Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է 

Սեպտեմբերի 12-ից 15-ը Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոս

Արտաքին Քաղաքական

Սեպտեմբերի 12-ից 15-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հայաստանի և Եգիպտոսի հարաբերությունները խարսխված են դարավոր բարեկամության, պատմամշակութային ընդհանրությունների և փոխվստահության վրա: Արաբական երկրներից առաջինը ճանաչելով Հայաստանի անկախությունը՝ Եգիպտոսը 1992թ. դարձավ Մերձավոր Արևելքում հայկական դիվանագիտական ներկայության առաջին հանգրվանը: 

Երկու երկրների միջև առկա է ավանդական բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։ Հաճախակի բնույթ են կրում երկու երկրների ԱԳ նախարարների շփումները տարբեր միջազգային հարթակներում: 2020թ. փետրվարին Կահիրեում անցկացվեցին հայ-եգիպտական քաղաքական հերթական խորհրդակցությունները։ 

Հայաստանը և Եգիպտոսը արդյունավետ կերպով համագործակցում են նաև բազմակողմ հարթակներում։

Սերտ համագործակցություն է ծավալվում կրթամշակութային, առևտրատնտեսական, զբոսաշրջության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում:

Երկու երկրների խորհրդարաններում գործում են հայ-եգիպտական բարեկամական խմբեր։ 

Առևտրատնտեսական համագործակցություն

Գործում է Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովը, որը մինչ այժմ գումարել է 5 նիստ: 

Երկկողմ առևտրաշրջանառությունը 2019թ.-ին կազմել է 5,8 մլն դոլար։

2017թ․-ին մեկնարկել են եգիպտական «Էյր Կաիրո» ավիաընկերության Հուրգադա-Երևան և Շարմ էլ-Շեյխ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթներ։ Եգիպտոսը հանդիսանում է հայ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից մեկը։

Գիտակրթական և մշակութային համագործակցություն  

Անկախությունից ի վեր տարբեր ոլորտների շուրջ 2000 հայ մասնագետներ Կահիրեում մասնակցել են Զարգացման գործընկերության եգիպտական գործակալության կողմից կազմակերպած ծրագրերին։ Կահիրեի համալսարանում Հայաստանի բուհերի ուսանողները մասնակցում են արաբերեն լեզվի վերապատրաստման ամենամյա դասընթացներին։ 2007թ. Կահիրեի Համալսարանում հիմնվել է Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը:

Պարբերական բնույթ են կրում մշակութային միջոցառումները. երկու երկրներում համապատասխանաբար անցկացվում են Հայաստանի և Եգիպտոսի մշակութային օրեր։

Իրավապայմանագրային դաշտ

Հայաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել են համագործակցության 5 տասնյակից ավելի փաստաթղթեր ներդրումների խրախուսման, գիտության և կրթության, մշակույթի, առողջապահության, կրկնակի հարկումը բացառելու, առևտրի, մաքսային, օդային հաղորդակցության, իրավական, գյուղատնտեսության, տնտեսական համագործակցության և այլ ոլորտներում:

Հայ համայնք

Հայ-եգիպտական պաշտոնական հարաբերությունների ձևավորման և ամրապնդման գործում նշանակալի ավանդ է ունեցել հայ համայնքը: Վերջինս հանդիսանում է Մերձավոր Արևելքում հայկական ներկայության՝ դարերի պատմություն ունեցող ավանդական օրրաններից մեկը: Եգիպտահայ համայնքի թիվը կտրուկ աճել է, երբ ավելի քան մեկ դար առաջ այդտեղ ապաստան են գտել Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ: 

Եգիպտահայ համայնքը լուրջ ներդրում է ունեցել ժամանակակից Եգիպտոսի պետականության կայացման և զարգացման գործում՝ զբաղեցնելով ազդեցիկ պետական և հասարակական դիրքեր։ 

Եգիպտոսի հայ համայնքն ունի ազգային ինքնության, լեզվի և կրոնի պահպանման ներուժ։ Գործում են եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային, մարզական ակումբներ, լույս են տեսնում թերթեր և ամսագրեր: Ներկայումս Եգիպտոսում բնակվում է շուրջ հինգ հազար հայ, ովքեր հիմնականում տեղակայված են Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը «Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք, վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՕկուպացված Ստեփանակերտում գտնվող խորհրդարանի շենքի տեղում հսկայական խառնարան է առաջացել (տեսանյութ)Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են
Ամենադիտված