«Ամեն մեկը մի խնդիր ունի, որ ուզում ա գնա Ռուսաստան, էնպես չի, որ մեր հաճույքի համար ենք ուզում գնանք: Մեկը բիզնես ունի էնտեղ թողած, մեկը ծնող, մեկը երեխա»,- նշեց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը:
« Ինձ ասում՝ են ընտանիքիդ բեր Հայաստան, ես համաձայն եմ, հետ բերեմ, բայց ես էդպես իմ երեխաների ապագային քար եմ գցելու, որովհետեւ, նախ այստեղ չկա ռուսական դպրոց, իսկ եթե կա, այդ դեպքում ծնողներից մեկը պետք է լինի Ռուսաստանի քաղաքացի, որ երեխային ընդունեն դպրոց: Հիմա ես իիմ 8-րդ դասարանի երեխային ոնց բերեմ Հայաստան, 0-ից հայերեն սովորեցնեմ, խնդիրներ կան: Թե չէ, ես սիրում եմ իմ հայրենիքը եւ կուզենամ հետ գալ» :
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ- դիմաց բողոքի ցույց էին իրականացնում մի խումբ քաղաքացիներ, որոնք պահանջում էին հնարավորություններ ստեղծել Ռուսատան մեկնելու համար: