Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Տավուշում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներից
Տեսանյութեր«Հիմնանորոգվում է Մ16-Բերքաբեր ճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածը։ Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 330 մլն դրամ։
Հիմնանորոգվում է նաև Մակարավանքի հուշարձան տանող հանրապետական նշանակության 3 կմ ճանապարհահատվածը։ Ծրագրի արժեքը մոտ 234 մլն դրամ է։ Ճանապարհը երբեք ասֆալտապատ չի եղել։
Բերդավանում հիմնանորոգվում են մի շարք ներհամայնքային փողոցներ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։