Միրզոյանը Վոլոդինին ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը
ՀասարակությունՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Հայաստանի խորհրդարանի ղեկավարը իր ռուս գործընկերոջը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը: