Դավիթ Գյուրջինյան, ամոթ. քո դասավանդած արժեքներին ստել ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը մեկ օրում Երևանը դարձրեց իսկական ակադեմիական քաղաք. Էդգար Ղազարյան ՈՒՂԻՂ. Մեկնարկվել են խաղաղ անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Գրեթե բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են. Գառնիկ Դանիելյան Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. Շարմազանով Սրբազանը այս պահին Կոնսերվատորիայում է. երթը շարունակվում է (տեսանյութ) Գեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարին Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին (տեսանյութ) Սա սրբազան պայքար է և լիահույս եմ, որ մեր սերունդը վերադառնալու է Արցախ. քաղաքացի Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը նոր մարդիկ են միանում (տեսանյութ) 

Քրեական գործ չկա, բայց Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալված է

Իրավունք

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանն ԱՄՆ-ում որևէ քրեական գործով չի կալանավորվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպան Հրանտ Անանյանը։

Նկատենք, սակայն, որ սա չի ենթադրում, թե Արթուր Գևորգյանը որևէ հարցով ԱՄՆ-ում չի ձերբակալվել, քանի որ փաստաբանը ուշադրություն է հրավիրում «քրեական գործ» արտահատության վրա, քանի որ ինչպես ՀՀ դատախազությունից են փոխանցում՝ նրա ձերբակալությունը կապված է ԱՄՆ օրենսդրության պահանջների խախտման հետ։

Նշենք, որ երեկ ամերիկաբնակ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից տեղեկություն էր տարածվել, թե Արթուր Գևորգյանն ԱՄՆ-ում կալանավորվել է։ Փաստաբանն ասաց, որ վերջինիս կողմից արված հայտարարությունն ապատեղեկատվություն  է և հասկանալու համար ճի՞շտ է լուրը, թե՞ ոչ, նախ պետք է իմանալ՝ ով է ասողը․ «Վարդան Ղուկասյանը նախկինում ոստիկանությունից վռնդված, շորթման և խարդախության համար դատապարտված մեկն է, որի մասին անգամ դատալեքսում  կա դատավճիռ։ Եթե մեր լսարանի համար կապ չունի՝ ով է ասում, կարևոր է թե ինչ է ասում»,- ասաց Անանյանը՝ հորդորելով տեղի չտալ ապատեղեկատվությանը։

Նրա խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը նպատակ է դրել արհեստականորեն ձգձգել գործի քննությունը․ «ՀՔԾ-ն անհիմն հիմք չընդունելով հյուպատոսական վավերացմամբ ներկայացրած փաստաթղթերին և կասկածներ ունենալով դրանց վերաբերյալ, որոշել է ինքնուրույն դիմել ԱՄՆ իրավապահ մարմիններին՝ նույն տեղեկատվությունը ստանալու համար։ Փաստորեն, ամիսներ են անցել և դեռ սպասում ենք ԱՄՆ իրավապահ մարմինների պատասխանին»,- ասաց Անանյանը։

Մեզ հետ զրույցում ՀՀ դատախազությունից հաստատեցին, որ Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է, բայց ոչ թե այն քրեական գործով, որով նա ներգրավված է որպես մեղադրյալ, այլ ԱՄՆ օրենսդրության պահանջների խախտման հետ կապված հանգամանքներով պայմանավորված․ «Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար: Հարկ է, սակայն, նկատի ունենալ, որ քրեական գործերով անձանց հանձնման ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հանձնման մասին երկկողմ միջազգային պայմանագրի բացակայությունը որոշակի առանձնահատկություններ է թելադրում հանձնման գործընթացի առավել բարդության տեսանկյունից»,- փոխանցեցին դատախազությունից։

Անդրադառնալով դատախազության մեկնաբանությանը, Հրանտ Անանյանը շարունակեց պնդել՝ Գևորգյանը որևէ քրեական գործով չի կալանավորվել․ «Դատախազության ասածը չի հակասում իմ ասածին, բայց փորձում են համեմել և կապակցել այս գործի հետ, բայց հավատացնում եմ՝ որևէ քրեաիրավաական բնութագիր ունեցող հարցով անձը ձերբակալված կամ կալանավորված չէ։ Չեմ ասում, թե տվյալ դեպքում այս դեպքն է, բայց եթե օրինակ ԱՄՆ-ում ալկոհոլ օգտագործած մեքենա ես վարում, ճանապարհային ոստիկանությունը ձերբակալում է, բայց դա չի նշանակում, թե Արթուր Գևորգյանը քրեական գործի մեղադրանքով է ձերբակալված։ Չկա նման բան։ Իսկ թե ինչ խնդիրներ կան, ես դա չեմ ուզում մեկնաբանել»,- նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Արթուր Գևորգյանը մեղադրյալ է ներգրավվել ապրիլի 9-ին ՀՔԾ-ում քննվող քրեական գործի ՀՀ ՔՕ-ի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրումը) և 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը): Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հետախուզում հայտարարվել։

Նշենք, որ Արթուր Գևորգյանը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում«Ամաչում ենք ձեզ համար». ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ ՄարտիրոսյանինԲրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. ՎարդևանյանՈվ միացավ, միացավ, գնացեք․ Բրյուսիվի ռեկտոր (տեսանյութ)Բայդենը պատրաստ է Թրամփի հետ բանավեճի Հրապարակն այդքան բազմություն չէր տեսել նույնիսկ 2018-ի ապրիլին և 2021-ի հունիսյան հանրահավաքին. ՇարմազանովԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնումԴավիթ Գյուրջինյան, ամոթ. քո դասավանդած արժեքներին ստել ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներԲագրատ Սրբազանը մեկ օրում Երևանը դարձրեց իսկական ակադեմիական քաղաք. Էդգար ՂազարյանԵս կայացրել եմ իմ որոշումը, միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ ԹամամյանԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր ԳյուրջինյանինՎարչապետ դառնալու ոչ հավակնություն ունեմ, ոչ ցանկություն, չեմ էլ կարծում, որ դա ճիշտ է (տեսանյութ)Ուսանողները պատուհաններից ողջունում են Սրբազանի երթը, վերջինս կոչ է անում միանալ (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Մեկնարկվել են խաղաղ անհնազանդության ակցիաները (տեսանյութ)Գրեթե բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են. Գառնիկ ԴանիելյանՆիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովՈւսանողնե'ր ջան, ոչնչից մի վախեցե'ք, այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի, դուք հայրենատեր եք. Սրբազան (տեսանյութ)Սրբազանը այս պահին Կոնսերվատորիայում է. երթը շարունակվում է (տեսանյութ)Գեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարինԲլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկելԲրյուսովի որոշ ուսանողները եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին (տեսանյութ) Պոլիտեխնիկի ուսանողները միացան բազմահազարանոց անհնազանդության ակցիաներին (տեսանյութ)ԵՊՀ-ի Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներինԻսրայելը հարվածել է Ռաֆահին. կան զոհերՍա սրբազան պայքար է և լիահույս եմ, որ մեր սերունդը վերադառնալու է Արցախ. քաղաքացիԲագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը նոր մարդիկ են միանում (տեսանյութ)Փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ)Երեկ սկիզբն էր ամեն ինչի, ոչ թե վերջը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ես վստահում եմ Սրբազանի գլխավորած շարժմանը. էսքան մարդ չի կարող «ռուսի ագենտ» լինել. քաղաքացիԼավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք, սա խաղաղ, հաշտության պայքար է, ժողովու'րդ ջան. Սրբազան (տեսանյութ)Պուտինն առաջարկել է Միշուստինին կրկին վարչապետ նշանակել «Փաշինյա´ն,հեռացի´ր». բողոքի ակցիաներ մայրաքաղաքումԲոլորին կոչ եմ անում, թե մարզերում, թե Երևանում ճնշում բանացրեք, պիտի պարալիզացնենք. Սրբազան (տեսանյութ)Երեկ ՔՊ-ից որոշ մարդիկ կապվել են մեզ հետ. անուններ հիմա չտամ. Պետրոսյան (տեսանյութ)ՀԻՄԱ․ Սրբազանի աջակիցները Հանրապետության հրապարակում ենԱրարատի մարզից Երևանի մուտքը փակ է, քաղաքացիները միացել են Սրբազանի շարժմանը (տեսանյութ)Մայիսի 10-ի աստղագուշակ Հունահռոմեական ոճի ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել վարկանիշային վերջին մրցաշարումՀԻՄԱ․ ԵՊՀ ուսխորհուրդը միացել է Սրբազանի շարժմանը Որոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես մանիպուլացիա․ Արշակ ԶաքարյանԳործընթացը պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վարչապետի նոր թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում, բայց դեռ որոշում չկա. Բագրատ ՍրբազանԴիմեցին այնպիսի ստերի՝ իբր Քոչարյանի հետ եմ հանդիպում, ստիպված ցույց տվեցի վիրակապված ոտքերս (տեսանյութ)Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՍահմանադրությամբՀիշեք եւ մտավորականի անիմաստ պիտակից հանեք. Հռիփսիմե ԱռաքելյանՕրվա խորհուրդ. Մայիսի 10Հրապարակում ոստիկանական կուտակումներ են
Ամենադիտված