«Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղ Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ) Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջ Հրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել 

ԼՂ խնդրին կրոնական երանգավորում տալը սադրանք է. Ամենայն Հայոց կաթողիկոս

Հասարակություն

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը:

Վեհափառ Հայրապետ, Հայոց եկեղեցին, հայ ժողովուրդը եւ իսլամ դավանող ժողովուրդները դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ մշտապես ունենալով բարիդրացիական հարաբերություններ: Թեժացնելով կրքերը՝ շատերը փորձում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնել որպես «կրոնների պատերազմ»: Արդյոք ճի՞շտ է հակամարտությունը քրիստոնեություն-իսլամ հարաբերությունների կոնտեքստում դիտարկելը։

Պատմական հանգամանքների բերումով միջնադարից սկսած եւ հատկապես Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը սփռվեց ողջ աշխարհով մեկ։ Ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի զավակներին եղբայրական ձեռք մեկնեցին ու ապաստան տրամադրեցին նաեւ բազմաթիվ մուսուլմանական երկրներ, որտեղ մինչ օրս էլ կան հայկական համայնքներ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին թեմեր ու ծուխեր ունի շուրջ մեկ տասնյակ մուսուլման երկրներում, որտեղ մեր ազգի զավակները ապրում են որպես այդ երկրների օրինակելի քաղաքացիներ` իրենց նպաստը բերելով այդ պետությունների զարգացմանն ու շենացմանը, վայելելով տեղի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը:

Հայոց Եկեղեցին շարունակում է երկխոսությունը միջկրոնական ամենատարբեր հարթակներում՝ հանուն մարդկության բարօր ու խաղաղ կյանքի: Դրա մասին են վկայում իսլամական աշխարհի առաջնորդների այցելությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեր կողմից փոխադարձ այցելությունները: Արցախյան հակամարտության առաջին իսկ օրերից Ռուսաց Եկեղեցու պատրիարքների միջնորդությամբ ձեւավորվեց եռակողմ հանդիպումների հարթակը` Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսների մասնակցությամբ:

Այս հանդիպումներում բազմիցս շեշտվել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի կրոնական հիմք, ընդգծվել նաեւ մեր տարածաշրջանում քրիստոնյա եւ մուսուլման ժողովուրդների խաղաղ համակեցության եւ փոխըմբռնման անհրաժեշտությունը: Այս օրերին, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին զոհ են գնում բազում խաղաղ բնակիչներ, ռմբակոծվում են բնակավայրեր եւ մեր ժողովրդի քաջարի զավակներ սեփական կյանքով պաշտպանում են իրենց ազատ ու անկախ կյանքի իրավունքը, հաճախ ականատեսն ենք դառնում անգամ Ադրբեջանի նախագահի մակարդակով փորձերի՝ վերստին կրոնական երանգավորում տալու ղարաբաղյան հակամարտությանը, ինչը պարզապես սադրանք է, որը, ցավոք, կարող է հանգեցնել սարսափելի հետեւանքների։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի ժողովրդին ուղղված իր պաշտոնական խոսքի մեջ նշեց, որ ադրբեջանցիները դարերով ապրել են Ղարաբաղում, եւ հիմա այնտեղ ադրբեջանցիների ստեղծած մշակութային, պատմական ու կրոնական արժեքները եւ հուշարձանները ոչնչացված են:

Ադրբեջանի նախագահի այս հերթական հայտարարությունը չի համապատասխանում ճշմարտությանը։ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում մուսուլմանական հուշարձանները միշտ էլ եղել են պետության հատուկ խնամքի ներքո: Ասվածի ցայտուն օրինակ են ՀՀ-ում` Արգավանդ գյուղում գտնվող թուրքմենական Կարա-կոյունլու ցեղի ամիրայի հոր` Ամիր Սաադի դամբարանը, Երեւանում գործող 18-րդ դարի հայտնի Կապույտ մզկիթը: Անցնող տարիներին Արցախի կառավարությունն անհրաժեշտ միջոցներ է տրամադրել Շուշիում, Աղդամում, ինչպես նաեւ Արցախի այլ շրջաններում մզկիթների եւ մուսուլմանական հուշարձանների պահպանման եւ վերականգնման նպատակով:

Մինչդեռ Ադրբեջանում, ի մասնավորի Նախիջեւանում զինվորականների կողմից հայ քրիստոնեական մշակույթի արժեքավոր նմուշներ, տասնյակ հազարավոր բազմադարյա խաչքարեր ու դամբարաններ են ոչնչացվել: Աշխարհը գիտի ոչնչացման այս փաստի մասին հրապարակված նյութերից։ Մեր ժողովուրդը միշտ էլ հարգանքով է մոտեցել այլ կրոնների, այս պարագային իսլամական կրոնամշակութային արժեքներին: Այս մասին կարող են վկայել տարբեր երկրներում բնակվող ժողովուրդները, որոնց հետ կողք կողքի ապրում են մեր ազգի զավակները։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենք
Ամենադիտված