«Ուրարտուի» 37-ամյա խաղացող Գլուշակովը ծանր վնասվածք է ստացել Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Խորենացի փողոցը հեղեղվել է հորդառատ անձրևից հետո (տեսանյութ) Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանը Եթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ) Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ) Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա 

Ամուլսարի հարցը լուծվել է ու այդ հարցում կոմպրոմիսներ չեն լինելու

Հասարակություն

Այն, որ վերջին 2-3 ամիսներին Ամուլսարում լարվածություն կա՝ փաստ է։ Անընդհատ սադրանքներ կան, թե՛ նախկին պահնորդների, թե՛ նորեկների կողմից։ Վերջիններս Ջերմուկի մի քաղաքացու դաժան ծեծի էին ենթարկել, նրան օգնության հասած ոստիկանին նույնպես, որը, ի դեպ, նկարահանվել էր։ Անընդհատ լարված է իրավիճակը, թեև «Լիդիան Արմենիան» ինչ-որ մոնտաժված տեսանյութ էր տրամադրել ու, երբ ոստիկանությունից պահանջել եմ իրենց տեսախցիկների ողջ տեսանկարահանումը՝ հրաժարվել են տրամադրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը։

Ակտիվիստը նշում է՝ իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն և հարցին շուտափույթ լուծում տան, իսկ թե ինչի չեն լուծում՝ պետք է ուղղել իշխանություններին։

«Երբ Փաշինյանը Ջերմուկ էր եկել, հրապարակավ մեզ ասաց, որ լիբանանյան «Էլարդի» փորձաքննության արդյունքներից հետո, հիմք ընդունելով այդ պատասխանները, Ամուլսարի հարցը կլուծվի, բայց դրանք եկան ու անցան, հարցն էլ դեռ օդում կախված է։ Մենք ասել ենք, ասում ենք ու էլի ասելու ենք, որ դեռ 2018 թվականին ժողովրդի կողմից Ամուլսարի հարցը լուծվել է ու այդ հարցում հետդարձի ճանապարհ և ինչ-որ կոմպրոմիսներ չեն լինելու, մնում է՝ մեր հարգարժան կառավարությունը համակերպվի դրա հետ ու որոշում կայացնի՝ հօգուտ ՀՀ-ի»,- ասաց ակտիվիստը։

Մի քանի օր առաջ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր տարածքից հեռացրել էր «Ամուլսարի պահապանների» վագոն-տնակները: Բունիաթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիմա նորից վագոն-տնակները իրենց տեղում են, մարդիկ  շուրջօրյա հերթապահում, գիշերում են, այսինքն՝ պայքարի մեջ ոչ մի բան չի փոխվել։

«Մենք վերջին օրերին տեսանք, որ մի խումբ մարդիկ գնացել էին՝ Ամուլսարի հանքի շահագործման պահանջով բողոքի ակցիա էին իրականացնում, ինչ-որ մեղադրանքներ էին հնչեցնում, որ պատգամավորները մեզ ֆինանսավորում են, հրապարակավ ինչ-որ անպատասխանատու հայտարարություններ են անում, մենք էլ այնքան բարեհոգի ենք, որ դրան լուրջ չվերաբերելով՝ ուղղակի փորձում էինք ուշադրություն չդարձնել, այլապես օրենքը պետք է իրենց պարտադի, որպեսզի իրենք փաստեր տրամադրեն՝ իրենց փոխանցած տեղեկատվության  համար, իսկ եթե չկա, ապա պետք է պատասխանատվություն կրեն իրենց անպատասխանատու հայտարարությունների համար» ,- ընդգծեց ակտիվիստը և հավելեց․ «Ինչ վերաբերում է, որ կան ինչ-որ ուժեր, կուսակցություններ, որոնք աջակցում են մեզ, ապա ասեմ՝ չկա նման բան։ 2,5-3 տարի է՝ այս գործընթացը կա ու մինչև հիմա չկան փաստեր կամ հիմքեր, որ ֆինանսավորվում ենք, ինչ-որ աջակցություններ կամ ուղղորդումներ ենք ստանում»։

Բունիաթյանը նշեց, որ հիմա Ամուլսարում հարաբերական խաղաղ վիճակ է։

Հիշեցնենք, որ Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են Ամուլսար տանող ճանապարհները: Վերջիններս կարծում են՝ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում են՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ուրարտուի» 37-ամյա խաղացող Գլուշակովը ծանր վնասվածք է ստացել ԱՄՆ կոնգրեսականը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջՇառլ Միշելը զգուշացրել է ՎրաստանինՏեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆԱռանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան երկու շաբաթից կապիտուլյացիայի կենթարկվի․ ԲորելՓաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ)«Երևան, հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Խորենացի փողոցը հեղեղվել է հորդառատ անձրևից հետո (տեսանյութ)Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանըԵթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ)Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ)Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ինՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարըՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց. Shamshyan.comԵրգչուհի Շերը բացատրել է, թե ինչու է հարաբերությունների համար ընտրում ավելի երիտասարդ տղամարդկանցՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Ռուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջ«Ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի»․ քաղաքացի (տեսանյութ)Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ․ ՀԺՄ Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ (լուսանկարներ)Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրաԱդրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ (տեսանյութ) Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետԲեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ) Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցությունԿենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն «իրական և տեսանելի փոփոխություններ» է խոստանումԱյստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը․ Սուրեն ՊետրոսյանԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված դեպքի մասին (տեսանյութ) Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման ԹաթոյանԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններինՎրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ ԶախարովաՍիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորԲոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթիԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին
Ամենադիտված