Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ զրահատեխնիկա է բերվել
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ զրահատեխնիկա է բերվել։ Այս մասին գրում է«ՌԻԱ Նովոստի»-ն:
Կադրերում երևում է մոտ 10 զրահափոխադրիչ` ավտոմեքենաների անձնակազմի հետ միասին: Գործակալությունը գրում է, որ Մինսկի հյուսիսից վեց զրահամեքենայից բաղկացած շարասյունը ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաների ուղեկցությամբ շարժվում է Անկախության պալատի ուղղությամբ: