«Դատավարությունը էժանագին թատրոնի է վերածվել. մեղավորների աչքերում զղջման մի նշույլ անգամ չկա»
ОбществоԱյստեղ դատական պրոցես գոյություն չունի: Այն դատավարություն չէր, մենք, ընդամենը, ներկա ենք գտնվել էժանագին թատրոնի: Մենք դեմ ենք գնացել և չենք ցանկացել մասնակցել այդ դատավարություն կոչվածին, քանի որ տեղի ունեցածը դատավարությունից շա՜տ հեռու է:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց « Մարտի 1» -ի զոհ Սամվել Հարությունյանի իրավահաջորդը՝ Էդիկ Հարությունյանը:
Այն, որ դատավարությունը վերածվել է թատրոնի, մեր զրուցակիցը կապեց դատական համակարգ չունենալու հետ. «Մեր դատական համակարգերը չեն գործում այսօր: Իշխանությունը պետք է հասկանա, որ այս դատական համակարգով, դատախազությունով, հատուկ քննչականով ու ոստիկանությունով, երկիրը երկիր չի դառնա: Եթե այս արժեքները մնան, հեղափոխության արդյունքները ի չիք կլինեն»,- ասաց Էդիկ Հարությունյանը:
Ըստ նրա՝ քոչարյանականները իրենց վիրավորում են ոչ միայն դատական նիստերի ժամանակ, այլև առցանց հարթակում. «Շատ են եղել դեպքեր, երբ մենք դատարանից դուրս ենք եկել, ու քոչարյանականները տարբեր վիրավորանքներ են հնչեցրել մեր հասցեին: Եվ, տեսնելով դա, ոստիկանությունը ոչ մի անգամ չի խանգարել նրանց: Մենք բազմիցս դիմել ենք ոստիկանությանը, ԱԺ-ի բազմաթիվ պատգամավորներին, վարչապետի օգնականին, բայց սայլը տեղից չի շարժվել: Եթե գալիս են դատական նիստին, թո ՛ղ գա ն ինչքան ուզում են, բայց ինչո՞ւ են վիրավորում մեզ: Մինչև այսօր էլ, անգամ առցանց հարթակում վիրավորական նամակներ ենք ստանում մեր զոհված երեխաների վերաբերյալ. ի՞նչ է նշանակում՝ գնացել էին թալանի: Իսկ իրական թալանչիները ովքե՞ր էին, ինչո՞ւ չդատվեցին, ո՞ւր են հիմա: Իրենց մարդիկ էին եկան 2 հատ խանութ թալանեցին, կողքն էլ ոսկու ու զենքի խանութ կար, բա դրանք ինչու չթալանվեցի՞ ն»,- պարզաբանեց Սամվել Հարությունյանի իրավահաջորդը:
Վերջինիս հետ զրույցից պարզ դարձավ, որ իրենց նպատակը ամեն գնով արդարության հասնելն է. «Մեր պայքարը արդարության դեմ է, ուրիշ ոչնչի: Մենք ուզում ենք, որ սպանությունները բացահայտվեն, որին խոչընդոտում են դատախազությունից: 2.5 տարի է՝ ընթանում են դատական նիստերը, բայց «Մարտի 1» -ի գործով սպանությունների բացահայտումներ դեռ չկան: Այսքան ժամանակ ես չեմ տեսել դատարանում որևիցե մեկին, որն իր մեղքը կընդունի: Ես, որ գնում էի դատական նիստերին, նրանց աչքերում, անգամ, զղջման մի նշույլ չէի տեսնում: Բայց իրենք ոտքից գլուխ մեղքերի ու արյունի մեջ են թաղված. որևիցե մեկին թող չթվա, որ մեզ հաճելի է այն մարդկաց դեմքերին նայելը, որոնք մեղավոր են մեր երեխեքի սպանության մեջ» ,- եզրափակեց Էդիկ Հարությունյանը:
Զվարթ Պետրոսյան