Այս պահին Վարդենիսում համառ մարտեր չեն ընթանում. Արծրուն Հովհաննիսյան
Society«Րոպեներ առաջ տարածվեց 2-3 ապատեղեկատվություն, ընդ որում, պաշտոնական մակարդակով Բաքուն ներկայացրեց իբր՝ բարձրաստիճան զինվորականների կորուստի և Մարտունի զորամասի ամբողջական ոչնչացման մասին, դրանք չեն համապատասխանում իրականությանը և հայտարարությունն անգամ խոսում է ներկայացված ցածր որակի և մակարդակի զինվորական գիտելիքի մասին: Խնդրում եմ ուշադիր հետևեք՝ հասկանալով՝ կրում են պարտություն, պլանները չեն իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ, մենք էլ ունենք կորուստներ, բայց անհամադրելի են իրենց և մեր կորուստները: Այդ պատճառով իրենք փորձելու են մշտապես իրենց հասարակությանը կերակրող նյութեր հորինել՝ զորամասերի, զինվորականների ոչնչացման մասին և այլն»,- այս մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ասուլիսին Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ նաև Վարդենիսիսի հատվածին՝ ասելով, որ ներկա պահին համառ մարտեր չեն ընթանում այդ տարածքում. «Բայց հարվածից հետո այդ տարածքում, բնականաբար, մարտեր կան ու կլինեն»,- ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը: