Արցախի համար հանգանակվել է 132,5 միլիոն դոլար Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Գորգիսյանը կորոնավիրուսով է վարակվել Զոհվել է Մուշեղ Սաղաթելյանի որդին Էրդողանը Մակրոնին դատապարտել Է «լուսավորյալ իսլամի» գաղափարի համար ՀՀ ԱԳ նախարարը Ուենդի Մորթնի հետ քննարկել է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը Փաշինյանն ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյայի ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները Մամիկոնը տեղով մեկ բարություն էր. ամեն ինչին նայում էր արվեստագետի աչքերով. մտերիմ ընկերուհին՝ զոհված Մամիկոն Կասոյանի մասին Ոչնչացվել է ադրբեջանական բանակի մեկ գնդապետ և երկու փոխգնդապետ (լուսանկարներ) 

Ադրբեջանը գերագնահատել էր իր կարողությունները. ՀՀ ԱԳ նախարարը՝ «Ալ-Ախբար» թերթին

Արտաքին Քաղաքական

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ-Ախբար» թերթին։

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Եգիպտոսի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկան:  

Պատասխան. Իրավամբ, վերընթաց զարգացող hայ-եգիպտական հարաբերությունները հիմնված է փոխադարձ հարգանքի և առանձնահատուկ բարեկամության վրա: Գիտեք, որ Եգիպտոսն արաբական պետություններից առաջինն էր, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և հյուրընկալել Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը: Անկախությունից ի վեր՝ մեր եգիպտացի գործընկերների հետ կարողացել ենք կառուցել բազմաոլորտ համագործակցություն: Բավարար է միայն նշել, որ մեր երկու երկրների միջև ստորագրվել է համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող ավելի քան 50 համաձայնագիր: Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ հարթակ է՝ երկկողմ օրակարգին առնչվող խնդիրների քննարկման, ինչպես նաև  հարաբերությունների առաջիկա ամրապնդման ու ընդլայնման հեռանկարներն ուրվագծելու համար:

Վերջին շրջանում քաղաքական երկխոսության դինամիկան ոգևորիչ է: Միաժամանակ մեզ հաջողվել է ուրվագծել մեր առևտրատնտեսական հարաբերությունների հեռանկարները ՏՏ, դեղագործության, ստեղծարար կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորնտերում: Մեր օրակարգում հատուկ տեղ են զբաղեցնում տարածաշրջանային գործընթացների և մարտահրավերների շուրջ քննարկումներն ու դիրքորոշումների համադրումը:

Մեր միջպետական համագորությունը հաջողված է, և միասնաբար կարողացել ենք արձանագրել կարևոր ձեռքբերումներ: Միևնույն ժամանակ մենք զգում ենք, որ անհրաժեշտ է նոր շունչ հաղորդել մեր համագործակցությանը՝ միջազգային և տարածաշրջանային նոր իրողություններին համապատասխանեցնելու համար, հատկապես երբ մենք առերեսվում ենք տարածաշրջանային անվտանգության նմանատիպ, եթե ոչ նույնական մարտահրավերների: Այսօր մենք առավել քան երբևէ նկատում ենք, որ միմյանցից տարբերվող մեր տարածաշրջանների՝ Արևելյան Միջերկրականի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և նույնիսկ Հարավային Կովկասի անվտանգությունը փոխկապակցված է:

 

Հարց. Ինչպե՞ս կարող է Հայաստանն աջակցել Եգիպտոսին՝ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման հարցում:

Պատասխան. Հայաստանը հայտնել է իր լիակատար աջակցությունը Եգիպտոսի ցանկությանը միանալու ԵԱՏՄ ազատ գոտուն: Եվ երեկ իմ լավ բարեկամ, ԵԱՀ արտգոծնախարար Սամեհ Շուքրի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ես վերահաստատեց այդ աջակցությունը:

2019թ.-ի հունիսին՝ բանակցությունների առաջին փուլի մեկնարկին, ՀՀ փոխվարջապետ Մհեր Գրիգորյանն արտահայտեց մեր վճռականությունն աջակցել և օժանդակել բարեկամ Եգիպտոսին ազատ առևտրի համաձայնագրին  միանալու հարցում: Հավատացած ենք, որ բոլոր կողմերը կշահեն վերոնշյալ առևտրային համաձայնագրի շրջանակներում ավելի խորը համագործակցությունից: Այդ իսկ պատճառով մենք շահագրգռված ենք համաձայնագիրը ստորագրելու բոլոր ընթացակարգերի արագ ավարտին հասցնելով:

Հարց: Ի՞նչ դեր ունեն եգիպտահայերը Եգիպտոսի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում:

Պատսխան: Պատմական տարբեր ժամանակաշրջաններում բնակություն հաստատելով Եգիպտոսում՝ հայերն իրենց զգալի ներդրումն են ունեցել Եգիպտոսի զարգացման ու բարգավաճման գործում:

Մեր պատմության ծանրագույն ժամանակահատվածում, երբ վտանգված էր հայ ժողովրդի գոյությունը, Եգիպտոսն արաբական մի շարք այլ երկրների հետ միասին ընդունեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանության սարսափներից փրկված հազարավոր հայերի: Մենք երբեք չենք մոռանա այն հյուրընկալությունը, որին Եգիպտոսում արժանացան ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցները:

Այսօր այդ հայերի սերունդները շարունակում են ապրել և կերտել Եգիպտոսում, նրանք մեծ ներդրում են ունեցել Եգիպտոսի պետական ​​ինստիտուտների կայացման և զարգացման գործում, և մենք հպարտ ենք այդ ներդրումով: Լինելով Եգիպտոսի նվիրյալ քաղաքացիներ՝ նրանք միաժամանակ օժտված են բոլոր անհրաժեշտ հնարավորություններով՝ պահպանելու իրենց ազգային ինքնությունը, լեզուն և ավանդույթները: Մենք, անշուշտ, խորապես երախտապարտ ենք Եգիպտոսի կառավարությանը և ժողովրդին այդ ջանքերի և մեր ժողովրդի պաշտպանության համար:

Շուրջ տասը հազարանոց եգիպտահայ ​​համայնքը կարևոր կամուրջ է երկու բարեկամ երկրների միջև: Հայ ​​համայնքի ներկայությունը պարարտ հող հանդիսացավ երկու երկրների միջպետական ​​հարաբերությունների զարգացման համար:

Հարց: Որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած բախումների պատճառները

Պատասխան. Կան բազմաթիվ պատճառներ, սակայն առանցքայինն այն է, որ սա Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի միջոցով Հայաստանին և Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու նոր փորձ էր: Այս առումով, սակայն, ավելի կարևորն այն է, որ Ադրբեջանն ակնհայտորեն գերագնահատել էր իր կարողությունները, որոնք ներկայումս չեն համապատասխանում իր հայտնի նպատակներին:

Սա ադրբեջանական կողմի փորձն էր` ռազմական առավելություն դրսևորելու Հայաստանի և Արցախի նկատմամբ, որը, ակնհայտորեն, ձախողվեց: Հուլիսյան մարտերը ի ցուց դրեցին Հայաստանի կարողությունները՝ պաշտպանելու իրեն, իր բնակչությունն ու սահմանները: Ավելին, հուլիսյան մարտերը վառ կերպով ցույց տվեցին, որ հակամարտութունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Հարց: Ի՞նչ դեր ունի Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության բորբոքման հարցում:

Պատասխան. Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին ոչ միայն մեր, այլև իր բոլոր հարևան տարածաշրջաններում: Ուժի, ներթափանցման և միջամտության դրսևորմները Հարավային Կովկասի տարածաշրջանում չեն նպաստում ինչպես հակամարտության խաղաղ կարգավորմանը, այնպես էլ՝ տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը:

Հուլիյան մարտերի ընթացքում Թուրքիան միակ երկիրն էր, որը միակողմանի աջակցում և քաջալերում էր Ադրբեջանի առավելապաշտական ​​մոտեցումները: Այդ աջակցությունը ուղեկցվում էր Հայաստանի և հայ ժողովուրդի հանդեպ ագրեսիվ կեցվածքով.

Նախ, Թուրքիան հրապարակավ խրախուսում է Ադրբեջանին ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի և Արցախի նկատմամբ՝ բացահայտորեն հայտնելով իր աջակցությունն Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական առումով:

Երկրորդ, Թուրքիան Հայաստանի դեմ ռազմատենչ կեցվածք դրսևորեց` նախաձեռնելով լայնամասշտաբ զորավարժություններ Հայաստանի և Արցախի անմիջական հարևանությամբ, որոնք ուղեկցվեցին չափազանց սադրիչ գործողություններով:

Երրորդ, մենք ականատես ենք լինում Ադրբեջանում թուրքական ռազմական շարունակական կուտակման, ինչն ամրապնդում և ընդլայնում է Թուրքիայի հետագա ներկայությունը:

Չորրորդ, տեղեկություններ են շրջանառվում Սիրիայում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման մասին՝ Ադրբեջան տեղափոխելու նպատակով:

Մենք քաջատեղյակ ենք այլ տարածաշրջաններում Թուրքիայի նմանօրինակ գործելաոճի հետևանքներից, որոնք մեծ տառապանք պատճառեցին տվյալ տարածաշրջաններում ապրող ժողովուրդներին: Ուստի, մենք պետք է շատ զգոն լինենք՝ պահպանելու և ամրապնդելու տարածաշրջանային խաղաղությունն ու անվտագությունը:

Հարց. Ի՞նչպես եք դիտարկում Թուրքիայի հայտարարությունները ԱՄՆ Կոնգրեսի, Ֆրանսիայի Սենատի և այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ: 

Պատասխան. Միակ փաստը, որը մենք դիտարկում ենք և որը պետք է դիտարկվի, այն է, որ հատկապես վերջին շրջանում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը ձախողվել է: Հայոց ցեղասպանության ճանաչման նոր ալիքը նշանավորվել է թե՛ իր շարունակականությամբ, և թե՛ հարցի ընկալման փոփոխությամբ:

Ճշմարտության, պատմական արդարության և մարդու իրավունքների համար մղվող այս պայքարը շարունակվում է մի քանի տասնամյակ և ծավալվել է բոլոր մայրցամաքներում։ Ավելին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում կա նոր կարևոր հարթություն, այն է՝ Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջանների և ժողովուրդների անվտանգությանը սպառնացող քաղաքականությունը: Ոչ ոք չի ցանկանում, որպեսզի պատմությունը կրկնվի, և մենք պետք է ոչ միայն ընդունենք անցյալը, այլև կանխենք նոր ոճրագործությունների փորձերն այսօր և ապագայում: Ցեղասպանությունն արդարացնող և ինքնությամբ պայմանավորված բռնություններ իրագործող ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերող պետությունը և դրա ղեկավարությունը սպառնալիք են, և պետք է հստակ մատնանշվեն որպես այդպիսին:

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այն մեղադրանքները, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին:

Պատասխան. Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, և մեր հարաբերությունները զարգանում են դաշնակցային հարաբերություններին հատուկ տրամաբանությամբ: Ռուսաստանը նաև Ադրբեջանի ռազմական տեխնիկայի և սպառազինության հիմնական մատակարարն է, ուստի այդ մեղադրանքներն արդարացված և անկեղծ չեն:

Հարց. Սա Ձեր առաջին այցն է Մերձավոր Արևելք։ Որո՞նք են Ձեր առաջնահերթությունները տարածաշրջանում։

Պատասխան. Տարիների շարունակ Հայաստանը տարածաշրջանի շատ երկրների հետ զարգացրել է փայլուն հարաբերություններ, որոնց հետ շղթայված է պատմամշակութային ամուր կապերով, ներառյալ՝ տարածաշրջանում հայ համայնքների ներկայությամբ։

Տնտեսական, կրթական և մշակութային համագործակցությունը շարունակում է մնալ մեր ժողովրդներին միավորող այն հարթակը, որը կարևոր է արժեքների փոխանակման և գիտելիքի գեներացման ու հարստացման տեսանկյունից։

Այս տարիների ընթացքում Հայաստանը տարածաշրջանում հաստատել է հումանիտար համագործակցության լավ ավանդույթ: Անվտանգ միջավայր կառուցելու մեր պատրաստակամության վառ արտահայտությունն է մեր կողմից տարածաշրջանում խաղաղապահ և մարդասիրական առաքելությունների իրականացումը:

Ի վերջո, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի միջև անվտանգությունը փոխկապակցված է: Հետևաբար, այս ոլորտում մեզ անհրաժեշտ է կառուցել ավելի ամուր համագործակցություն, այդ թվում՝ անդրազգային սպառնալիքներին հակազդելու նպատակով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հակառակորդի 7 զրահատեխնիկա խոցած Հարություն Դոխոյանն ապաքինվելուց հետո ռազմաճակատ կվերադառնա (տեսանյութ)Հոկտեմբերի 20-ի ժամը 16․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 121 դեպք. ոստիկանություն (տեսանյութ) Մեկ հաջող օպերացիայով Ադրբեջանի ողնաշարը չենք կոտրել ամբողջությամբ. Արծրուն Հովհաննիսյան Հունահայությունը փակելու է Իսրայելի դեսպանատուն տանող մայրուղին Բելգիայից ու Եվրոպայից պահանջում են պատժել ԵՄ թեկնածու-երկիր և ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիային Երևանի պայմանը Բաքվին. երբ կարող են դադարեցվել ռազմական գործողությունները75-ամյա Մարուսյա տատին և Գառնիկ պապին 100․000 դրամ են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Էս ամեն ինչը կավարտվի, շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը և ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային ՂարաբաղումՎարչապետի հետ իմ հանդիպումից հետո «Հանուն Հանրապետության» կուսակցությունը որոշեց հանդես գալ հայտարարությամբ․ Բաբաջանյան Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն. ՊՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել Քաղաքական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հանդիպել են ՀՅԴ գրասենյակում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հատուկ ուղերձը (տեսանյութ)Վերջին 48 ժամում ԼՂ հակամարտության գոտում սպանվել է 27 սիրիացի զինյալ. SOHR Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն այցելել են Լևոն Տեր-Պետրոսյանին. Hraparak.amՏիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանՀՀ ՊՆ-ն հերքում է Գերանբոյի և Թերթերին հարվածելու մասին Ադրբեջանի հայտարարությունը Արմեն Ղևոնդյանը նշանակել Մոլդովայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանՀայաստանում Ուկրաինայի դեսպանատունը հայտարարություն է տարածել Ստեղծվել է շատ ունիկալ ու հայկական կողմի համար բարենպաստ վիճակ. Սուրեն ՍահակյանԱդրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia Օդային տագնապները տրվում են, որպեսզի զգոն լինենք. ԱԻ նախարարի տեղակալ (տեսանյութ) Հայկական հրետանու զարկերից հողը ցնցվում էր ոտքերի տակ․ Ալեքսանդր Կոցը՝ Խուդաֆերինի հակահարձակման մասին Վաղն Ազգային ժողովի արտահերթ նիստ տեղի կունենա Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի Վարչապետի որոշմամբ Արցախ է գործուղվել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 9 հոգանոց խումբ Բացեք ականջները՝ մարդկանց հոգսը լսելու համար եւ փակեք այդ նույն խեցիները չարության ու ստի հանդեպ. ԱշոտյանԱրցախի համար հանգանակվել է 132,5 միլիոն դոլար Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Գորգիսյանը կորոնավիրուսով է վարակվել ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների, զորահավաքով զորակոչվածների և կամավորականների կողմից առողջական վիճակի վերաբերյալ դիմում-բողոքների ընդունումը. ՊՆԶոհվել է Մուշեղ Սաղաթելյանի որդինՀՀ նախագահի աշխատակազմը կաջակցի Հայաստան տեղափոխված արցախցի ընտանիքներին Էրդողանը Մակրոնին դատապարտել Է «լուսավորյալ իսլամի» գաղափարի համար ՀՀ ԱԳ նախարարը Ուենդի Մորթնի հետ քննարկել է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը Փաշինյանն ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյայիՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները Մամիկոնը տեղով մեկ բարություն էր. ամեն ինչին նայում էր արվեստագետի աչքերով. մտերիմ ընկերուհին՝ զոհված Մամիկոն Կասոյանի մասինՈչնչացվել է ադրբեջանական բանակի մեկ գնդապետ և երկու փոխգնդապետ (լուսանկարներ)Արցախցի երեխաները հյուրընկալվել են նախագահական նստավայրում (տեսանյութ) Աննա Հակոբյանն Արցախից վերադարձել է Երևան Իրանի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում (լուսանկարներ)Կանադան կասեցրել է Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագիրը. Լենա ՆազարյանՀակառակորդի դիրքը գրաված տղաները Գարեգին Բ-ն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանինՀայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչվել Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը կարժանանան ազգային հերոսի կոչման Էն, որ գրել էի վաղը, այսօր եղավ․ Ալիև, բարի գալուստ դժոխք․ Արծրուն Հովհաննիսյան
Ամենադիտված