Աշխարհն աչք է փակում այն բանի վրա, որ 150 000 խաղաղ բնակիչներ հարձակման են ենթարկվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Ալեքսիս Օհանյան
ԲլոգոսֆերաԱմերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն Ինստագրամի իր միկրոբլոգում գրառում է կատարել` դատապարտելով Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան:
«Ինչպես ասում է իմ ընկեր Սերժ Թանկյանը, աշխարհը աչք փակեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության վրա, 1980-ականների եւ 90-ականների զանգվածային սպանությունների ու ջարդերի վրա, 2016 թվականին Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժման վրա։ Այժմ աշխարհն աչք է փակում այն բանի վրա, որ 150 000 խաղաղ բնակիչներ հարձակման են ենթարկվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»,- գրել է Օհանյանը։