Բիշքեկում պարետային ժամ է մտցվել
ԱշխարհԲողոքի ցույցերի ֆոնին իշխանությունները պարետային ժամ են մտցրել Ղրղըզստանի մայրաքաղաքում, հայտնել են Բիշքեկի ներքին գործերի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: «Ըստ հրամանագրի՝ Բիշքեկում պարետային ժամ է մտցվել 21.00-ից մինչև 05.00-ը», - ասել է մամուլի ծառայության խոսնակը: Հրամանագրի համաձայն՝ քաղաքում արգելվում են նաև հանդիպումներն ու հանրահավաքները: Արգելվում է ալկոհոլային խմիչքների վաճառքը ժամը 18.00-ից մինչև 9.00-ը: Հաղորդվում է, որ այժմ Բիշքեկի հրամանատարի գրասենյակն իրավունք ունի «կասեցնել քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնք խոչընդոտում են իրավիճակի կարգավորմանը»: