Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի բացմանը «մոռացել» են հրավիրել իր ընտանիքին
ՀասարակությունԱյսօր տեղի ունեցավ Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի բացման արարողությունը, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մասնակցում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Հրավիրյաների շարքում, սակայն, չկային Ռաֆայել Իշխանյանի ընտանիքի անդամներից և ոչ ոք:
ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատաեց Ռաֆայել Իշխանյանի որդու՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ, պարզելու, թե որն էր արարողոթյանը ներկա չգտնվելու պատճառը:
«Ես մի բան կարող եմ ասել միայն, միջոցառման կազմակերպիչը եւ հրավիրողը դպրոցի տնօրինությունը չի եղել: Մեր ընտանիքի անդամներից ոչ ոքի չեն հրավիրել: Որքան ինձ հայտնի է, միջոցառման կազմակերպիչը եւ նախաձեռնողը եղել է քաղաքապետարանը, իսկ քաղաքապետարանից մենք հրավեր չենք ստացել» :
Անդրադառնալով այն հարցին, որ իր մայրը եւ քույրը՝ Վարդուհի Իշխանյանը, այսօր եղել են դպրոցում, Ավետիք Իշխանյանը նշեց.
«Իրենք իրենց նախաձեռնությամբ են գնացել, պաշտոնական բացումից հետո» :
Անի Հակոբյան