«Նա ապագայից է եկել». ո՞վ է Արմեն Սարգսյանի «հերոսը» (լուսանկարներ)
Բլոգոսֆերա«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության իմ «հերոսը» Կարեն Խաչիկյանն է՝ Robin ռոբոտի հեղինակը: Այս մասին Ինստագրամի իր էջում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Նա իսկապես տաղանդավոր մարդ է և կարողացել է միավորել մի քանի կարևորագույն արժեքներ. դրանցից մեկը մարդկային արժեքն է, որովհետև ռոբոտն աշխատում է երեխաների հետ, երկրորդը՝ կրկին մարդկային է, աշխատում է հիվանդանոցում և երրորդը, իհարկե, տեխնոլոգիաներն են: Նա ապագայից է եկել:
Մրցանակաբաշխությունից վերադարձա ևս մեկ անգամ համոզված, որ մեր ժողովուրդը հարուստ է հազարավոր տաղանդավոր մարդկանցով։ Եթե այդ տաղանդավոր մարդիկ միաժամանակ նաև աշխատասեր են, նպատակասլաց, նաև ինքնավստահ, ապա այդ մարդկանց կարող ես անվանել հերոս, որովհետև այդ մարդիկ իրենց տաղանդն աշխատեցնում են իրենց հայրենիքի համար, նաև իրենց համար: Նրանք ստեղծագործ մարդիկ են»,- գրել է Արմեն Սարգսյանը: