Մենք բոլորս վճռական ենք, և մեզ համար հաղթանակն այլընտրանք չունի. ԱԽ քարտուղար
ԲլոգոսֆերաՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Սիրելի հայրենակիցներ,
Առավոտից Արցախից ստացվող զանգերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայ ժողովուրդն ամուր կանգնած է իր հողի վրա, և թշնամու ցանկացած գործողություն ի սկզբանե տապալված է: Զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված բոլոր խնդիրները:
Մենք բոլորս վճռական ենք, և մեզ համար հաղթանակն այլընտրանք չունի:
Հետևե՛ք տեղեկատվական հիգիենայի կանոններին»: