Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով
Արտաքին Քաղաքական![Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով](/timthumb.php?src=disc/10-05-24/e027739bb31b770f69126147878ac15d.jpg&w=780)
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է։ Այս մասին Ալմաթիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Կարճ ժամանակահատվածում ահռելի աշխատանք է կատարվել: Հայաստանն ու Ադրբեջանը պետական սահմանազատման շրջանակում համատեղ ականազերծել են համապատասխան տարածքները և ճշտել աշխարհագրական կոորդինատները։ Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է»,-ասել է Բայրամովը։
![](banners/armflix.jpg)