Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

Ո՞ւմ կառավարման շրջանում են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները եղել առավել բարձր մակարդակի

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանը հաճախ է հայտարարում, որ այսօր հայ-ամերիկյան հարաբերությունները աննախադեպ զարգացում են ապրում, իսկ Փաշինյանի կառավարությունը շատ փորձագետներ անվանում են պրո-արևմտյան: Սակայն, այդպե՞ս է դա արդյոք: Փորձենք համեմատել՝ ՀՀ ղեկավարներից ում օրոք և ինչ հաջողություններ են գրանցվել երկկողմ հարաբերություններում; 

Եվ այսպես, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին ԱՄՆ դեսպանություն է հիմնել Երեւանում: 1992թ. մարտին Վաշինգտոնում բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: 1995թ. ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հիմնվեց ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Տեր-Պետրոսյանի շրջանում ԱՄՆ-ն Հայաստանին է տրամադրել «Առավել բարենպաստ պետություն» կարգավիճակ, ինչը մեկ պետության կողմից մյուս պետությանը առևտրային առավել շահեկան պայմաններ է շնորհում։ 1992 թվականի փետրվարին 11-ին ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը տարածաշրջանային այցով ժամանեց նախկին ԽՍՀՄ երկրներ, այդ թվում` Հայաստան։ Սա երբևէ Հայաստան ժամանած ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձի այցն էր և հաջորդ նման մակարդակով այց տեղի ունեցավ միայն 18 տարի անց, երբ 2010 թվականին Հայաստան այցելեց պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։  1992 թվականի օգոստոսին, ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց «Ազատության Աջակցության Ակտ» օրենքը (Freedom for Russia and Emerging Eurasian Democracies and Open Markets Support Act of 1992), որով նախատեսվում էր օժանդակել Ռուսաստանին և նորանկախ մյուս պետություններին՝ ձևավորելու ժողովրդավարական վարչակարգ և ազատական տնտեսություն: 1994 թվականի օգոստոսին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ԱՄՆ կատարած այցը՝ հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ դեռևս միակ պետական այցն է: 1991-2001 թթ. ընթացքում ԱՄՆ-ն Հայաստանին է տրամադրել 1,4 մլրդ ԱՄՆ դոլարի մարդասիրական եւ տեխնիկական օժանդակություն, 

2000 թվականի հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Վիլյամ Ջեֆերսոն Քլինթոնի հետ: ՀՀ նախագահը ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև փոխնախագահ Ալբերտ Գորի, հայ-ամերիկյան աշխատանքային խմբի ղեկավար դեսպան Թեյլորի, Կոնգրեսի` «Հայաստանի հարցերով խմբի» անդամների, ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի այլ անդամների հետ: Նախագահ Քոչարյանը զրուցել է նաև ԱՄՆ Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիայի նախագահ Ջորջ Մունոզի հետ:2005-2014թթ.՝ 413 մլն դոլարի աջակցություն: Հայաստանը, բնակչության մեկ շնչի հաշվով, աշխարհում ԱՄՆ օգնության մասով 2-րդ տեղում էր՝ Իսրայելից հետո: Ակտիվորեն աշխատել է 2000 թվականի սկզբին՝ երկկողմ տնտեսական կապերն ամրապնդելու եւ Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության լավագույնս օգտագործումը ապահովելու նպատակով ստեղծված հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խումբը 

Նախագահի պաշտոնը ստանալուց՝ 2008-ի ապրիլից ի վեր, Սերժ Սարգսյանը յոթ անգամ այցելել է Միացյալ Նահանգներ, սակայն նրան չի հաջողվել ընդունելության արժանանալ Սպիտակ տանը: Սարգսյանին հաջողվել է երկու կարճ հանդիպում ունենալ Բարաք Օբամայի հետ: Հայաստանը ներգրավվել է Կոսովոյում, Աֆղանստանում և Իրաքում՝ ԱՄՆ և ՆԱՏՕ հովանու ներքո անցկացվող խաղաղապահ գործողություններում: 2017թ. մայիսի 17-ին վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողովի ժամանակ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն այդ բնագավառում ամերիկյան ընկերությունների հետաքրքրությունների ու 8 մլրդ ԱՄՆ դոլար ներդնելու հնարավորության մասին հուժկու երկրաշարժի էֆեկտ թողեց: Աճ արձանագրեց նաև ամերիկյան կապիտալով ընկերություններիթիվը ՀՀ-ում; էներգետիկայի ոլորտում համագործակցությունը «Կոնտուր գլոբալ»-ի հետ,:հանքարդյունաբերության ոլորտում էլ «Լիդիան Ինթերնեյշնլը» շուրջ 400 միլիոն դոլարի ներդրում է կատարել: 

Հետհեղափոխական Հայաստանում հայ-ամերիկյան հարաբերությունների հետ առնչվող երեք դիտարժան փաստեր կան՝ մայիսի 28-ին ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի այցը Հայաստան, հունիսի 29-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցն ԱՄՆ եւ նրա հանդիպումը պետքարտուղար Պոմպեոյի հետ, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան: Սակայն այս այցերի արդյունքներն անհայտ են: Փաշինյանը մեկ անգամ է այցելել ԱՄՆ, հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների, քաղաքապետի հետ, մասնակցել վերջինիս անունից տրված պաշտոնական ընդունելությանը, ներկա գտնվել գալա ընդունելությանը, որին մասնակցել են համայնքի շուրջ 700 ներկայացուցիչներ, ելույթ է ունեցել Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումին: Միևնույն ժամանակ անցած երկու տարիների ընթացքում ԱՄՆ առևտրի նախարարությունը աշխարհի ավելի քան տասը երկրներում գործող մի շարք ընկերություններ ներառել է սև ցուցակում: Այդ ցուցակում ընդգրկվել է նաև երկու ընկերություն Հայաստանից՝ «Մարկել» ՓԲԸ-ն և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրԿՄԳՀԻ): Հայ-ամերիկյան հարաբերությունները այնքան աննախադեպ են, որ Հայաստանի դեսպանությունն ամերիկացի լոբբիստներ է վարձել՝ պետքարտուղար Պոմպեոի հետ հանդիպումը գլուխ բերելու համար, եւ նրանց բարձր գումարներ են վճարում պետբյուջեից: Մեկը նախկին սենատոր 97-ամյա Բոբ Դոուլն է: 


Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանի նշած հարաբերությունների աննախադեպ մակարդակը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Իսկ ԱՄՆ հետ հարաբերությունների լարվածության հիմնական պատճառը ՝ Փաշինյանի ցանկությունն է նստել միանգամից երկու աթոռի վրա և կոմպլիմենտար արտաքին քաղաքականության բացակայությունը: Նախկինում ՀՀ ղեկավարներին հաջողվում էր պահպանել բալանսը ռազմավարական դաշնակից ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում, անգամ, եթե դա արվում էր միջանձնային բարեդրացիական հարաբերությունների հաշվին, որի գործոնը Փաշինյանի դեպքում նույնպես բացակայում է: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված