ԿԳՄՍ նախարարն այցելել է Շուշիի ու Ստեփանակերտի մի շարք ապաստարաններ, հանդիպել երեխաների հետ
ՀասարակությունԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը, Արցախ կատարած այցի շրջանակում, ԱՀ ԿԳՄ նախարար Լ․ Ղարախանյանի ուղեկցությամբ այցելել է Շուշիի ու Ստեփանակերտի մի շարք ապաստարաններ, հանդիպել երեխաների հետ:
Նախարարի նախաձեռնությամբ և նախարարության ենթակա տարբեր ՊՈԱԿ-ների աջակցությամբ երեխաները նվեր են ստացել Հայաստանից տարված պատկերազարդ գրքեր ու հետաքրքիր խաղեր:
Գործընկերները քննարկել են երեխաների կրթական գործընթացը կազմակերպելու հարցերը։
Թիկունքը ամուր է նաև կրթությամբ։