ՀՀ-ում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Օրվա խորհուրդ «Հրապարակ». Ինչու թույլ չտվեցին ստանձնել Շուշիի պաշտպանության հրամանատարությունը «Ժողովուրդ». «Բանակին մենակ չեմ թողնի» «Հրապարակ». Փաշինյանը հերթով չեզոքացնելու է իր թիմի բոլոր «անվստահելիներին» «Հրապարակ». Իշխանականները պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից» «Փաստ». Որքան է իրականում դոլարի փոխարժեքը «Հրապարակ». Սամվել Բաբայանի թիմն իրեն անհասկանալի է պահում «Ժողովուրդ». Ինչ է արել այս ընթացքում Գլխավոր դատախազությունը «Փաստ». Իմքայլական քաղաքական «մահապարտները» 

Հադրութում երեկ ադրբեջանական զինված ուժերը սպանել են չորս քաղաքացիական անձի

Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում հոկտեմբերի 10-ին ադրբեջանական զինված ուժերը չորս քաղաքացիական անձի են սպանել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսին հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Երեկ հրադադարի պայմանավորվածությունից հետո դիվերսիոն ադրբեջանական խումբը ներթափանցել է Հադրութ, ըստ որոշ տվյալների` նաև վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, այնտեղ ահաբեկել են բնակչությանը, վառել են որոշ տներ, նաև սպանել են որոշ քաղաքացիական անձանց,: Երեկվա դրությամբ մենք տեղեկություններ ունեինք երկու հոգու մասով՝ հաշմանդամություն ունեցող մեկ երիտասարդ և նրա մայրը, որոնց սպանել են գնդակահարելով: Քիչ առաջ մենք տեղեկություններ ստացանք նաև երկու լրացուցիչ քաղաքացիական անձանց մասով` Նվեր Գրիգորյան և Արտյոմ Միրզոյան, ովքեր նույնպես սպանվել են: Առաջին երկուս քաղաքացիական անձինք սպանվել են իրենց տանը, ինչը նշանակում է, որ ուղղակի ներխուժել են տուն և գնդակահարել»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը հավելեց, որ հաշմանդամություն ունեցող երիտասարդը մի քանի տեղից գնդակահարված է եղել, նաև կրակել են նրա ափին, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ նա կամ ափն առաջ է պարզել՝ փորձելով պաշտպանվել, կամ ցույց է տվել, որ անզեն է, իսկ ադրբեջանցիները կրակել են նրա ձեռքին:

«Եղել է ահաբեկչություն, պատերազմական հանցագործություն, և պետք է հանգամանքները պարզենք, հետամուտ լինենք, որ հանցագործներն իրենց պատիժները ստանան»,- նշեց Արտակ Բեգլարյանը:

Հոկտեմբերի 10-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը Հադրութում տանը սպանել է երկու բնակչի` մորը և նրա հաշմանդամություն ունեցող որդուն. «Այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով: Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում»,- գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Ներկայումս Հադրութ քաղաքը Արցախի ՊԲ վերահսկողության տակ է:

Ադրբեջանական բանակը ռազմական հանցագործություն է կատարել նաև 2016թ-ի Ապրիլյան պատերազմի ընթացքում: Ադրբեջանական զորամիավորումները գյուղում գնդակահարել էին Թալիշի բնակիչ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել էին նաեւ 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին:

Նորայր Շողիկյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ-ում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համարՕրվա խորհուրդ «Հրապարակ». Ինչու թույլ չտվեցին ստանձնել Շուշիի պաշտպանության հրամանատարությունը«Ժողովուրդ». «Բանակին մենակ չեմ թողնի»«Հրապարակ». Փաշինյանը հերթով չեզոքացնելու է իր թիմի բոլոր «անվստահելիներին»«Հրապարակ». Իշխանականները պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից»«Փաստ». Որքան է իրականում դոլարի փոխարժեքը«Հրապարակ». Սամվել Բաբայանի թիմն իրեն անհասկանալի է պահում«Ժողովուրդ». Ինչ է արել այս ընթացքում Գլխավոր դատախազությունը«Փաստ». Իմքայլական քաղաքական «մահապարտները»«Հրապարակ». Արթուր Վանեցյանը մեկուսարանում անցկացրած օրերի մասինՄեգան Մարքլը կորցրել է երկրորդ երեխային Շուշի քաղաքի տարածքում հայտնաբերվել է ավելի քան 2 հազար դիակ. սարսափելի ճշմարտություն՝ Ռուսաստանի բանակից ՄԻՊ-ն արձագանքել է Ավետիք Իշխանյանին ոստիկանություն տանելու մասին տեղեկություններինՍենատի կողմից Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը, կարծում եմ, նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա, ԱՀ նախագահԱրգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել Մարադոնայի մահվան կապակցությամբ Ո՞վ է հող հանձնել. տարածքները կորսվել են կռվի դաշտում. Լենա Նազարյան (տեսանյութ) Գոնե Քարվաճառի պարագայում Մոնթեն ամեն ինչ կաներ, որ արդյունքն այսպիսին չլինի. Սեդա Մելքոնյան (տեսանյութ) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարողանում է կատարել միայն քաղաքական պատվերները. Էդգար Ղազարյան Հայ զինծառայողը փրկում է ականի վրա հայտնված ծառայակցի կյանքը (տեսանյութ) Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին և Սենատի խմբակցություններին․ Գարեգին Բ Ալենը, ով Բոստոնի համալսարան էր ընդունվել, 5 լեզու գիտեր, մահացել է զրահաբաճկոն չունենալու պատճառով Իշխանությունը, ԱԱԾ-ին տեռորի ենթարկելով, վերցրել ու հրապարակել է տեսանյութը. Ալեքսանդր ԿոչուբաևՓորձեցի հետաքրքրվել, թե ով է Նիկոլի կամակատար դատավորը. Բաբկեն Հարությունյան Ոչ մի բնակչի չի «հրամայվել»՝ մինչև նոյեմբերի 30-ը Բերձորը լքել. Քաշաթաղի շրջանի վարչակազմՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը պատմական որոշում է կայացրել․ ՀՀ ԱԳՆ Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. ըստ բժշկի՝ վիրավորները ի վիճակի չեն բացատրություն տալու Հետաքրքիր է, ինչո՞ւ է Ֆրանսիայի հարգելի սենատը ընդունում բարոյական որոշ արժեք ունեցող փաստաթուղթը միայն նոյեմբերի 25-ին․ իրավաբան Փաստորեն, ադրբեջանաթուրքական թափթփուկներն արդեն իրենց անպարտ եւ անպատժելի են զգում անգամ Եվրոպայում. Արշավիր ՂարամյանԲաքուն անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման բանաձևի ընդունմանըՓարիզի կողմից Արցախի անկախության միակողմանի ճանաչումը օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը. Ֆրանսիայի ԱԳՆՍոցիալական մեդիայի ողջ տիրույթը հեղեղված է կեղծ էջերից հայհոյախառն վիրավորանքներով ու ատելության խոսքով. ՄԻՊԱրա Այվազյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը. Մայիլյան Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է. Փաշինյան Ֆրանսիայի Սենատում ընդունվեց Արցախի անկախության ճանաչման բանաձեւը Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են սահմանների անվտանգության հարցը Մենք պետք է ճանաչենք Ղարաբաղը. փոքր երկիր, որն ունի մեծ մշակութային ու կրոնական արժեք. Վալերի ԲուայեՌԴ-ի հայերի միությունը` ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի, պահանջում է Փաշինյանի հրաժարականը Հպարտ քաղաքացիները՝ կրկին խաբված. 170 միլիոն դոլարի ոդիսականըՄեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ Կյանքից հեռացել է Դիեգո ՄարադոնանՈւկրաինացի զինվորականները շրջափակման մեջ են ընկել Ղարաբաղի շրջաններից մեկում. Инфотека24 Գրենոբլ-Ալպ Մետրոպոլի խորհուրդը կոչ է անում Ֆրանսիային ճանաչել Արցախի Հանրապետությունը Արշավ եկեղեցու դեմ. ովքե՞ր և ի՞նչ նպատակով են խարխլում պետության հոգևոր հիմքերըԱրա Սաղաթելյանը հայտնել է ՀՔԾ հրավիրվելու պատճառները Ֆրանսիայի Սենատում սկսել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախաձեռնության քննարկումը Լենա Նազարյանը, դուրս գալով գեղեցկության սրահից, չպատասխանեց ոչ մի հարցի․ «Հրապարակ»
Ամենադիտված