Ավստրիայի ԱԳ նախարարությունը վերահաստատում է ԼՂ հակամարտության գոտում անհապաղ մարդասիրական հրադադարի իր կոչը. հայտարարություն
Արտաքին ՔաղաքականԱվստրիայի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է ԼՂ հակամարտության գոտում անհապաղ մարդասիրական հրադադարի իր կոչը, միևնույն ժամանակ դատապարտում արտաքին կողմերի ներգրավվածությունը ԼՂ հակամարտության մեջ: Այս մասին ասված է Ավստրիայի ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում:
«Ավստրիան վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում անհապաղ մարդասիրական հրադադարի իր կոչը: Քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի միջազգային պարտավորություններին համապատասխան: Մենք խստորեն դատապարտում ենք արտաքին կողմերի ներգրավվածությունը հակամարտության մեջ»,-ասված է հայտարարությունում: