«Սա ողբերգություն է, մենք շատ անհանգստացած ենք»․ Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողբերգություն է որակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, որի համար Ռուսաստանի Դաշնությունը խիստ անհանգստացած է: «Սա ողբերգություն է: Մենք շատ անհանգստացած ենք, քանի որ և Ադրբեջանը, և Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը բոլորն էլ այն տարածքներ են, որտեղ բնակվող մարդիկ մեզ համար օտար չեն», - ասել է Պուտինը։ «Ռուսաստանը հույս ունի վերջ տալ հակամարտությանը, բայց եթե այն մոտ ժամանակներս վերջնական լուծում չստանա, կողմերը պետք է հնարավորինս շուտ դադարեցնեն կրակը», ֊հավելել է Պուտինը: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանին հարցեր չունի դաշնակցային պարտավորությունների կատարման հետ կապված: