինին ՌԴ կառավարության ղեկավար նշանակելու մասին հրամանագիրը Այսօր բերման ենթարկված 12 քաղաքացիներից 11–ն ազատ է արձակվել, մեկի դեմ քրվարույթ է հարուցվել․ Դանիելյան Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը. կա 2 զոհ, 1 վիրավոր Սամբոյի ԵԱ․ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն Չսպառնա՛ք. վատը ձեզ համար ա լինելու, ուսանողի համար չի կարա վատ լինի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Չընկճվել, վտահել ու առաջ շարժվել. Հրաչյա Հարությունյան (տեսանյութ) Մեր երկիրը ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես ավերակված է, իշխանությունն է պատասխանատու դրա համար․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մենք ոչ թե նշաձող ենք իջեցրել, այլ հատակին ենք հասել. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ) 

«Կարանտինի մասին» օրենսդրական փաթեթը հերթական կամայականության դրսեւորումն է. Ավետիք Չալաբյան

Բլոգոսֆերա

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով «կարանտինի մասին» օրենսդրական նախաձեռնությանը, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից, ինչպես նաեւ կարանտինի ու կորոնավիրուսի հետեւանքներին։

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

« Սետեմբերի 4-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցությունը, իրեն հատուկ «սրընթաց եւ առարկություն չհանդուրժող» ոճի մեջ, մեկ օրում առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կարանտինի մասին» օրենսդրական փաթեթը, որով այսուհետեւ նախատեսվում է արտակարգ դրությունը փոխարինել կարանտինով։ Սա թերեւս այս ԱԺ ընդունած առավել խայտառակ օրենքներից մեկն է, քանի որ, ըստ էության, արտակարգ դրության համարյա բոլոր իրավական սահամանափակումները վերաշարադրված են «կարանտին» անվան տակ, սակայն ի տարբերություն արտակարգ դրության, որը Կառավարության կողմից մտցվում է երեսուն օրով եւ պահանջում է նույն ԱԺ կողմից հավելյալ հաստատում, կարանտինը կարող է մտցվել մինչեւ վեց ամսով, թե Կառավարության, եւ թե իշխանության ավելի ստորին օղակների կողմից, եւ որեւէ հանրային հաշվետվողականություն չի պահանջում։ Տարօրինակ կերպով, ընդունելով այս օրենքների փաթեթը, Ազգային ժողովը փաստացի հրաժարվեց Կառավարության նկատմամբ վերահսկողության իր կարեւորագույն լծակներից մեկից, սակայն դա թերեւս այդքան էլ զարմանալի չէ, եթե հիշենք, թե ինչ սկզբունքով է ձեւավորվել այս ԱԺ իշխող մեծամասնությունը, եւ ում շահերն է այն հնազանդ սպասարկում։

Թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում վաղուց արդեն ձայներ են հնչում նրա մասին, որ կառավարությունները չարաշահում են համավարակի գործոնը՝ քաղաքացիների նկատմամբ արհեստական սահմանափակումներ կիրառելու նպատակով։ Շատերս հիշում ենք, թե ինչ համառությամբ Կառավարությունը մարտի 31-ին անցկացրեց օրենսդրական փոփոխություններ, որոնցով օրինականացվեց յուրաքանչյուր քաղաքացու գտնվելու վայրը, նրա կատարած հեռախոսազանգերը, ժամանակը եւ նույնիսկ տեւողությունը վերահսկելու պետության իրավունքը։ Այն ժամանակ Կառավարությունը պնդում էր, որ դա հնարավորություն է տալու կանխել համավարակի տարածումը, ավելի լավ վերահսկելով վարակակիրների եւ կոնտակավոր անձանց տեղաշարժը։ Այս պահի դրությամբ սակայն, համավարակի տարածմամբ Հայաստանը Եվրոպայի եւ ԱՊՀ տխուր «առաջատարն» է, եւ այս օրենքը, ենթադրաբար, չնչին ազդեցություն է ունեցել վարակի տարածման կանխման տեսակետից, սակայն մինչեւ հիմա շարունակում է գործել եւ արհեստականորեն սահմանափակել մեր բոլորի իրավունքները։

Նույն կերպ, վարչապետ Փաշինյանը բազմիցս է պնդել, որ դիմակ կրելը վարակի տարածումը կանխելու հիմնական միջոցն է, թեեւ COVID-19 կորոնովիրուսի տարածման ամբողջ փորձը ցույց է տալիս, որ այն փոխանցվում է կամ մարդկանց անմիջական շփման միջոցով, կամ էլ փակ տարածքներում վիրուսի կոնցենտրացիայի կուտակման արդյունքում, ուստի բաց տարածքներում դիմակ կրելը չնչին ազդեցություն կարող է ունենալ վարակի տարածման վրա, սակայն հսկայական անհարմարություն է պատճառում մարդկանց։ «Կարանտինի մասին» օրենսդրական փաթեթը հերթական այդպիսի կամայականության դրսեւորումն է, որով Կառավարությունը պատրաստվում է երկար ժամանակով սահմանափակել քաղաքացիների իրավունքները, կրկին առանց դրա դիմաց երաշխավորված արդյունքի, կամ էլ մարդկանց պատճառած վնասի դիմաց իրական քաղաքական պատասխանատվության։

Այն, որ այս Կառավարությունը խուսափում է քաղաքական պատասխանատվությունից, հաստատվում է ցավալի վիճակագրությամբ։ Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ այս տարի Հայաստանում մահացության ընդհանուր նվազում է տեղի ունեցել, քանի որ իրենց կողմից ղեկավարվող առողջապահական համակարգը ավելի օպերատիվ եւ որակյալ է սպասարկում հիվանդներին։ Հիանալի կլիներ, եթե այդպես լիներ, բայց իրականությունը, ցավոք, այլ է։ Սեպտեմբերի 7-ին ԱՎԾ-ը հրապարակել է առաջին յոթ ամիսների պաշտոնական վիճակագրությունը, որից հետեւում է, որ այդ ընթացքում Հայաստանում մահացությունը աճել է 8,5%-ով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելանալով 1343 մահով։ Պաշտոնապես, դրանցից 781-ը պայմանավորված են COVID-19 վիրուսային ինֆեկցիայով, մնացածը այլ պատճառներով, սակայն կարելի է ենթադրել, որ դրանց զգալի մասն էլ եւս կապ ունի համավարակի հետ, պարզապես զուգորդվել է այլ հիվանդություններով: Նույն ժամանակաշրջանում, Հայաստանում տնտեսական ակտիվությունը նվազել է 5.7%-ով, իսկ եթե հաշվի առնենք, որ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում մենք ունեցել ենք մոտ 9% տնտեսական աճ, ապա իրական տնտեսական անկումը կազմում է մոտ 15%, դա տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատ եւս մեկ ցավալի հակառեկորդ է։

Արդյունքում ստացվում է, որ Հայաստանը համավարակի հետեւանքով երկակի հարված է ստացել՝ այն մի կողմից, հսկայական տնտեսական կորուստներ է կրել (առաջին 7 ամիսների ընթացքում՝ մոտ 500 մլրդ դրամի կարգի), իսկ մյուս կողմից էլ, նույն շրջանում մոտ 1000 մարդկային զոհ է ունեցել համավարակից (որոնք հիմա էլ շարունակում են ավելանալ)։ Կարելի է անվերջ պնդել, որ համավարակը ոչ ոքի չի խնայում, ամբողջ աշխարհում ծանր վիճակ է, ԱՄՆ պես հզոր երկրում եւս հսկայական կորուստներ են արձանագրվել եւ այլն, սակայն փաստն այն է, որ առնվազն մեր տարածաշրջանում, Հայաստանը արձանագրել է թե բնակչության վարակման ամենաբարձր տոկոսը, թե ամենաբարձր մահացությունը, եւ թե ամենամեծ տնտեսական կորուստները, եւ սա իրողություն է, որի հետ պետք է ի վերջո առերեսվել եւ համապատասխան հետեւություններ անել, մինչեւ հասարակությանը հերթական սահմանափակումների բեռը պարտադրելը։

Թե ինչու է այդպես այդպես տեղի ունեցել, առանձին քննարկում է, եւ կախված է բազմաթիվ գործոններից։ Այստեղ դեր է կատարել թե՛ սկզնբնական փուլում իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքը համավարակին, թե՛ հետագայում իրականացված հախուռն եւ ոչ հետեւողական բազմաթիվ քայլերը, եւ նույնքան հակասական հանրային հաղորդակցությունը, թե՛ պետական մարմինների ակնհայտ թերացումները՝ տարրական կարգապահություն ապահովելու գործում, հունիս-հուլիս ամիսներին առողջապահական համակարգի կաթվածը, եւ մի շարք այլ գործոններ, որոնք բերել են այս տխուր արդյունքին՝ ես վերջին կես տարվա ընթացքում բազմիցս եմ դրանց անդրադարձել, եւ չեմ ցանկանում հիմա կրկնվել։ Ցավալին այն է սակայն, որ այս ամենի շուրջ իշխանությունները հստակ հետեւություններ չեն անում, հանրության առաջ սեփական սխալների համար քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնում, եւ կարծես նաեւ որեւէ մեղքի զգացում էլ չունեն։ Փոխարենը, նրանք շարունակում են հասարակությանը ծանրաբեռնել նորանոր սահամնափակումներով, որոնց գիտական հիմնավորումներ չունեն եւ ոչ մի երաշխիք չեն տալիս, որ իրավիճակը չի շարունակի վատանալ, բայց որոնք իշխանություններին թույլ են տալիս մարդկանց նկատմամբ կամայականորեն կիրառել պատժիչ դագանակը՝ պատճառաբանելով դա հանրային շահով։

Այս ամենը չի կարող անվերջ շարունակվել։ Մենք, որպես հանրություն, իրավունք ունենք պահանջել ավելի որակյալ եւ արդյունավետ կառավարում, եւ կառավարողների պատասխանատվության ավելի բարձր մակարդակ։ Պատճառաբանությունները, որ նախկին իշխանությունները ավելի լավը չէին, այլեւս ընդունելի չեն՝ ի վերջո, հենց այդ պատճառով էլ նրանք նախկին են, իսկ ցանկացած հաջորդ իշխանություն պետք է ցույց տա, որ այն էապես ավելի արդյունավետ կարող է կառավարել երկիրը, եւ լուծել նրանում կուտակված դժվարին խնդիրները։ Եթե գործող իշխանությունը կորցրել է այդ կարողությունը, նա պետք է քաջություն ունենա ընդունելու, որ իր առաքելությունն այս փուլում ավարտվել է, եւ չփորձի այլեւս տարբեր հնարքներով երկարացնել իր մենաշնորհային կառավարումը՝ դրա ամեն օրը թանկ է արժենում մեր բոլորիս համար, եւ չի կարող հավերժ շարունակվել»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հավատացե՛ք, մի քայլ է պակասում մեզ անհրաժեշտ, բայց ոչ բավարար հաղթանակից․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Խաչատուրով եղբայրները մասնակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ) Պուտինն ստորագրել է Միշուստինին ՌԴ կառավարության ղեկավար նշանակելու մասին հրամանագիրը Այսօր բերման ենթարկված 12 քաղաքացիներից 11–ն ազատ է արձակվել, մեկի դեմ քրվարույթ է հարուցվել․ Դանիելյան Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը. կա 2 զոհ, 1 վիրավորՍամբոյի ԵԱ․ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոնՉսպառնա՛ք. վատը ձեզ համար ա լինելու, ուսանողի համար չի կարա վատ լինի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Չընկճվել, վտահել ու առաջ շարժվել. Հրաչյա Հարությունյան (տեսանյութ) Մեր երկիրը ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես ավերակված է, իշխանությունն է պատասխանատու դրա համար․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մենք ոչ թե նշաձող ենք իջեցրել, այլ հատակին ենք հասել. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ) Ազատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի. ՄելիքյանՄեծ թվով ուսանողներ ու երիտասարդներ են միացել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Զոհվածների ծնողները Սրբազանին վստահում են․ Գարիկ Գալեյան (տեսանյութ)Մեզ կարող են սպանել, բայց հաղթել չեն կարող, ծնկի չենք գալու, հայի մեջ հավատն արթնացել է․ Մրո (տեսանյութ) Ոստիկանական ուժեր են կուտակվում Կառավարության 4 կողմը (տեսանյութ)Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը․ ուղիղՍահմանազատումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է․ ԱլիևԱլմաթիում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների առաջին փուլը Կարեն Ջալավյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Այն ճեղքվածքը, որ առաջանում է, շատ–շատ տարիներ է պահանջվելու, որ փակվի․ Տիրան Խաչատրյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանին ոչինչ չի խանգարում, որ դառնա վարչապետ. Գևորգ Գրիգորան (տեսանյութ)«Եթե տեսնենք, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, թող ոչ ոք մեզանից չնեղանա»․ ԱլիևՈւսանողների վրա հույս եմ դնում, ամեն ինչ լավ կլինի, ինքնըստինքյան հասնելու ենք հաջողության․ Սամվել Գրիգորյան (տեսանյութ) Ընդունելություն՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանըԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Վասիլիս Մարագոս «Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ Ալիև2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանում նվազել է բեռնափոխադրումների ծավալըԵրևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 7 անձինք ձերբակալվել են ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՄԻՊ-ի արձանագրված խնդիրների շուրջ Անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերեն բերման ենթարկված քաղաքացիներին. ՓՊԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղՓակել են Երևան֊Ապարան միջպետական մայրուղին (տեսանյութ)Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների հերթական խախտում (տեսանյութ)Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. 5 մարդ է զոհվել (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը զգալի կնվազիԵրևանում երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի «One Run» միջազգային կիսամարաթոնը Ինչպես ժողովուրդը որոշի, Աստծու կամքը լինի, հայոց հայրապետն էլ օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ` չէ․ Բագրատ սրբազանՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանըԱլիևները օկուպացված Շուշիում են Քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները Բագրատ Սրբազանն անցնում է կառավարության գերպաշտպանված շենքի մոտով (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Հայաստանն ու Իսպանիան սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել էԹուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը Միրզոյանը և Բայրամովը մեկնարկել են բանակցություններըՀՀ նախագահը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետՀրապարակ եկողները հայրենատեր մարդիկ են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ամենադիտված