Կարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Ակնհայտ է, որ ստացել էին ուղիղ ցուցում․ Գառնիկ Դանիելյանը՝ պարեկների մասին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երևանում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրվարույթ Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան (տեսանյութ) Դատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործով Այո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ) Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ձեր մասին խոսելու են որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) 

Քովիդի սահմանափակումներից հետո մշակութային հրավառությունը շարունակվում է. Արայիկ Հարությունյան

Հասարակություն
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․
 
Քովիդի սահմանափակումներից հետո մշակութային հրավառությունը շարունակվում է: Էջմիածինն այս պահին բացառիկ կենտրոն է, ուր ցուցադրված են Թադևոսյանի բացառիկ գործեր: Այցելեք Էջմիածին:
Պաշտոնական.
Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Էջմիածնում մասնակցել է հայ մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին, որոնցով տրվել է հոբելյանին նվիրված փառատոնի մեկնարկը։
Նախարար Ա.Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը,
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը
և այլք նախ մասնակցել են Եղիշե Թադևոսյանի՝ Էջմիածնի Ռ. Մելիքյան փողոցում գտնվող հայրական տան մոտ տեղադրված հուշատախտակի բացման արարողությանը։
Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ նկարչի հայրական տան արտաքին պատն արդեն ունի տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ:
Անվանի նկարչի 150-ամյակին նվիրված միջոցառումը շարունակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում, որտեղ բացվել է Ե.Թադևոսյանի անվանական ցուցասրահը։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով ցուցասրահի բացման կապակցությամբ, Ա․Հարությունյանը, վստահություն է հայտնել, որ այն դառնալու է մարզի մշակութային կենտրոններից մեկը։ «Մեծանուն արվեստագետի հոբելյանին նվիրված միջոցառումները տոն են բոլորիս համար։ Ուրախ եմ, որ համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո նման փառատոն կազմակերպելու հնարավորություն ունենք։ Այս ցուցասրահի բացմամբ Էջմիածինը դառնում է Եղիշե Թադևոսյանի մեծարման մեկամյակի կարևոր կենտրոնը, ինչը բխում է մեր՝ տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունից։ Վստահ եմ, որ ցուցասրահ այցելելու են ոչ միայն էջմիածնի, այլև հանրապետության մյուս համայնքների բնակիչները։ Մեզ համար կարևոր է նաև փառատոնի ընթացքում իրականացնել կրթական ծրագրեր, քանի որ Եղիշե Թադևոսյան արվեստագետն այն օրինակն է, որը մենք ցանկանում ենք ունենալ կրթամշակութային ոլորտում․ նա իր տաղանդին գումարել է կրթություն ստանալու և իր արվեստը լավագույնս ներկայացնելու ջանքը»,- ասել է նախարարը՝ արվեստասեր հանրությանը կոչ անելով ակտիվորեն մասնակցել նկարչի 150-ամյակին նվիրված միջոցառումներին։
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ասել է, որ Եղիշե Թադևոսյանի հոբելյանին նվիրված միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ «Ուրախ եմ, որ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել ցուցասրահի և հուշատախտակի բացման արարողությունները։ Կարծում եմ՝ անվանի արվեստագետի հոբելյանին նվիրված կրթամշակութային ծրագրերի պակաս չենք զգա»,- ասել է քաղաքապետը։
Ցուցասրահի բացմանը զուգահեռ թանգարանին կից այգում անցկացվել է պլեներ՝ Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նշել է, որ այս միջոցառումները մեծ կարևորություն ունեն 19-րդ դարավերջի և 20-րդ դարի առաջին կեսի հայ կերպարվեստի վերարժևորման և իմաստավորման տեսանկյունից: Մ․ Հակոբյանը ներկայացրել է, որ ժանրային բազմազանությամբ, ոճական ու ձևաբանական բազմակերպությամբ աչքի ընկնող ցուցահանդեսում ընդգրկված են տարբեր տարիներին և բազմաթիվ շրջագայությունների ընթացքում մի շարք երկրներում ստեղծած շուրջ հինգ տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, որոնց թվում են այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Քրիստոսը և փարիսեցիները», «Արարատը», «Մեր փողոցը Վաղարշապատում» և այլն, ընդ որում` դրանց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ: Ցուցադրության կարևոր մաս են նաև էտյուդներն ու գծապատկերները, թանգարանի հուշաձեռագրային բաժնի ֆոնդերում պահվող կենսագրական հարուստ նյութն ու նոթատետրերը, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներն ու պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարները:
Միջոցառումն ամփոփվել է Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում՝ Եղիշե Թադևոսյանի 150 և հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված երեկոյով: Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների կենդանի կատարման ներքո հյուրերը ծանոթացել են Եղիշե Թադևոսյանի՝ մինչ այսօր երբևէ չցուցադրված աշխատանքներին, որոնք տրամադրել էին Վահագն Գրիգորյանը և Մկրտիչ Պապոյանը՝ իրենց անձնական հավաքածուներից:
Հավելենք, որ Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին նվիրված փառատոնի ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահը կիրականացնի կրթական ինտերակտիվ ծրագրեր և դասախոսություններ:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քաղաքացիների իրազեկման ակցիան ամբողջ Հայաստանով մեկ․«Եթե մնա Նիկոլը»Կարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) 44-օրյայի ընթացքում պաշտոնյաների կանայք առևտուր էին անում որոշակի քաղաքներում, տհաճ է (տեսանյութ) Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Կիրանցի պաշարում. հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են Ակնհայտ է, որ ստացել էին ուղիղ ցուցում․ Գառնիկ Դանիելյանը՝ պարեկների մասինՄարտի 1-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ներկայացվել, բայց 16 ցուցարարի վերաբերյալ արդարացման ակտ կա (տեսանյութ)Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երևանում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրվարույթՊատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան (տեսանյութ)Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները, որոնցով երևում էին երեկ կատարված բռնություններըԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԱյո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ)«Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում»․ սա ՔՊ-ի ատելության խոսքն է», «Դուք էլ ինձ էիք թիրախավորում»Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԵթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ)Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ ԲեգլարյանԼարված կրքեր՝ ԱԺ-ում. «Չհամարձակվեք դու-ով խոսել, անբարոյական ստեր եք ասում», «Հանգստացեք հլը» (տեսանյութ)Ձեր մասին խոսելու են որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (տեսանյութ)545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունը․ ՊԵԿ«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարությունԿալանքը կիրառվում է որպես պատժի միջոց. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (տեսանյութ)Այսօր մեր իշխանությունը վերածվել է Ադրբեջանի և հայ ժողովրդի միջև տեղեկատվություն փոխանցողիՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (տեսանյութ)Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան«Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանցի ճանապարհը ոստիկանների կողմից դեռ փակված է մնում Կարո՞ղ է բավարար քաջ խոսք չունեք, որ քաղբանտարկյալ չեք. ՔՊ-ականը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ) Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԱպօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք. թիվը կարող է աճել. դատախազԼոս Անջելեսում հանրահավաք է ի աջակցություն Տավուշի, ՀՀ գլխավոր հյուպստոսարանի դիմաց (տեսանյութ)Դե Կիրանց տեղափոխեք Տավուշի մարզկենտրոնը, թող գյուղացիները տեսնեն՝ ինչքան անվտանգ է. պատգամավոր (տեսանյութ)Արդեն ՀՀ-ում դիմակավոր բանդաներն են հարցեր լուծում ու անում են իրավապահների թողտվությամբ. Վարդանյան (տեսանյութ)Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակՌուս զինվորականները մտել են Նիգերում գտնվող ամերիկյան ռազմաբազաՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունըՄայիսի 3-ի աստղագուշակՄարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա ՎարդապետյանԿիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄանասյանՀնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցներըՀրդեհ Զովունի գյուղում Դուք ՔՊ-ի օմբուդսմենն եք. ձերբակալված տղային ստորացնում են, սեռական բռնության ենթարկում, լռում եք (տեսանյութ) Օրվա խորհուրդ. Մայիսի 3 Թանկարժեք մետաղների գներՀայաստանում անցումային դիկտատուրա է. Խաչատրյանը` ՄԻՊ Մանասյանին (տեսանյութ)
Ամենադիտված