Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

Հայաստանի սոցիալական թվերը․ թվեր, որոնք կապված չեն միմյանց հետ․ Արա Գալոյան

Տնտեսություն

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը հոդված է հրապարակել politeconomy.org կայքում, որը ներկայացնում ենք ստորև․

«Համարյա առանց վերլուծության ու մեկնաբանությունների առաջարկում եմ դիտարկել Հայաստանի սոցիալական պատկերը ներկայացնող ոլորտների որոշ թվեր: Պարզապես հարկավոր է ուշադրություն դարձնել, որ այդ թվերը որոշակի իմաստով պիտի որ կապված լինեին միմյանց հետ: Մի դեպքում դրանցից մեկի աճը տրամաբանորեն պիտի աճ ապահովեր մյուսի համար: Օրինակ, իրավախախտումների պարագային հասկանալի է, որ հանցագործությունների աճը պիտի հանգեցնի դատական պատասխանատվության ենթարկվածների թվաքանակի աճին: Կամ, ասենք, դպրոցականների քանակական աճը պիտի ենթադրեր դպրոցների քանակի ու ուսուցիչների թվաքանակի աճ: Մյուս դեպքում` պիտի հակառակ ազդեցություն ունենար: Բայց սա՝ տրամաբանորեն: Մեր իրականությունը մի փոքր այլ է: Դիտարկենք Հայաստանի սոցիալական թվերը: Դիտարկենք ու փորձենք հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր:

Ընտանեկան նպաստ

2017թ․ մեր երկրում ընտանեկան և սոցիալական նպաստ ստանում էր 100 հազար 288 ընտանիք (նրանց 75.1 տոկոսը ընտանեկան նպաստ էր ստանում): Մեկ ընտանեկան նպաստի միջին չափը 31 հազար 500 դրամ էր:

2018թ․ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը պակաս էր՝ 92 հազար 564 (նրանց 73 տոկոսն էր ընտանեկան նպաստ ստանում): Մեկ ընտանեկան նպաստի միջին չափը չէր փոխվել՝ 31 հազար 500 դրամ:

2019թ․ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը ավելի պակաս էր՝ 86 հազար 197 (նրանց 71.2 տոկոսն էր ընտանեկան նպաստ ստանում): Մեկ ընտանեկան նպաստի միջին չափը դարձյալ չէր փոխվել՝ 31 հազար 500 դրամ:

Կենսաթոշակ

2017թ․ կենսաթոշակառուների թվաքանակը 458 հազար 194 մարդ էր: Նրանցից 455 հազար 609-ը աշխատանքային թոշակառուներ էին: Զինծառայության հետ կապված թոշակ ստանում էր 1 984 մարդ, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակառուների թիվը 601 էր: Միջին կենսաթոշակի չափը 40 հազար 633.4 դրամ էր:

2018թ․ կենսաթոշակառուների թվաքանակը 463 հազար 72 մարդ էր: Նրանցից 460 հազար 548-ն աշխատանքային թոշակառուներ էին: Զինծառայության հետ կապված թոշակ ստանում էր 1 866 մարդ, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակառուների թիվը 601 էր: Միջին կենսաթոշակի չափը 40 հազար 477.9 դրամ էր:

2019թ․ կենսաթոշակառուների թվաքանակը 466 հազար 580 մարդ էր: Նրանցից 464 հազար 110-ը աշխատանքային թոշակառուներ էին: Զինծառայության հետ կապված թոշակ ստանում էր 1 779 մարդ, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակառուների թիվը 691 էր: Միջին կենսաթոշակի չափը 40 հազար 424 դրամ էր:

Հանրակրթություն

2017թ․ դպրոցների քանակը 1421 էր, 2018-ին՝ 1409, իսկ 2019-ին՝ 1400:

2017/18 ուս տարում աշակերտների թվաքանակը 369 հազար 772 էր: 2018/19 ուստարում՝ 382 հազար 378, իսկ 2019/20 ուստարում՝ 390 հազար 511 աշակերտ:

Բայց աշակերտների թվաքանակի աճին հակառակ՝ միայն դպրոցների քանակը չէ, որ պակասում էր: 2017/18 ուս տարում ուսուցիչների թվաքանակը 38 հազար 270 էր, 2018/19 ուստարում՝ 31 հազար 371, իսկ 2019/20 ուստարում՝ 31 հազար 18:

Իրավախախտումներ և դատական պատասխանատվություն

Հանցագործությունների քանակը տարեց տարի աճում է՝ 2016-ին արձանագրվել է 18 հազար 764 հանցագործություն, 2017-ին՝ 20 հազար 284, 2018-ին՝ 24 հազար 678, իսկ 2019-ին՝ 26 հազար 850:

Դրան հակառակ է դատական պատասխանատվության ենթարկվածների (դատապարտվածների) թվաքանակի փոփոխությունը՝ նրանց քանակը պակասում է: 2017-ին դատապարտվել է 2 410 մարդ, 2018-ին՝ 1 963, իսկ 2019թ․՝ 1 556 մարդ:

Համարյա մեկնաբանություն

Մեր երկրի սոցիալական վիճակը նկարագրող թվերի ուսումնասիրությունը հակասական տրամադրություններ ու վերաբերմունք է ծնում: Օրինակ, կարող ես ուրախանալ, որ 2019 թ․ ՀՀ պետբյուջեի օգտին «կատարողական վարույթներով» վերականգնվել է մոտ 10.9 մլրդ դրամ գումար: Դժվար է ասել, թե ինչ զգացում կունենա սյունյակի մյուս տողը ընթերցողը, ուր գրված է՝ չի վերականգնվել համարյա կրկնակին՝ 20 մլրդ-ից ավելի գումար: Բայց այս մասին միայն պաշտոնական (ու մասնագիտական) հաշվետվություններում է նշվում: Պաշտոնական լրատվությունը խրոխտ ու հպարտ միայն նշում է, որ մոտ 31 մլրդ դրամի վերականգման որոշում է կայացվել: Թե հետո այդ որոշումն ինչպես է իրականացվել կամ հնարավո՞ր էր իրականացնել, թե՞ ոչ, բոլորովին այլ խնդիր է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված